Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Ավանդույթների վերականգնում



ա/ ժողովրդական տոներ - ծանոթանում և տոնում են ժողովրդական տոներն այնպես, ինչպես տոնել են մեր նախնիները: Այդ ամենը նկարահանվում և ցուցադրվում է հեռուստատեսությամբ` դրանք վերստին հիշեցնելու և վերականգնելու նպատակով: Վերականգնվել և տոնվել են Ամանորը, Բարեկենդանը,  Զատիկը,  Համբարձումը  ծրագրվում է Վարդավառը:  

բ/ <<Վարդանանց կանչ>> - Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում  գտնվում է մի ծառ, որը, ըստ ավանդության, տնկել է Վարդան Մամիկոնյանը: Ասում են` հնում գյուղի ծերերն այդտեղից են բանակ կամ պատերազմ ճանապարհել իրենց որդիներին և հորդորել. <<Որդի՛, Վարդանի աղբրից ջո՛ւր խմիր, ձեռքդ Վարդանի ծառի՛ն քսիր  ու  քեզ չարուչոռ չի դիպչի…>>: Ավանդույթը վաղուց մոռացվել էր. 2006 թվականին <<Հայ ասպետի>> միջնորդությամբ այն վերականգնվեց որպես ժողովրդական զորակոչ և կոչվեց <<Վարդանանց կանչ>>:  
    
գ/ Հարգո օրեր - հնագույն մի ավանդույթ կա, որի համաձայն, երբ  հայոց թագուհի Նուարդին ասում են, թե Արան ընկավ և Շամիրամը նրան տարավ, որ կենդանացնի ու հավերժացնի, նա պատասխանում է. <<Այդպես չեն հավերժացնում ընկածներին>>, - և հրովարտակ է արձակում, որ այդուհետ ամեն տարի` երեք օր  Հայքում բոլորը աշխատեն հերոսների փոխարեն և դրանով հավերժացնեն նրանց հիշատակը: Արդեն  երեք տարի <<Հայ ասպետ>>  կազմակերպությունը վերականգնել է այդ ավանդույթը և նրա բոլոր անդամները  ամեն տարի ապրիլի 21-23-ին կազմակերպում են <<Հարգո օրեր>>` ծառատունկ  մեր զոհերի հիշատակին նվիրված վայրերում` Ծիծեռնակաբերդում, Սարդարապատում, Եռաբլուրում և այլուր:   
© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM