Վարդանանց կանչ — Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում  գտնվում է մի ծառ, որը, ըստ ավանդության, տնկել է Վարդան Մամիկոնյանը: Ասում են` հնում գյուղի ծերերն այդտեղից են բանակ կամ պատերազմ ճանապարհել իրենց որդիներին և հորդորել. «Որդի՛, Վարդանի աղբրից ջո՛ւր խմիր, ձեռքդ Վարդանի ծառի՛ն քսիր  ու  քեզ չարուչոռ չի դիպչի»: Ավանդույթը վաղուց մոռացվել էր. 2006 թվականին «Հայ ասպետի» միջնորդությամբ այն վերականգնվեց որպես ժողովրդական զորակոչ և կոչվեց «Վարդանանց կանչ»:  

Վավերագրական ֆիլմ՝ Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու և վերականգնված մի ավանդույթի մասին: