Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

Հարցերի օրինակներ



Գրականություն

1.Հարց - Հրանտ Մաթևոսյանի  «Ծաղրածուների մեր տոհմը» պատմվածքում հեղինակն ինչն էր համարում քաղցկեղ: Ինչու էին տոհմի մարդիկ ծաղրածուների կերպարներով ապրում:

Պատ.- Քաղցկեղը անորոշությունն էր, որ սարդի նման ներխուժել էր հեղինակի էության մեջ, որ կարծես  գոյացել էր անցած անախորժության թաքուն հիշողությունից, վախ էր կամ սրամտություն, որ պիտի ծնվեր ինչ-որ դիպվածով, փռշտոցի պես: Այս մոտիվն անորոշ թելի նման մի քանի անգամ երևում է պատմվածքում: Ժամանակին տոհմի պապը եղել էր պալատական ծաղրածու. նա լարախաղացի լրջություն ուներ: Լարված, ճակատին քրտինք` անցնում էր լարի վրայով, ծիծաղեցնում մարդկանց, իսկ հիմա տոհմը շարունակում է ավանդները. ծնվածները լինում են մի քիչ ծաղրածու, երբեմն հայհոյում են, երբեմն ծիծաղում: Նրանք ծիծաղում են և ապրում ծաղրածուի կերպարով, որովհետև «առանց ծիծաղի կյանքը երկու օրում մեզ կուտի քաղցկեղի պես»:

2. Հարց-Մաքսիմ Հովհաննիսյանի «Պտուղ» պատմվածքում, երբ ծրագրվում էր մարդու ստեղծումը, ինչը հաշվի չառնվեց: Աստված ինչու հորինեց որդուն` Հիսուս  Քրիստոսին:

Պատ.- Ըստ պատմվածքի` հաշվի չառնվեց գայթակղության հակումը, տղամարդու թուլությունը կնոջ քմայքներին, ես-ի պատճառած ավերածությունները: Հաշվի չառնվեց նաև այն, թե ինչու է մարդը ունենում ավերելու ցանկություն: Իսկ երբ սովորական կավը օժտվեց մտածելու կարողությամբ, դարձավ անկանխագուշակելի, անկռահելի մի բարդույթ, որին ուղղորդելն անհնարին դարձավ նույնիսկ Աստծո համար: Նա ուշացած հասկացավ, որ մենակ դժվար կլինի մարդուն դիմակայել և հորինեց որդուն` Հիսուսին, լուծելու այդ դժվարագույն խնդիրը:    

 

Պատմություն         

1. Հարց -  19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայի կառավարող շրջաններիª Հայկական հարցի լուծման հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառը ո±րն էր: 1901թ. Ֆրանսիայի կողմից Հայկական հարցն ի±նչ նպատակով բարձրացվեց և ի±նչ ընթացք ու ավարտ ունեցավ:

ՊատՀայկական հարցի իրական լուծումը ձեռնտու չէր պաշտոնական Ֆրանսիային, քանզի վերջինս ձգտում էր անխախտ թողնել Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը, որպեսզի պահպանվեին ֆրանսիական խոշոր տնտեսվարողներիª Թուրքիայում ունեցած կապիտալն ու վաշխառուական տոկոսները: Փարիզը Հայկական հարցը բարձրացնում էր միայն այնժամ, երբ վտանգվում էին իր շահերը. 1901թ., երբ Տուբինինների և Լոտանդոնների դեպքի առթիվ սրվեցին ֆրանս-թուրքական հարաբերությունները, Ֆրանսիայի նախագահ Դելկասսեն ոչ միայն բարձրացրեց Հայկական հարցը, այլև ռազմական սպառնալիքով սուլթանից պահանջեց լուծել այն: Բայց երբ վերջինս բավարարեց Փարիզի պահանջները, Հայկական հարցն անմիջապես մի կողմ դրվեց:

2. Հարց - 1895-96 թթ. հայերի ջարդերի ժամանակ սուլթան Աբդուլ Համիդին ի±նչ խորհուրդ էր տալիս Գերմանիայի կայսր Վիլհելմ 2-րդը: Գերմանիայի կայսրապաշտ շրջաններն իրենց ընդգծված հակահայ կեցվածքն ինչո±վ էին բացատրում:

Պատ. – 1895-96 թթ. ջարդերի ժամանակ Վիլհելմ 2-րդը նամակ է ուղարկում Աբդուլ Համիդին, որտեղ խորհուրդ էր տալիս նրան աներկյուղ շարունակել հայասպանությունը, «ցույց տալ իր հպատակներին, որ նա միապետ է Աստծո ողորմածությամբ և իր կամքը նրանց համար Աստծո կամքն է»: Գերմանիայի կայսրապաշտ շրջաններն իրենց հայատյացությունը փորձում էին հիմնավորել նրանով, թե իբր հայերը ցարիզմի գործակալներն են և նպաստում են Թուրքիայի դեմ նրա նվաճողական քաղաքականությանը:

 

Աշխարհագրություն

 1.Հարց - Երկու օվկիանոսները կապող այս ջրանցքի կառուցումը խլել է ավելի քան 27 000 մարդու կյանք և արժեցել է 375 մլն դոլար: Ջրանցքի կառուցումն ավարտվել է 1914 թ.: Որ ջրանցքն է, որ օվկիանոսներն է իրար կապում և ինչ նշանակություն ունի:

Պատ.- Պատկերված է Պանամայի ջրանցքը, որն իրար է կապում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները: Ջրանցքը կառուցվել է 56 000 մարդու աշխատանքի շնորհիվ: Այն այսօր աշխարհի ամենակարևոր նավարկելի ուղիներից է, որով տարեկան փոխադրվում է 14 000 նավ: Պանամայի ջրանցքի շնորհիվ մեծապես կրճատվել է նավերի անցնելիք ճանապարհը:

2. Հարց - Ձեզ է ներկայացված աշխարհի մեկուսի կանգնած ամենաբարձր շինությունը` ՍիէՆ աշտարակը: Այն որտեղ է գտնվում, յուրահատուկ ինչ ենթակառույցներով է գրավում իր միլիոնավոր այցելուներին:

Պատ. – Կանադայի մայրաքաղաքում` Տորոնտոյում է գտնվում ՍիէՆ  աշտարակը, որը  բարձրությամբ (605 մ) երկու անգամ գերազանցում է Էյֆելյան աշտարակին: Այն շատ  գրավիչ է  387 մ բարձրության վրա գտնվող պտտվող հատակով ռեստորանով, 488 մ բարձրության վրա գտնվող աշխարհի ամենաբարձր հանրային դիտահրապարակով և այլն:     

 

Ոճիրի բուրգեր             

1. Հարց- Ըստ Հովհ. Մելքոնյանի «Ոճիրի բուրգեր» գրքի` ովքեր էին մտնում ջարդարար (չեթենական) խմբերի մեջ: Ինչպես էին նրանք կատարում իրենց վրա դրված պարտականությունը` հայերի սպանդը: Ովքեր էին ղեկավարում նրանց:

Պատ.- Ջարդարար խմբերը կազմված էին Փոքր Ասիայի բանտերից դուրս եկած մահապարտներից, ոճրագործներից: Դրանք զինվորի հագուստով, նվազագույնը 10 հոգուց, առավելագույնը 50 հոգուց բաղկացած ջոկատներ էին:Նրանք առանց տարիքի խտրության, ոչ ոքի չխնայելու պայմանով պիտի բնաջնջեին հայերին: Նրանց գործը, ինչպես արձանագրել էր երիտթուրք գրոծիչ Միլվան Զադե Րիֆաթը, մոր գրկից երեխային խլելով սպանելն էր, ձեռքը կապած ծերունու սիրտը սվին մխրճելն էր: Այս հատուկ կազմակերպությունը ղեկավարում էր եռյակ գործադիր հանձնախումբը` Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, կրթական նախարար Շյուքրին:                                                                   

2. Հարց- Ըստ Հովհ. Մելքոնյանի «Ոճիրի բուրգեր» գրքի` ինչ բովանդակություն ուներ 1915 թ. մայիսի 24-ին ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուի միջոցով Ֆրանսիայի, Անգլիայի և Ռուսաստանի Թուրքիային ներկայացրած վերջնագիրը: Թալեաթը կառավարության անունից դրան ինչ պատասխան է տալիս:

Պատ.-Վերջնագրում ասված էր, որ թուրք ժողովուդը` պետական պաշտոնյաների համաձայնությամբ և օժանդակությամբ ավելի քան մեկ ամիս հայերի դեմ համընդհանուր ջարդ է իրագործում: Այդ ջարդերը կատարվել են Էրզրումի, Դերջանի, Սասունի, Բիթլիսի, Մուշի, Զեյթունի և ամբողջ Կիլիկիայի մեջ: Դաշնակից պետությունները Բարձր Դռանը հայտնում էին, որ Թուրքիայի` մարդկության և քաղաքակրթության դեմ գործած այս ոճրագործության համար պետությունը և անհատները պետք է պատասխան տան: Իսկ Թալյաթը թուրքական կառավարության անունից հերքում է այդ ամենը` նշելով, որ հայերը Ռուսաստանի ու Անգլիայի գործակալներ են, հրահրում են ապստամբություններ և օսմանյան տերության մեջ թշնամություն են բորբոքում: Այնինչ օսմանյան կառավարությունը զինվորների օգնությամբ կամ բանտարկությունների միջոցով զսպում է այդ խռովությունները:                                                             

 

Մշակութային եղեռն

1. Հարց -  Ո±ր վանքն է ներկայացված: Այն որտե±ղ է գտնվել, ե±րբ է հիմնադրվել, ե±րբ է ավերվել և ինչո±վ էր առանձնահատուկ:

ՊատՆերկայացված է Անիից մոտ 20 կմ հարավ արևմուտքում գտնվող Տեկորի Ս. Երրորդություն վանքը, որի եկեղեցին V դարում կառուցել է իշխան Սահակ Կամսարականը: 1911թ.-ին փլվել է եկեղեցու գմբեթը: 1920թ.-ից վանքը ամբողջությամբ ավերվել է` վանքի քարերը քրդերն օգտագործել են իրենց տների կառուցման համար: Տեկորի վանքի եկեղեցու քառամույր գմբեթավոր բազիլիկ հորինվածքը հետագայում նախատիպ է ծառայել Հայաստանի VI-XVII դդ. բազմաթիվ եկեղեցիների, իսկ  IX-XI դդ. անցել է Բյուզանդիա և լայն տարածում ստացել ուղղափառ երկրներում:

 

2. Հարց -  Ո±ր վանքն է ներկայացված: Այն որտե±ղ է գտնվել, ե±րբ է հիմնադրվել, ե±րբ է ավերվել և ինչո±վ էր առանձնահատուկ:

ՊատՆերկայացված է Մեծ Հայքի Այրարատ նահանգ Բագրևանդ գավառի Բագավանի Սուրբ Հովհաննես գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կառուցված  դարի առաջին կեսին` 631-639թթ.: Տաճարն իր չափսերով (27,0 x 46,0մ) ամենախոշորներից  է ոչ միայն բազիլիկ տիպի հայկական եկեղեցիներից, այլ ընդհանրապես մնացած բոլոր եկեղեցիների համեմատությամբ: Ավերվել է1940-ականներին:

 

Ազատամարտը երգերում

1.Հարց -/ հատված «Զեյթունցիների քայլերգը» երգից/ Որ ինքնապաշտպանական մարտերին է նվիրված այս երգը: Ովքեր են հեղինակները:

Պատ - «Զեյթունցիների քայլերգը» երգը ձոնված է 1862թ.-ին Մարաշի կառավարիչ Ազիզ Փաշայի 40000 հազարանոց կանոնավոր զորքի դեմ փայլուն հաղթանակ տարած զեյթունցիների 7000-անոց զորախմբին: Երգի խոսքերի հեղինակը Հովհաննես Չաքրյանն է, երաժշտությանը` Տիգրան Չուխաջյանը:

2. Հարց - / հատված  «Հիմի էլ լռենք» երգից/ Ում է նվիրված այս երգը և այլ կերպ ինչ է կոչվում: Ում է պատկանում երաժշտության մշակումը:

Պատ- «Հիմի էլ լռենք» երգը կոչվում է նաև «Վարդանի երգը»: Այն հատված է Ռ. Պատկանյանի «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» վիպերգությունից: Երաժշտությունը մշակել է Կոմիտասը:


Մանկական խաղի հարցերի նմուշներ

Ավանդազրույց

ՀարցԱսում ենմարդիկխմելով այս սարից բխող աղբյուրի քաղցրահամսառը ջուրըասել են` «Իստակ ապուրէ…»:

 Ջուրը շատ հավանելովնրանք այստեղ գյուղ են շինել և սարն էլ կոչել…:

Ի°նչ են կոչել սարը և որտե°ղ է այն գտնվում:

Պատ.- Այդ սարը գտնվում է Ջավախքումորըըստ ավանդազրույցիմարդիկ հնում կոչում էին Ապուրորըհետագայում

 դարձավ Աբուլ:

Առասպելներ

Հարց – Սլավոնական դիցաբանության մեջ Բաբա Յագա կաղ պառավն ինչպես է պատկերվել

Նա ինչ°վ էր սնվում:Ե°րբ էր Բաբա Յագան դառնում գթասիրտ:

Պատասխան – Բաբա Յագան ապրում էր հավի ոտքերով խրճիթումորը գտնվում էր թավուտ անտառում:

 Նրա քիթըհասնում էր առաստաղինկուզիկ էրուներ երկարկեռ ատամներկեղտոտչսանրված մազեր

Նա  սնվում էրմարդկանցովնախընտրելով խիզախ տղաների ու գեղեցիկ աղջիկներիբայց եթե նրանք հնազանդ

 ու ջանասեր էին,լվանումսանրում էին Յագայի գլուխըմաքրում տունըքնքուշ խոսումապա ձեռք էին բերում Բաբա Յագայիգթասրտությունը:

Հեքիաթներ

1. Հարց – Ղազարոս Աղայանի «Վաճառականի խիղճը»  հեքիաթում մի վաճառական հինգ տարով աշակերտ է վերցնում մի գյուղացու տղայի: Վարձատրության չափը հայրը թողնում է վաճառականի խղճին: Բայց ժամկետը լրանալուց հետո վաճառականն առանց վարձատրության նրան արձակում է:

Աշակերտն ինչպե°ս է վրեժխնդիր լինում: Երկրի թագավորն ի°նչ լուծում է տալիս նրանց վեճին:

Պատ. – Այդ երկրում մի սովորույթ կար, երբ մարդը մեռնում էր, նրա բարեկամներին բոթը հայտնում էր ծխատեր քահանան: Աշակերտը մտածելով, որ, եթե մարդ խիղճ չունի, ուրեմն` մեռածի հաշիվ է, գնում է քահանայի մոտ և ասում, որ իր տերը մեռել է: Շուտով բոլորը գալիս են վաճառականի տուն, որ նրան թաղեն: Զայրացած վաճառականը դիմում է թագավորին, որ աշակերտին պատժի:

Թագավորը հրամայում է գլխատել տղային, և երեք անգամ վաճառականին հարցնում, թե` խոսք չունի°:  Վաճառականը ոչինչ չի պատասխանում: Թագավորը հետ է կանչում դահիճներին և հրամայում տղայի փոխարեն վաճառականին գլխատել, ապա տղային է հարցնում` խոսք չունի: Տղան երկու անգամ լռելուց հետո լաց է լինում և ասում, որ խղճում է նրան, թող բաց թողնեն: Թագվորը երկուսին էլ բաց է թողնում , բայց հրամայում է կիսել անխիղճ վաճառականի ողջ ունեցվածքն ու տալ աշակերտին:

2. Հարց – Գրիմ եղբայրների «Վեց հոգով աշխարհը կշրջեն»  հեքիաթը վեց ընկերների մասին էորոնք  կարողանումեն քաջ զինվորի հետ անարդար

 վարված թագավորի հախից մի լավ գալ:

Ինչի° շնորհիվ են հեքիաթի հերոսները կարողանում հաղթահարել իրենց հանդիպած բոլոր փորձություններըԻ°նչկարևոր հատկանիշներով էր օժտված հեքիաթի զինվորը:

Պատ. – Հեքիաթում վեց ընկերներից առաջինը քաջ զինվոր էրմյուսը` մեծ ուժի տերերրորդըսրատեսչորրորդըկարողանում էր

 այնքան ուժեղ փչելոր միանամից յոթ հողմաղաց էր պտտումհինգերորդը արագավազ էրվերջիննէլգլխարկը թեքելով,

 շուրջը սառնամանիք էր տարածումԲայց նրանց ամենամեծ ուժը միասնության մեջ էրքանիոր նրանցից յուրաքանչյուրը,

 օժտված լինելով մի հատկանիշովանհրաժեշտ պահի այն օգտագործում էր` հօգուտբոլորիՔաջ զինվորի ամենակարևոր

 հատկանիշն այն էրոր նա գնահատում էր դիմացինի կարողությունները և իրնպատակին հասնելու համար համախմբում 

բոլորինքաջ գիտակցելովոր մարդը միայնակ ոչնչի չի կարող հասնել:

Հեքիաթի գլխավոր ասելիքն այն էոր ուժը միասնության մեջ է:

Մուլիտֆիլմեր

Հարց – հատված /    բայց քաղցած եմ ինձ ձուկ չե°ք տա…/ - Ո°ր մուլտֆիլմից է մեջբերված հատվածըԾովառյուծըկատարե°ց նրա խնդրանքը և ի°նչ խրատեց ծույլ Վինիկին:  

Պատ – Հատվածը մեջբերված է «Պինգվին Վինը» մուլտֆիլմից է Ծովառյուծը զայնացավ նրա խնդրանքի վրա ևխրատեց. «….Ձկնի°կչէ միվաղուց արդեն մեծացել եսինքդ պիտի ձկնիկ որսաս»:/ հատված – Լսիր , ձկնիկ,…..մինչև ` ստացվեցստացվեց…./

Հայրենագիտություն

ՀարցՆշե°ք`  ՀՀ  ո°ր մարզով են հոսում ԴեբեդԱզատՓամբակ և Արփա գետերըո°ր մարզերն են բաժանումՎարդենիսի և Միափորի լեռնաշղթաներըՈ°ր մարզերում են գտնվում ԱրթիկՃամբարակ և Մեծամոր քաղաքները:  

Պատ –Դեբեդ և Փամբակ գետերը հոսում են ՀՀ Լոռու մարզովԱզատըԱրարատիիսկ ԱրփանՎայոց ձորի մարզով:

Վարդենիսի լեռնաշղթան բաժանում է Վայոց Ձորը Գեղարքունիքի մարզիցՄիափորի լեռնաշղթան բաժանում է 

Գեղարքունիքը Տավուշի մարզիցԱրթիկը գտնվում է ՇիրակիՃամբարակըԳեղարքունիքիիսկ Մեծամորը`Արմավիրի մարզում:

Կենդանիներ

Հարց -Որո՞նք են ցամաքային ամենախոշոր, ամենաբարձրահասակ և ամենաարագավազ կենդանիները։ Նշեք նրանց առավելագույն քաշը, հասակը և արագությունը։

Պատ.- Ցամաքային ամենաարագավազ կենդանին վագրակատուն է, որը կարող է վազել ժամում 110 կիլոմետ։ Ամենախոշոր կենդանիները փղերն են՝ 4-6 տոննա քաշով, իսկ ամենաբարձրահասակ կենդանիները՝ ընձուղտներն ունեն մոտ 4 մ հասակ։

Հարց - Քանի՞ տեսակի օձ է հայտնի գիտական աշխարհում։ Հայտնի է, որ օձերը ոչ լսում, ոչ էլ տեսնում են, այդ դեպքում ինչպե՞ս են գտնում իրենց զոհին։

Պատ. – Գիտական աշխարհում հայտնի է օձերի ավելի քան 3000 տեսակ։ Որս անելիս օձերը չեն լսում կամ տեսնում իրենց զոհին, բայց զգում են նրանց ամենաչնչին թրթռումն անգամ և ունեն հոյակապ զարգացած հոտառություն և լեզվով կարողանում է զգալ օդում հոտի նույնիսկ չնչին գոյությունը։


 

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM