Ողջույն։ Ֆիլմերը, մուլտֆիլմերն ունեն զգայական, դաստիարակչական մեծ ազդեցություն և պետք է մեծ խնամքով ընտրվեն հատկապես երեխաների ու պատանիների համար։ Այսօր հաճախ ենք սկսում ընտանիքով մի ֆիլմ դիտել և անհարմարության կամ տհաճության զգացումով ստիպված ենք լինում դիտումը կիսատ թողնել։
Մեր նպատակն է գտնել և առաջարկել ձեզ ֆիլմեր, որոնք ունեն դրական ազդեցություն. ներկայացնում են մարդկային բարձր արժեքներ, նպաստում են բնություն-մարդ կապին, տալիս են օգտակար գիտելիքներ, ոգեշնչում, պարգևում են գեղագիտական հաճույք։ Կարճ ասած՝ համատեղում են հաճելին ու օգտակարը։
✅Սիրով կուսումնասիրենք ձեր առաջարկները ևս։
- «Պարզիր թևերդ»/ Расправь крылья/ Spread Your Wings -2019թ.«Մենք երկիրը ժառանգեցինք մեր նախնիներից ու պարտք վերցրինք մեր երեխաներից…»։
- «Պելե. լեգենդի ծնունդը» Pelé: Birth of a Legend-2016թ.Նախընտրելի տարիք՝ 10+ Ոգեշնչող, անհնարինը հնարավոր դարձնելու մասին շատ հետաքրքիր ֆիլմ՝ լեգենդար ֆուտբոլիստ Պելեի մասին։Աղքատ ընտանիքում ծնված տղան փողոցում է …
- «Նիկոստրատուս հավալուսնը» Пеликан Nicostratos le pélican-2012 թ.Նախընտրելի տարիք՝ 12+ Լուսավոր ֆիլմ՝ բարի ու պարզ մարդկանց մասին՝ համեմված հունական փոքրիկ քաղաքի անկրկնելի տեսարաններով, նուրբ հումորով։ Ֆիլմում որպես …
- «Սուտ՝ հանուն փրկության» Ложь во спасение The Good lie -2014 թ.Նախընտրելի տարիք՝ 14+ «Թեև մեզ բաժանում են մեր տարբերությունները, մեր ընդհանուր մարդկայնությունը միավորում է մեզ։ Եթե ուզում ես արագ հասնել, …
- «Մարզիչը» / Тренер/ McFarland -2015 թ.Նախընտրելի տարիք՝ 12+ Ոգեշնչող ֆիլմ՝ հիմնված իրական դեպքերի վրա։ Գլխավոր դերում տաղանդավոր Քևին Քոսներն է։Կալիֆոռնիայի փոքրիկ քաղաք է տեղափոխվում անհաջողություններից …
- «Աստղիկներ՝ երկրի վրա» /Звездочки на земле-2007թ.«Սողոմոնյան կղզիներում, երբ աբորիգեններն ուզում են ծառերից ազատել անտառի մի մասը ու դաշտ դարձնել, նրանք չեն կտրում ծառերը, այլ ամբողջ …
- «Պիի կյանքը» Жизнь Ри Life of Pi- 2012թ.Նախընտրելի տարիք՝ 14+ Արտաքուստ արկածային, սակայն իրականում խոր փիլիսոփայական խորհրդանիշներով լի արտակարգ ֆիլմ, որը գերում է բանաստեղծական բնապատկերներով, ռեժիսորական փայլուն …