Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Ծանոթայցեր - այցեր թանգարաններ, թատրոններ և այլ մշակութային օջախներ



Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    2010թ.-ի ապրիլի 23-ին մի խումբ հայ ասպետներ և նժդեհիկներ Հանրապետության հրապարակից ջահերով երթի դուրս եկան դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնին զոհ գնացած մեր նախնիների հիշատակին: Երբ արդեն մթնում էր, «Հայ ասպետ» հիմնադրամի ներկայացուցիչներն հասան հուշահամալիր, օղակեցին հավերժության կրակն ու «Տերունական աղօթք» հնչեցրին առ Աստված, որպեսզի պահապան լինի մեր ազգին ու պահպանի չարիքից: Մինչ Հայաստանում Ծիծեռնակաբերդի բարձունքին հայ ասպետները «Հայր մեր» էին շշնջում, այդ նույն ժամանակ ապրիլի 19-ին Սիրիա ուղևորված հիմնադրամի ներկայացուցիչ ուխտավորները Դեր Զորում են և այնտեղ էլ հայ պատանիների շուրթերից «Հայր մեր» ու «Տեր ողորմյա» է հնչում Ցեղասպանությանը զոհ գնացած մեր միլիոնավոր հայրենակիցների անշիրիմ դամբանին:

Ուխտագնացություն դեպի Դեր Զոր

     2010թ.-ի ապրիլի 19-ին մի խումբ հայ ասպետներ ՀՀ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հատուկ հանձնարարականներով դեսպան Լեւոն Սարգսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ մեկնեցին Դեր Զոր յոթօրյա ուխտագնացության՝ տանելով իրենց հետ բոլոր հայ ասպետների աղոթքն ու արդար դատի հավատը։ Այդ յոթ օրերի ընթացքում երեխաները եղան Հալեպում, մասնակցեցին տեղի հայ համայնքի կազմակերպած բազմաթիվ միջոցառումներին, սփյուռքահայ հանդիսատեսի համար հանդես եկան հուշ-համերգային ծրագրով՝ կատարեցին ազգային-հայրենասիրական երգեր, պարեցին հայկական ազգային պարեր, ներկայացրեցին «Եռաձայն պատարագը»։ Հալեպում անցկացրած մի քանի օրերի ընթացքում հայ ասպետներն այցելեցին տեղի «Քառասուն մանկանց» առաքելական եկեղեցի, հայկական մանկապարտեզներ ու դպրոցներ, շփվեցին ու ընկերացան իրենց հասակակիցների հետ։ Իսկ ապրիլի 24-ին հայ ասպետները մասնակցեցին Դեր Զորում գտնվող «Սրբոց նահատակաց» մատուռում մատուցված պատարագի արարողությանը։ Դեր Զորի մատուռի մասին պատմելիս, հայ ասպետ Նունեն հիշում է.«Հատկապես տպավորված եմ ներքնահարկում գտնվող թանգարանից։ Այստեղ պահվում էին մեր երկրից, մեր պապերի տնից մնացած մի բուռ հող ու թանգարանի նմուշ դարձած անթաղ ոսկորներ..., իսկ երբ մթնեց, մատուռից քիչ հեռու՝ գետնին, մոմերով 95 գրեցինք ու ջահերով շրջապատած՝ մտքում աղոթում էինք մեր նախնիների հոգիների համար, Արարչից արդար դատ խնդրում։ Հայաստան վերադառնալու հաջորդ օրը «Հայ բարեգործական միության» հրավերով Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումն էինք դիտում ու հիմա «Դեր Զոր» լսելիս բոլորովին այլ բան էինք զգում, հիմա «Ցեղասպանություն», «գաղթ» բառերն ասես լրիվ այլ նշանակություն էին ստացել»։ Հայ ասպետ Ակսելն էլ հիշում է. «Այդ թանգարանում կային Դեր Զորի անապատներից պեղված ոսկորներ: Դրանց մեջ նկատեցի մի փոքր երեխայի գանգ: Երբ դա տեսա գլուխս սկսեց ցավել միանգամից: Աչքերս սառել էին այդ գանգի վրա: Մոռացել էի, թե ով եմ, որտեղ եմ: Միայն մի բան էի մտածում ` «Սա իմ գանգն է, այսպես իմ ամբողջ ազգն են սպանել»:

Հայ ասպետների ուխտն այսքանով չի ավարտվում։ Առաջիկա օրերին «Հայ ասպետ» կենտրոնում երեխաները կհյուրընկալեն Լեւոն Սարգսյանին։ Իսկ այնուհետ 95 հայ ասպետներ՝ այդ թվում ե´ւ մարզերից, ե´ւ Երեւանից, երթով կքայլեն դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնտեղ Դեր Զորից բերած խաչերով ու խունկով խնկավառության արարողություն կազմակերպելու եւ եւս մեկ անգամ հավերժացնելու անմեղ նահատակների հիշատակը։

Ուխտներդ ի կատար, սիրելի հայ ասպետներ:

Այցելություն հայ ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան

2010թ.-ի մայիսի 9-ին տարբեր մարզերից ժամանած մի խումբ հայ ասպետներ` 50 հոգի, այցելեցին հայ ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարան։ Կոմիտասի անվան զբոսայգում, հայոց մեծերի պանթեոնի հարեւանությամբ է գտնվում «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի ծախսերով ու ջանքերով ստեղծված, ֆիդայական շարժմանը նվիրված այս թանգարանը, որը ծանոթացնում է ոչ միայն Անդրանիկ Օզանյանի քաղաքական ու ռազմական գործունեությանը, այլեւ 19-րդ դարի վերջերից մինչեւ 20-րդ դարավերջի հայ ազգային-ազատագրական պայքարի պատմական անցքերին ու իրադարձություններին։ Թանգարանի ցուցադրությունը սկսվում է արցախյան ազատամարտի օրերին ստեղծված եւ մարտական հարուստ կենսագրություն ունեցող «Զորավար Անդրանիկ» ջոկատի պատմությամբ: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում զորավար Անդրանիկի քանդակը, որի հեղինակը Միքայել Ավետիսյանն է։ Նա հեղինակել է նաեւ 20-րդ դարի 60-ական թվականներին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում տեղադրված զորավարի քանդակը: Բուլղարիայի Վառնա քաղաքի մերձակա Գալաթա բնակավայրում զորավարը երկու սենյականոց մի տուն է ունեցել, որի մանրակերտը եւս կա թանգարանում: Ցուցադրվում են նաեւ զորավարի ծննդավայրի՝ Շապին-Գարահիսարի, հայրական տան, սուրբ Աստվածածին եկեղեցու, որտեղ կնքվել է զորավարը, մանրակերտները, Մշո սուրբ Առաքելոց եկեղեցին, որտեղ, ինչպես հայ ասպետները հիշեցին իրենց կարդացած գրքերից, 1901 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ 29-ը թուրքական 6 հազարանոց զորքի դեմ 31 հոգուց բաղկացած ջոկատով կռվել է զորավար Անդրանիկը: Հայ ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանում խնամքով պահվում եւ ցուցադրվում են Մոնթե Մելքոնյանի, Թաթուլ Կրպեյանի եւ ուրիշ ազատամարտիկների անձնական իրեր։ Թանգարանի երկրորդ հարկում երեխաները տեսան նմուշներ, որոնք պատմում էին հայոց ֆիդայական շարժման՝ Արաբոյի, Հրայր Դժոխքի, Սոսեի, Գեւորգ Չաուշի, Սեւքարեցի Սաքոյի մասին։ Երեխաների ուշադրությունը հատկապես գրավել էին զորավար Անդրանիկին վերաբերող նյութերը՝ նրա թիֆլիսյան աշխատասենյակի գրասեղանն ու թանաքամանը, նրա ստորագրած հրամաններից, զորավարի ղեկավարությամբ Թիֆլիսում լույս տեսած «Հայաստան» թերթի բացառիկ նմուշներից: Թանգարանի գիտաշխատողը պատմեց, որ զորավար Անդրանիկի անձնական իրերից շատ բան թանգարանին նվիրել են զորավարի հորեղբոր թոռը՝ Պերճ Օզանյանը եւ հորեղբոր աղջկա՝ Բեթղեհեմի թոռները՝ Շահրիկյանները: Թանգարանում փոքրիկ շրջագայությունից հետո երեխաներն այցելեցին նաեւ պանթեոն իրենց հարգանիքի տուրքը մատուցելով հայոց մեծերին, իսկ հետո շարժվեցին դեպի «Հայ ասպետ» կենտրոն, որտեղ իրենց հայագիտական գիտելիքներով «ՙՀայ ասպետ» ընկերական խաղ խաղացին։

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM