Արշավներ և բանակումներ

«Հայ ասպետը» պարբերաբար կազմակերպում է 1-7-օրյա արշավներ դեպի պատմամշակութային վայրեր՝ տեղի պատմությունն ու աշխարհագրությունը ուսումնասիրելու նպատակով։ Մինչ արշավի մեկնելը մեր սաներն ուսումնասիրում են տվյալ մարզի աշխարհագրությունը, գաղափար կազմում մարզի պատմամշակութային վայրերի, այնտեղ ապրած նշանավոր մարդկանց մասին, ծանոթանում են բուսածածկույթի և կենդանական աշխարհի առանձնահատկություններին։

5-օրյա անմոռանալի արշավ Կապանում։ Եղանք Հալիձորում, Բաղաբերդում, Վահանավանքում, այցելեցինք Նժդեհի շիրիմին, որտեղ 2006 թ․ «Հայ ասպետ» հիմնադրամը հուշաքար է տեղադրել։

կապան2022

Եռօրյա արշավ Դիլիջանում։ 2022 թ․

ԱՐՇԱՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Սյունիք2021