ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

19.02. 21 թ.

Գրքի տոնը՝ «Հայ ասպետ» դպրոցում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ,

հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Հայ ասպետ» միջնակարգ դպրոցի 1-ին, 5-րդ և 10-րդ դասարանների ընդունելության հայտերի ընդունումը կսկսվի մարտի մեկից՝ դպրոցի կայքում՝ հեռավար տարբերակով՝ ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ բաժնում: Մարտի 25-27-ը կկազմակերպվեն նաև բաց դռների օրեր, որի ընթացքում ծնողներն ու աշակերտները կարող են ծանոթանալ դպրոցին, ճանաչողական զրույց ունենալ ծնողական, ուսուցչական և աշակերտական խմբերի հետ: Մյուս դասարաններում հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 1-ից՝ դարձյալ դպրոցի կայքում՝ հեռավար տարբերակով, իսկ բաց դռների օր կկազմակերպվի մայիսի 20-21-ին:

Ընդունելությունը կատարվում է առաջին դասարանում երեխայի ընկալունակության և տարիքային հասունության մակարդակը ստուգող հարցազրույցով, անցկացվում է զրույց ծնողի գաղափարական մոտեցումներին ծանոթանալու նպատակով:

2-11-րդ դասարանների ընդունելությունը անցկացվում է առարկայական ստուգարքներով՝ լեզուներ, պատմություն, մաթեմատիկա, բարձր դասարաններում նաև քիմիա և ֆիզիկա առարկաներից: Ինչպես նաև անցկացվում է ճանաչողական հարցազրույց աշակերտի և ընտանիքի աշխարհընկալման և գաղափարական մոտեցումների շուրջ:

Սիրով սպասում ենք բոլորին:

28. 01. 21 թ․

Մանկական այս անմեղ աչուկների հավատով, հոգու ամենախորքերը հասնող այս սիրո թոթովանքներով՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԶԻՆՎՈ՛Ր, ՀԱՅՈՑ ՏԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ, ՀՈՒՅՍ ՈՒ ԱՊԱՎԵՆ, քո վերքերը բուժվելու են, քո մեջքն ամրանալու է։ Չի կարող այլ կերպ լինել…..

22 ․01 ․2021թ․

11-րդ դասարանում անգլերենի դաս է։ Տաղանդավոր Մենուան ու Սերլին ավելի ջերմ են դարձնում մթնոլորտը․ Դիտեք՝ հետևյալ հղումով․

https://m.facebook.com/story.php?story_fbid=724226781559806&id=100019174710334

23․ 01․ 2021թ․

«Հայ ասպետ» դպրոցի ուսուցչուհի Տաթև Պապոյանը, որը քառալեզու պատկերազարդ այս բառարանի հեղինակն է, գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը փոխանցելու է «Որդուս» ՀԿ-ին։

✔Բառարանը պարունակում է ավելի քան 5500 թեմատիկ բառեր ու բառակապակցություններ՝ ներկայացված անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։

✔Բառարանից կարող են օգտվել ինչպես մասնագետները կամ լեզուն տիրապետողները, այնպես էլ սկսնակ սովորողները:

✔Բառարանը ենթարկվել է մասնագիտական փորձաքննության, որի արդյունքում այն երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես ուսումնական նյութ։ Հարցերի և պատվերների համար կարող եք զանգահարել 📞098028312 հեռախոսահամարին կամ գրել հետևյալ էջին՝ Papoyan Publishing

14․09․ 2020թ

24-26․08․2020

24․02․ 2020թ․

Բուն բարեկենդան։ Թող բարության կենդանի շունչը թևածի մեր երկրում՝ մանուկների կանչով, երգ ու պարով։

13․ 12․ 2019թ․

Նորից երգում, մորմոքում է Կոմիտասը…..հայ ասպետների շուրթերից ու հոգիներում․․․․Մեր 4-րդ դասարանի սաներն արդեն գիտեն, որ իրենց արմատները սնվում են նաև կոմիտասյան երգի խոխոջուն առվակներից ու ազգային ոգու հորդառատ գետերից…..

8 ․11․ 2019թ․

Ա տառը թող ձեզ բերի առողջություն, արդարություն, անպարտություն, ազնվություն, արիություն ու անասելի առատություն …..

3 ․10․ 2019թ

«Հայ ասպետ» դպրոցի երկարօրյայի ուրախ խումբը։ Դիտեք այս հղումով․

https://www.facebook.com/100001142898736/videos/pcb.2403927006322039/2403915649656508/

21․09․2019թ

Հայ ասպետները հայոց անկախությունը տոնում են ՝ մարտական պատրաստվածության գործնական պարապմունքով՝ գիտակցելով, որ այդպես են անկախությունը աներեր պահում։