Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

Չորս օր պատմական հայրենիքում



Անհերքելի մի ճշմարտություն կա. ցանկացած ժողովուրդի ինքնագիտակցում հնարավոր է միայն իր պատմության միջոցով: Սեփական պատմությանը անծանոթ ժողովուրդները՝ զրկվելով պատմական զգացումից և հիշողությունից, այլևս ազգ լինել չեն կարող, հետևաբար վերածվում են անհատների մի խմբի, որտեղ իշխում է  անհատի շահը, անհատի իրավունքը,  որտեղ ընդհանուրի գիտակցման բացակայությունը  սրում է  եսապաշտական մրցակցությունը և մարդուն վերադարձնում բնազդային պայքարի..... Ահա թե որքան կարևոր է սեփական պատմության իմացությունն ու սեփական ճակատագրի դասերից օգտվելու ուսուցումը: 

Այս վայրերը ընդհամեն հարյուր տարի առաջ դեռ Արևելյան Հայաստանի մաս էին կազմում՝ Կարս, Սարիղամիշ կամ պատմական Վանանդ գավառ: Դեռևս XI-XII դարերում Կարսը Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկն է եղել՝ մոտ 50000 բնակչությամբ.... ու թեև հիմա թրքաշունչ է քաղաքը,  բայց  քաղաքը հայազրկելուց հարյուր տարի անց էլ այն վատ թաքցրած կոտրված հայելու է նման. որ կողմ էլ նայես՝ հայկական երբեմնի շքեղ ճարտարապետության փշուրները շողարձակում են ու, ասես, օգնություն կանչում... իսկ  անառիկ բերդի ոչ մի արդարացում չունեցող կորստի վկա Ս. Առաքելոցի մահիկակիր լռությունը ինքնասպանության մեղքի պես  ծանրանում է խղճիդ ու պատմության դասերը նորից  դատավճիռ են կայացնում. Կարսն ընկավ, որովհետև.... մենք հոգով թույլ էինք.....

Ասում են ՝ Աստված ներում է բոլոր մեղքերը, եթե խոստովանությունն ի սրտե է, մեղքի լիարժեք գիտակցումով.... կա ավելի մեծ մեղք քան հայրենիքի կորուստը... որն էր մեր մեղքի բաժինը այդ կորստում.... գուցե օտարի բաժինը չափելուց առաջ, մերն էլ չափենք.... ինչո՞ւ Թուրքիայի ամբողջ առևտրի և տնտեսության առյուծի բաժինն իր ձեռքում ունեցող հայ տարրն այդպես էլ զենք չունեցավ ինքնապաշտպանվելու, ինչո՞ւ ռուսական բանակում մոտ 250000 հայ զինվոր ու սպա ունեցող հայը չկարողացավ  10000-ից ավել սեփական բանակ ձևավորել, ինչո՞ւ չկարողացանք պահել Երզնկայի, Կարինի, Կարսի  նման անառիկ ու անմատչելի բերդերը, ինչո՞ւ.... 

Մեծերն ասում են՝  իր ուժերից զատ ամեն ինչին ապավինող ժողովուրդը արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու: Մենք էլ  ում ասես չապավինեցինք, ում ասես, միայն ոչ մեզ, մեր սեփական ուժին և արդյո՞ւնքը.... մեր ինքնապաշտպանության թերությունները գրչի, վրձնի, մուրճի փոխարեն սրբագրեց թշնամու արնոտ սուրը:  

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM