ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Լրացուցիչ դասընթացներն իրականացվում են հիմնականում ակտիվ ուսուցման կիրառմամբ, կարևորվում է հատկապես խաղային մեթոդը։ Դասընթացները նպաստում են երեխաների երևակայության, ստեղծագործական ունակություննների զարգացմանը։ Որոշ դասընթացներ պարբերաբար փոփոխվում են՝ ելնելով անհրաժեշտությունից, երեխաների ակտիվությունից և այլն։

Տարրական դպրոցում երեխաները լրացուցիչ ուսումնասիրում են․

Հեքիաթ

Կարդում են հեքիաթներ, սովորում են վերլուծել, սահմանել հեքիաթի բարոյախոսությունը, նկարում են հեքիաթից դրվագներ՝ զարգացնելով իրենց երևակայությունը, փոխում են հեքիաթի վերջաբանը՝ զարգացնելով ստեղծագործելու ունակությունները։

Առակ-առասպել

Ուսումնասիրում են բուսական և կենդական աշխարհի մասին առասպելներ՝ զարգացնելով աշխարհընկալումը, պատկերավոր մտածողությունը, սովորում և բեմադրում են խորիմաստ առակներ՝ յուրացնելով դրանց բարոյախոսությունը։

Թատերական խմբակ

Զարգացնում են երեխաների դերասանական, ստեղծագործական կարողությունները։ Ուշադրության կենտրոնացմանը նպաստող խաղեր են խաղում, պանտոմիմիա։ Բեմադրվում են առակներ, հեքիաթներ:

Ազգային երգ, պար

Սովորում են հայրենասիրական և արշավային երգեր։ Ընդգրկվում են հայտնի երգահանների և ժողովրդական երգարվեստի լավագույն ստեղծագործությունները։ Երեխաները յուրացնում են նաև ազգային պարեր՝ ծանոթանալով դրանց տարատեսակներին և ծագման պատմությանը։

Թաղիքագործություն

Երեխաները սովորում են իրենց ձեռքերի մեջ կենդանացնել թաղիքը՝ ստեղծելով հետաքրքիր, գունեղ կերպարներ: Հայկական ավանդական այս արհեստն իմանալը զարգացնում է երեխաների երևակայությունը, ստեղծագործական կարողությունները, նպաստում է հոգեբանական լիցքաթափմանը:

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ

Թուրքերեն

Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես, իսկ թշնամու լեզուն իմանալը նաև ռազմավարություն է․ յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի, որ մենք մեր հարևանների հետ ունենք տարածքային և պատմական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Բանակցությունների սեղանի շուրջ դիմացինի լեզուն իմանալը կարևորագույն զենքերից է։

Հայրենաճանաչողություն

Հայաստանի Հանրապետության մարզերի քարտեզային իմացությունը բարելավելուն զուգահեռ երեխաները յուրացնում են պատմամշակութային վայրերի մասին ավանդազրույցներն ու պատմությունները։ Ապա կազմակերպվում են հայրենաճանաչողական և բնասիրական արշավներ դեպի այդ վայրեր։ Սիրել, նշանակում է ճանաչել։

Թատերական խմբակ

Ուսումնասիրում են խոսքի մշակույթի գաղտնիքները, կինոյի պատմությունը, հայտնի դերասանների, ռեժիսորների գործունեությունը, բեմադրում են փոքրածավալ ստեղծագործություններ։

Թաղիքագործություն

Միջին դպրոցում երեխաներն ավելի են զարգացնում թաղիքագործության տեխնիկան և կարողանում են ստեղծել բնության պատկերներ, կերպարներ մուլտֆիլմերից, կրծքազարդեր և այլն:

Ազգային երգ, պար

Սովորում են հայրենասիրական և արշավային երգեր։ Ընդգրկվում են երգահանների և ժողովրդական երգարվեստի լավագույն ստեղծագործությունները։ Երեխաները յուրացնում են նաև ազգային պարեր՝ ծանոթանալով դրանց տարատեսակներին և ծագման պատմությանը։

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Ուսուցումն իրականացվում է հոսքային՝ բնագիտական և քաղաքագիտական խորացված ուղղություններով, բուհ ընդունվելու համար նախատեսված նախապատրաստական ծրագրերով և ըստ նախասիրությունների՝ խմբակային պարապմունքներով։ Առանձնահատուկ ուշադրություն ներքո են օտար լեզուների խորացված ուսուցումը և մշակութային կրթությունը։

Ընթերցասիրություն

Միջին դպրոցից սկսած, ըստ դասարանական ծրագրերի ժամանակագրության՝ ընթերցում են պատմավեպեր, նշանավոր մարդկանց կենսագրականներ, համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններ, վերլուծում են դրանք, ձևավորում անհատական վերաբերմունք՝ այդ գրքերում արտահայտված խնդիրների և հարցերի շուրջ։

Արվեստի պատմություն

Ուսումնասիրում են արվեստի տարբեր ժանրերի հայտնի ստեղծագործություններ, կազմակերպում արվեստի գործիչների և նրանց ստեղծագործությունների մասին ֆիլմերի դիտում-քննարկումներ, զարգացնում գեղագիտական ճաշակ և արվեստի ընկալում։

Աշխարհաճանաչում

Աշակերտները սովորում են վերլուծել պատմական օրինաչափությունները, քաղաքագիտական վերլուծություններ կատարել, գաղափար կազմել համաշխարհային կրոնների, մշակութային առանձնահատկությունների մասին:

Ազգային երգ, պար

Սովորում են հայրենասիրական և արշավային երգեր, ուսումնասիրում երգահանների և ժողովրդական երգարվեստի լավագույն ստեղծագործությունները։ Յուրացնում են ազգային պարեր՝ ծանոթանալով դրանց տարատեսակներին և ծագման պատմությանը։