Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Կրթական



2009թ-ից  գործում է  «Հայ ասպետ» լրացուցիչ կրթության կենտրոնը, որտեղ 7-11 տարեկան երեխաներից ձևավորվում են նժդեհիկների դասակներ, որոնց ուսուցանվում են.

  • հայրենագիտություն

  • առասպելագիտություն

  • առակագիտություն

  • ազգային պար

  • ազգային երգ

  • բարեկրթություն և վարվեցողակարգ

  • շարային պատրաստություն  առարկաները:

11-12տ.-ից նժդեհիկները ընդունվում են հայ ասպետների շարքեր, որոնց կրթական ծրագրում ավելանում են հետևյալ առարկաները`

  • պատմություն 

  •  պատմական աշխարհագրություն

  • խոսքի մշակույթ

  • թուրքերեն

  • անգլերեն

  • դասական երաժշտություն

  • ես ՀՀ քաղաքացի եմ

  • պարահանդեսային պարեր

  • մարտարվեստ

  • արվեստի պատմություն:

«Հայաստանն իմ քայլերով» ծրագրով կազմակերպվում են արշավներ և բանակումներ`  նախապես մանրամասն ուսումնասիրելով տվյալ վայրի պատմությունն ու աշխարհագրությունը, բնության և պատմական հուշարձանների հետ կապված ավանդազրույցներն ու իրական պատմությունները:

2009թ-ից  Հանրային հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվում « Հայ ասպետ» հեռուստամրցաշարը, որին  մասնակցել են 252 դպրոց և  1764  աշակերտ:

Հեռուստամրցույթի մրցանակաշնորհային կարգով  արշավների է մասնակցել  1042,  «Գագաթների հաղթահարում» ծրագրին`   300  պատանի: «Լավագույն» ճանաչված  22  հայ ասպետներ մասնակցել են Արևմտյան Հայաստան կատարած  շրջագայությունների:

2010թ. –ին  ապրիլի 24-ին  «Փյունիկ» հիմնադրամի  հովանավորությամբ  12 հայ ասպետներ մեկնել են Դեր Զոր  ուխտագնացության:

Ինչպիսի՞  հայրենիք  կունենանք վաղը:

Այնպիսին, ինչպիսին որ  կառուցվում է  այսօր մեր մտքի և հոգու մեջ:

Հայրենապաշտ և գաղափարական երիտասարդներ պատրաստելու համար հարկավոր է  ստեղծել ազգային ուխտի և ոգու դպրոց, և ամեն հայի պարտքն է իր ներդրումը ունենալ ազգային այդ ուխտին:

Միացի´ր մեր ուխտին, սիրելի´  հայրենակից, քո ներդրումը ունեցիր այս ազգանվեր գործում` դառնալով հոգաբարձու, հովանավոր կամ աջակից:

Մենք մեր երկրի տերն ու ծառան,

 Մենք ենք երկրի ապագան,

 Մեր պապերի երազանքի

Զինվորը նվիրական:

«Հայրենիքը մերն է,  մենք` հայրենիքինը»

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM