Արշավներ և բանակումներ

«Հայ ասպետը» պարբերաբար կազմակերպում է 1-7-օրյա արշավներ դեպի պատմամշակութային վայրեր՝ տեղի պատմությունն ու աշխարհագրությունը ուսումնասիրելու նպատակով։ Մինչ արշավի մեկնելը մեր սաներն ուսումնասիրում են տվյալ մարզի աշխարհագրությունը, գաղափար կազմում մարզի պատմամշակութային վայրերի, այնտեղ ապրած նշանավոր մարդկանց մասին, ծանոթանում են բուսածածկույթի և կենդանական աշխարհի առանձնահատկություններին։