Կրթություն՝ հարգանքի և հոգատարության միջավայրում։
ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
Ես վստահում եմ «Հայ ասպետին»։ Իմ կապը «Հայ ասպետի» հետ ավելին է գուցե, քան վստահությունը։Երեխայի ասպետական, հայեցի, յուրօրինակ, բազմակողմանի կրթությունն ու դաստիարակությունը , ազգային երգ ու պարի նկատմամբ սիրո մեծ չափաբաժինը, հայրենաճանաչողության ու աշխարհաճանաչողության նպատակով կազմակերպվող արշավները, գրքի ու ընթերցանության նկատմամբ սերմանվող հետաքրքրությունը, ինքնուրույն ու համարձակ կարծիք ձևավորելու, ունենալու և հայտնելու համար ստեղծված միջավայրը, ԾՆՈՂՆ ու ՀԱՅՐԵՆԻՔԸ երեխայի համար իբրև բարձրագույն արժեք ձևավորելը կիսում են իմ՝ իբրև ծնողի հաճելի հոգսն ու մտահոգությունները։ Շնորհակալ եմ։
Գայանե Արշակյան-Բաղրամյան
Ազգային արժեքներ սերմանող եզակի դպրոցներից մեկը: Այստեղ կարող ենք վստահ լինել, որ երեխաները որևէ ավելորդ վնասակար տեղեկություն չեն ստանա, շրջապատված կլինեն բանիմաց և նվիրյալ մասնագետներով և սրտացավ տնօրենի մեծագույն սիրով:
Անահիտ Հարությունյան
Ես վստահել եմ ձեզ իմ 3 երեխաներին և չեմ զղջում։ Շնորհակալ եմ, «Հայ ասպետ» դպրոց…
Վարդուհի Իսկանդարյան