Լեռնագնացություն

«Հայ ասպետի» սաները պարբերաբար բարձրանում են Հայաստանի ամենաբարձր գագաթները։ Նպատակը մեր ալպիական բուսականության ճանաչումն է, միասնաբար դժվարություններ հաղթահարելու կամքի կոփումը, լեռների նշանակության ընկալումն ու կարևորումը, վեհատեսիլ բարձունքներից հայրենիքի բնապատկերի վայելումը։Հիմնադրամի գործունեության ընթացքում ՀՀ և Արցախի բազմաթիվ դպրոցականներ բարձրացել են Արագած, Արմաղան, Հատիս, Արա, Խուստուփ, Աժդահակ և այլ լեռնագագաթներ։