Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Ժողովրդական տոներ




«Հայ ասպետը» մասնակցեց գարնանահավասարի տոնին

      Նավասարդը հին հայկական ազգային օրացույցով տարվա առաջին ամիսն էր, որը տևել է օգոստոսի 11-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը։ Այդ ամսվա առաջին օրը համարվում էր Նոր տարվա կամ Ամանորի տոն։ Պատահական չէ, որ «նավասարդ» բառի ստուգաբանությունը եւ պարսկերեն, և սանսկրիտ լեզուներով ամբողջությամբ համապատասխանում է հայոց կենցաղում տարածված այդ տոնի էությանը, որը բառացիորեն նշանակում է  «նոր տարի» կամ «ամանոր»: Անանիա Շիրակացին, Հովհաննես Իմաստասերը և այլ հետազոտողներ գտնում են, որ Նավասարդը եղել է Հայկ Նահապետի դուստրերից մեկի անունը, որով և մեր նախահայրն անվանել է տարվա առաջին ամիսը։

Հայկական արեգակնային տարվա շարժականության պատճառով Ամանորի տոնը ժամկետային առումով որոշակի փափոխություն է կրել։ Նավասարդը նախապես համընկել է գարնանային օրահավասարին (մարտի 20-21), որը հետագայում տեղափոխվելով՝ մ.թ. 428թ, համընկել է օգոստոսի 11-ին։ 2010թ.-ի մարտի 21-ին Գառնիում կազմակերպվել էր գարնանահավասարի տոնին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին նաև հայ ասպետներն ու նժդեհիկները։ «Հայ ասպետ» հիմնադրամի ներկայացուցիչներն ու անդամներն իրենց ակտիվ մասնակցությամբ, ազգային երգ ու պարով տոնին առանձնահատուկ տրամադրություն հաղորդեցին, ևս մեկ անգամ ծանոթացան իրենց նախնիների պաշտամունքին ու ծեսերին։ 

Բարեկենդան, բարեկենդան, բարեկենդան օրեր են...

     2009թ.-ի փետրվարի 14-ին «Հայ ասպետ» կենտրոնում կայացավ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի N3, Կոտայքի մարզի Գառնի քաղաքի N11, Երևանի N155, N35, N45, N114  դպրոցների հայ ասպետների հանդիպումը։ Այնուհետ նրանց միացան նժդեհիկները։ Բարեկենդանին նվիրված երգերով ու բեմականացումներով երեխաները «Հայ ասպետ» կենտրոնից հասան Սրբ. Սարգիս եկեղեցի, որտեղ պատարագի արարողության մասնակցելուց հետո քայլեցին դեպի սիրված «Բարեկենդանը» հեքիաթի հեղինակի՝ Հովհ. Թումանյանի թանգարան։ Այստեղ երեխաներն ավելի մոտիկից ծանոթացան ամենայն հայոց բանաստեղծի անցած ուղուն ու ստեղծագործական գործունեությանը։ Թանգարանի փոքրիկ բեմից ներկայացրին բեմադրված հատվածներ սիրված հեքիաթից։ 
© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM