ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդգծիր քո տեսակը՝ հայ, և դարձիր լավագույնը՝ ասպետ

Իմ փոքրիկ գիտունի՛կ, եթե դու առավոտյան արթնանում ես հազար ու մի հարցերով,եթե ուզում ես բացել տիեզերքի բոլոր-բոլոր գաղտնիքները, եթե ուզում ես ուտել աշխարհի ամենահամեղ ճաշերը և չես ուզում կտրվել խաղերից, այլ ուզում ես սովորել խաղալու միջոցով…..Ուրեմն մենք արդեն գտել ենք իրար: Ուրեմն մենք արդեն սպասում ենք քեզ։

ՀԱՅ ԱՍՊԵՏ հանրակրթական դպրոց ընդունելությունը կատարվում է․

✅1-ին դասարանում՝ հարցազրույցով,

✅2-11-րդ դասարաններում՝ անցած ուս. նյութից ստուգարքներով և ընդհանուր ճանաչողական հարցազրույցով:

Դասերը սկսվում են ժամը 9.00-ից, երեխաներին տրվում է սնունդ (տարրականում 2 անգամ), 1-6-րդ դասարաններում կատարվում է դասապատրաստում:

Տրվում է լրացուցիչ մշակութային կրթություն (ազգային պար, երգ, կիթառի, ձեռարվեստի խմբակներ և այլն), ցանկացողների համար կգործեն նաև երկարօրյա պարապմունքներ:

Ավագ դպրոցի 11-րդ դասարանից կրթությունը շարունակվում է բուհ ընդունվելու համար նախապատրաստական ծրագրերով և ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբային պարապմունքներով:

Վճարման համակարգն ունի որոշակի ճկունություն՝ ելնելով ընտրված ծառայություններից։

«Հայ ասպետ» դպրոցի 1-ին դասարանի ընդունելության հայտը լրացնել այստեղ.

https://docs.google.com/forms/d/19nllP-SWAjeH-K1lI0G4tUNhPMgPdF9u9AM4xQPYrvM/viewform?ts=601d60a6&edit_requested=true