Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

«Հայ ասպետ» համաբանակային



ՀՀ ԶՈՒ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ  «ՀԱՅ ԱՍՊԵՏ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ

1. «Հայ ասպետ» ակումբների ստեղծման նպատակները

Խթանել կրթամշակութային աշխատանքները ՀՀ ԶՈւ զորամասերում:

Ընդլայնել զինծառայողների հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարման հնարավորությունները:

Նպաստել զինծառայողների շրջանում հայրենագիտական և իրավական գիտելիքների տարածմանը, ազգային հոգեկերտվածքի և իրավական աշխարհայացքի ձևավորմանը:

Կարևորել գիտակ ու հետաքրքրասեր զինծառայողներին և դարձնել օրինակ ծառայակիցների համար:

2. Ակումբների կազմավորումը

Ակումբների կազմավորման և գործունեության հարցերով զբաղվում են զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալները:

Ակումբներին զինծառայողների անդամակցությունը կամավոր է և ազատ: Ակումբների անդամ կարող են լինել բոլոր կատեգորիայի զինծառայողները` սպաներ, ենթասպաներ, շարքայիններ:

Ակումբների գործունեությունը կազմակերպելու և ղեկավարելու համար երաշխավորվում է ընտրել խորհուրդ և ակումբի նախագահ, ինչպես նաև մեկամսյա պարբերականությամբ հրավիրել խորհրդի նիստեր, եռամսյա պարբերականությամբ գումարել ակումբի անդամների ընդհանուր ժողովներ, քննարկել և հաստատել միջոցառումների ծրագրեր, լսել հաշվետվություններ և այլն:

Երաշխավորվում է, որպեսզի յուրաքանչյուր ակումբ ունենա  «Հայ ասպետ» խորագրով պատի թերթ, որը կթարմացվի մեկամսյա պարբերականությամբ:

3. Ակումբների գործունեության համար անհրաժեշտ պայմաններ և տեխմիջոցներ

Անհրաժեշտ է ակումբներին հատկացնել սենյակ կամ սրահ, կարելի է օգտագործել տեղեկատվության և ժամանցի սենյակները: Անհրաժեշտ է ունենալ հեռուստացույց, DVD, գրքեր, քարտեզներ, տեսաձայնասկավառակներ և այլն:

4. Ակումբների աշխատանքի բովանդակությունը

Երաշխավորվում է ակումբների աշխատանքը կազմակերպել հետևյալ հիմնական ուղղություններով.

Ազգային գաղափարախոսներ և ազգային մտածողություն:

Հետաքրքրաշարժ հայոց լեզու և ռազմական բառարան:

Նշանավոր զորավարներ և ճակատամարտեր:

Պատմավեպեր, պատմաֆիլմեր, պատմության դասեր:

Իրավագիտություն

Խաղարկային աշխարհագրություն:

Ռազմապարեր և ռազմի երգեր

Ակումբների աշխատանքի բովանդակությունը կարելի է ընդլայնել սեփական հայեցողությամբ ու նախաձեռնությամբ: 

Ամեն եռամսյակը մեկ «Հայ ասպետ» ակումբների կառավարման գլխավոր խորհրդի կողմից ակումբներին կտրվեն ծրագրային հանձնարարականներ: 

Երաշխավորվում է պարբերաբար կազմակերպել տարաբնույթ վիկտորինաներ, քննարկումներ, կինոդիտումներ, ռազմապարերի և հայրենասիրական երգերի ուսուցում, «Ճանաչիր հայրենիքդ» աշխարհագրական խաղեր և այլն:

5. Ակումբների գործունեության սկզբունքները և մրցակցային փուլերը

Ակումբները կգործեն ամբողջ տարին, եռամսյակը մեկ «Հայ ասպետ» ակումբների կառավարման գլխավոր խորհրդից ստանալով ծրագրային նոր հանձնարարականներ: Ակումբների աշխատանքը կստուգվի պարբերաբար, իսկ կգնահատվի ՀՀ ՊՆ ՀԽ-ի կատարած այցերի ժամանակ: Յուրաքանչյուր ստուգայցի ժամանակ զորքի հետ կկազմակերպվեն հանդիպումներ ՀԽ անդամների հետ, որի ընթացքում զրույցներով և փոքր վիկտորինաներով կստուգվի ակումբների կատարած աշխատանքների արդյունքները: 

  «Հայ ապետ» ամենամյա համաբանակային մրցախաղը

 «Հայ ասպետ» ակումբների գործունեությունը խթանելու և լավագույններին խրախուսելու նպատակով կազմակերպվում է «Հայ ապետ» ամենամյա համաբանակային մրցախաղ: Մրցախաղն անցկացվում է 3 փուլով:

1-ին փուլ` ստուգատես (հուլիս)

Ստուգատեսի ընթացքում ուսումնասիրվում և գնահատվում է ակումբների գործունեությունը, ընտրվում են 9 լավագույնները, որնք իրավունք են ստանում շարունակելու մրցախաղը: Ստուգատեսն անցկացնում են ՀՀ ՊՆ առընթեր ՀԽ-ի, «Հայ ասպետ» ԲՀ-ի և ՀՀ ԶՈւ ԱՀՏԱ վարչության միացյալ հանձնաժողովները:

Ստուգատեսի ընթացքում ակումբները գնահատվում են հետևյալ հիմնական չափանիշներով` 

- զինծառայողների ներգրավվածությունը,

- անցկացված միջոցառումները (հաճախականությունը, բնույթը, որակը),

- ակումբների անդամների գիտելիքների աճը,

-      «Հայ ասպետ» պատի թերթը,

- զինծառայողների շրջանում գիտելիքների տարածման աշխատանքը,

- ակումբի համբավը զորամասում և այլն:

2-րդ փուլ` կիսաեզրափակիչ (հոկտեմբեր)

Համաբանակային ստուգատեսում լավագույնը ճանաչված 9 ակումբները անցնում են կիսաեզրափակիչ փուլ, խմբավորվում և մրցում են 3 մրցակցող խմբերում: Հաղթողներն անցնում են եզրափակիչ փուլ:

3-րդ փուլ` եզրափակիչ (դեկտեմբեր)

Եզրափակիչ փուլում որոշվում են «Հայ ասպետ» համաբանակային մրցախաղի հաղթողը, 

ինչպես նաև 2-րդ և 3-րդ մրցանակակիրները:

Եզրափակիչ փուլի մասնակիցների համար նախատեսվում են մրցանակներ և խրախուսանքներ:

Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի մրցախաղերը ցուցադրվում են հեռուստատեսությամբ:

Ակումբների անդամների տարաբաժանված աշխատանքներ և ակնկալվող արդյունքներ 

Ակումբի հիմնական անդամներից յուրաքանչյուրը ըստ իր մասնագիտական կամ ընդհանուր նախասիրական ոլորտի պետք է կատարի հետևյալ աշխատանքները:

Գաղափարախոս- պատմաբաններ 

Ուսումնասիրել տրամադրված նյութերը հայ մեծագույն գաղափարախոսների աշխատություններից( Շ. Նաթալի, Գ. Նժդեհ, Հ. Ասատրյան. Ռ. իշխանյան, Մ. Նալբանդյան, Րաֆֆի և այլն), կազմակերպել քննարկումներ տրամադրված գաղափարախոսական նյութերի շուրջ:

Ընդհանուր քննարկումներով ընտրել զորամասերում գաղափարախոսական պաստառների և պլակատների նյութերն ու պարբերաբար թարմացնել դրանք:  Պատի թերթերերում տպել հայ  գաղափարախոսների կարճ մեջբերումներ, նրանց մասին փոքրիկ տեղեկություններ: 

Պատի թերթում ունենալ «Սրբազան խելագարներ» էջ և դրանով պարբերբար ներկայացնել հայ ազգային գաղափարախոս- գործիչների` Արտաշես Ա, Պապ թագավոր, Վահան Մամիկոնյան, Արամ Մանուկյան, Ա. Մյասնիկյան  և այլն:

Ակնկալվող արդյունքը-  զինվորներին շրջանում հնարավորինս ճանաչելի դարձնել այդ հայրենանվեր անհատներին և նրանց գաղափարախոսությունը, նրանց միջոցով հասնել ազգային գիտակցության հնարավոր փոփոխության:

Լեզվաբաններ

Տրամադրված նյութերով և  հարցերով կազմակերպել վիկտորինաներ հայոց լեզվի իմացության շուրջ, պատի թերթերում մշտապես հրապարակել բանակային բառապաշարի հայերեն ճիշտ տարբերակներով հիշեցումներ:

Պատմաբաններ 

Կազմակերպել «Պատմության դասեր» թեմայով քննարկումներ` ժամանակակից երևույթների, իրադարձությունների և պատմական նմանատիպ դրվագների շուրջ: 

Կազմակերպել կինոդիտումներ և քննարկումներ տրամադրված ֆիլմերում ներկայացված պատմական դեպքերի և դեմքերի շուրջ:

Նախապես հանձնարարել պատմական գրքեր և տրամադրված հարցաշարերով անցկացնել «Ասպարեզ» մրցախաղ տարբեր վաշտերից ընտրված ընթերցասեր զինվորների միջև:

Իրավագիտություն

Ուսումնասիրել հանձնարարված նյութերը և այդ նյութերում ընդգրկված թեմաների շուրջ պարբերաբար կազմակերպել քննարկումներ, վիկտորինաներ և այլն:

«ՙՀայ ասպետ» պատի թերթում մշտապես ունենալ իրավագիտական հատված, որտեղ կտպագրվեն մարդու, հրամանատարի, զինվորի և զինվորի ծնողների իրավունքների և պարտականություններին վերաբերող հետաքրքիր նյութեր: 

Աշխարհագրագետներ

Բոլոր զորանոցները ապահովել պատի փոքր քարտեզներով և յուրաքանչյուր ամսվա վերջում ակումբներին տրամադրված ՀՀ, Հայկական լեռնաշխարհի, տարածաշրջանի և աշխարհի մեծ պաստառային քարտեզներով կազմակերպել աշխարհա•րական մրցախաղեր:

Տրամադրված աշխարհագրական գրքերի ընթերցումից հետո տրամադրված հարցաշարերով կազմակերպել վիկտորինաներ:

Կազմակերպել ընդհանուր կինոդիտումներ աշխարհի հարյուր հրաշալիքների մասին պատմող ֆիլմերով:

Պարուսույցներ 

Շաբաթը մի քանի անգամ տրամադրված պարուսույցների օգնությամբ ակումբի անդամներով կատարել պարի փորձնական դասեր: 

Շաբաթը մեկ օր կազմակերպել ռազմապարերի բաց դասի օրեր, որին կմասնակցեն բոլոր ցանկացողները:

Այս օրերին աչքի ընկած զինվորներից ձևավորել տասներկուսից տասնվեց հոգանոց պարի խումբ և պարուսույցների օգնությամբ կազմակերպել ռազմապարերի դասընթացներ:

Երգուսույցներ 

Ակումբներին տրամադրված «Հայրենիքը մեր երգերում» երգուսույց սկավառակների /կարաոկե/  օգնությամբ շաբաթը մեկ օր կազմակերպել երգուսուցման-կարաոկեի օրեր և ուսուցանել հայրենասիրական ոգի ներշնչող և ժողովդական երգեր: 

Բացի այս ամենից նախապես տրամադրված սցենարներով ակումբի անդամների օգնությամբ  պարտադիր կազմակերպել և նշել ազգային տոները:  

Ակնկալվող արդյունքը - զինվորական առօրյան կդառնա ավելի հետաքրքիր և հայ տղամարդը` ապագա ընտանիքի հայրը,  երկու տարում տեղեկանալով և անձամբ մասնակցելով մեր ազգային ավանդույթներին ու ծիսակարգին, զորացրումից հետո այդ ամենը, թեկուզ մասամբ, իր հետ կտանի ընտանիք::    


© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM