Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Ասպարեզ



Ասպարեզ


Նախաձեռնող և իրականացնող մարմին` «Հայ ասպետ»   կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամ : 
Ծրագրի հեղինակ ՝ Կ. Տոնոյան։
Նախապատրաստական  շրջան՝  1 ամիս:
Ծրագրի տևողությունը` 7 ամիս, պարբերականությունը՝ ամիսը  1 անգամ`  կրկնությամբ:
Եթերաժամ - 60 րոպե:
Ծրագրի ձևը  – մրցակարգ:


Ծրագրի նպատակը
«Հայ ասպետ» հեռուստախաղի ընթացքում  ի հայտ եկած  վերլուծական, տրամաբանական, հռետորական  առավելագույն  ունակություններ ունեցող  անհատ - պատանիների  հետ  կազմակերպել գրքի վերլուծության  հեռուստամրցույթընգծելով  ընթերցանության  միջոցով ձեռք բերած ունակությունների կարևորությունն ու  դրանց միջոցով  մեծ հաղթանակների հասնելու հնարավորությունը:
Մասնակիցներ
Հաղորդավար, 3 փորձագետամսվա երեք հեռուստախաղերի ընթացքում աչքի ընկածպատանի  և հանդիսատես:
«Հայ ասպետ» կարգի I փուլում  - յուրաքանչյուր խաղի վերջումըստ  հնչած պատասխաններիլեզվի և գրականության  փորձագետները  կհայտարարեն  յուրաքանչյուր խաղից մեկ-երկու  երեխայի անուն, որոնք  կստանան անհատական խաղին մասնակցելու  իրավունք և հանձնարարվելիք գրքերը` որպես նվեր:
«Ասպարեզ»  Առաջին փուլ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ կնկարահանվի մեկ խաղ, որին կմասնակցեն ընտրված  6 պատանի: Սրահի հեռուստավահանակների  առաջին  շարքերի տառերի տակ տեղակայված կլինեն միայն գրականության հարցերերրորդ շարքում միայն պատմության հարցեր, իսկ  հինգերորդ  շարքում կբացվի միայն «կերպար» բառը, որի յուրաքանչյուր տառի տակ  թաքնված կլինի  նույն գրքի գլխավոր կամ երկրորդական որևէ կերպարի անուն:
 Յուրաքանչյուր խաղ  բաղկացած է  երեք  փուլից, որոնցից առաջինում  յուրաքանչյուրը հեռուստավահանակի  տառերից իր ընտրությամբ բացվում է  մեկ գրականության հարց, որի պատասխանը գնահատում  են երկու գնահատականովլեզվի և գրականության փորձագետներըպատասխանի ճշտության և  տրամաբանված, գեղեցիկ ու ճիշտ հայերեն խոսքի համար:
 Երկրորդ փուլը  ընթանում է  նույնկերպ` յուրաքանչյուրը  բացում է  մեկ  պատմության  հարց, որի պատասխանը  գնահատում են և պատմության, և լեզվի փորձագետները
Հարցերը տրվում են հանձնարարաված գրքերից, որոնցից մեկը նույն պատմական դեմքի մասին գեղարվեստական գիրք է, մյուսը` պատմական, կամ  նյութՅուրաքանչյուր հարցի պատասխանի համար տրվում է 1,5 րոպե ժամանակԵրկրորդ փուլից հետո բոլորին տրվում է երեքական բլից- հարց, և երրորդ` եզրափակիչ փուլ են դուրս գալիս այն երեք  մասնակիցները, որոնք  հավաքել են առավելագույն միավորներ:
Երրորդ փուլ դուրս եկած երեք մրցակիցները «կերպար» բառից ընտրում են  որևէ տառ  և  տալիս այդ  տառի տակ գրված հերոսի  վերլուծական  բնութագիրը: Հետո պատասխանում են ևս մեկ կերպարային հարցի, որից հետո  գրականության և լեզվի փորձագետները  գնահատում են նաև այդ պատասխանը  և  հայտարարում հաղթողի անունը: Յուրաքանչյուր մասնակցին տրվում է 2 րոպե ժամանակ: 
Եզրափակիչ փուլ  - Եզրափակիչ խաղը տեղի է ունենում  յոթերորդ ամսում` վեց ամիսներում հաղթած վեց հոգու մասնակցությամբ, որից
Հաղթող է ճանաչվում   ամենաբարձր միավորներ հավաքած մասնակիցը:Մրցանակներգրքեր և եռօրյա արշավ` երեք լավագույներին, եռօրյա արշավ`հաղթողի թիմին և մեկ  լուսանկարչական ապարատ` հաղթողին: Հաղթող մասնակցի ուսուցիչները նույնպես կվաստակեն մրցանակներ` ՀՀ որևէ  գեղատեսիլ վայրում եռօրյա արշավի տեսքով:
 I տեղ  - Արևմտյան Հայաստանի վեցօրյա ուղեգիր:
II և III տեղերԱրցախում ինօրյա  արշավի իրավունք։ 
«Ասպարեզ»  խաղը  սկսվում է  օրվա թեմայի շուրջ  նախօրոք նկարահանված տեսանյութովԽաղի երեք մասերը իրարից անջատվում են  տվյալ պատմական դեմքի կամ նրա հետ կապված դեպքերի մասին պատմող կարճ տեսանյութերով: Փորձագետները իրավունք ունեն հավելյալ ենթահարցեր  տալ  նույն պատասխանողինՅուրաքանչյուր պատասխանից հետո նրանք  գնահատում են  երեք հայտանիշով՝  պատմական իմացություն և մեկնաբանություն, լեզվի իմացություն և հռետորությունվերլուծական միտք և տրամաբանություն:

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM