«Հայ ասպետ» հեռուստամրցաշարը պատկանում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամին: Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել 10 տարի շարունակ՝ 2008-2018թթ։ Խաղին մասնակցել են 11 հազար աշակերտներ ՀՀ, Արցախի և Սփյուռքի բազմաթիվ դպրոցներից, շուրջ 300 զինծառայող՝ համաբանակային «Հայ ասպետ» ծրագրի շրջանակներում։

Խաղի նպատակն է ինտելեկտուալ խաղի միջոցով  հայտնաբերել ՀՀ և Արցախի դպրոցներում սովորող օժտված պատանիներին։ Արշավների, զանազան միջոցառումների ու լրացուցիչ կրթության միջոցով նպաստել նրանց կրթական միջավայրի բարելավմանը։

Հեռուստախաղի նկարագրություն։ «Հայ ասպետը» յուրահատուկ հեռուստադպրոց է, որը հնարավորություն է տալիս հեռուստադիտողներին նոր տեղեկություններ ստանալու գրականության, պատմության, աշխարհագրության, մշակույթի և այլ թեմաների շուրջ։ Խաղի կանոնները մի քանի անգամ թարմացվել են։ Մրցում են երեք թիմեր, որոնցից յուրաքանչյուրը կրում է հայոց եռագույնի երանգներից մեկը։ Թիմերը ընտրում են էկրանին հայտնված հայոց այբուբենի տառերից մեկը, որի ներքո թաքնված է հարցը։ Կիսաեզրափակիչ խաղի հաղթողները մասնակցում են արշավի՝ ՀՀ կամ Արցախի որևէ գեղատեսիլ վայրում, իսկ եզրափակիչ խաղում հաղթող թիմը մեկնում է Արևմտյան Հայաստան՝ շրջագայության։

«Հայ ասպետի» անձնակազմը հյուրընկալվել է Հ1-ի տաղավարում։
«Հայ ասպետի» հոբելյանական թողարկումը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։
համաբանակային «Հայ ասպետ»
Ավագ խմբի եզրափակիչ խաղ 2018թ․