Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

Միջոցառումներ



ա.  «Մանկության մեկ օր հայրենիքում» - ամեն տարի հունիսի մեկին Հայաստանի որևէ գեղատեսիլ անկյունում անցկացվում է համահայկական մանկական փառատոն, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից, Ջավախքից և Սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած մանկական խմբեր: Գույնզգույն փուչիկներով հավաքած Հայաստանի հսկայական քարտեզի առաջնաբեմում կազմակերպվում է «Հայկի որդիները» մանկական շքերթ և ներկայացում, որի ընթացքում շուրջ հազար երեխա և երեք հազար հանդիսատես  մեկ ամբողջ օր ապրում են մանկությամբ և մանուկների համար:    
 
բ. «Էջմիածին - Շուշի» - նժդեհիկները Վեհարանում ստացան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի օրհնությունն ու  մեկնեցին Շուշի, որտեղ Սուրբ Ղազանչոց եկեղեցում պատարագ լսելուց հետո մեկնեցին Ստեփանակերտ, հյուրընկալվեցին տեղի երիտասարդական կազմակերպությունների և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

գ. «Հայկ ու Բել - 4500» - լրացավ հայկյան ցեղի հիմնադրման, Հայկի ու Բելի ճակատամարտի  4500-ամյակը: Այդ առիթով ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կազմակերպվեց յոթօրյա բանակում Վայոց ձորի Եղեգիս գյուղում, որի ընթացքում երեխաները մեկ զինվորական դասակի հետ ապրում էին բանակային կյանքով, սնվում  զինվորական դաշտային ճաշարանում, ամեն օր կազմակերպում զորավարժություններ, մոտակա և հեռագնա արշավներ և այլն: Հենց այս գյուղում  գտնվող Զորաց եկեղեցու բակում, հյուր եկած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի  ներկայությամբ էլ ներկայացվեց նժդեհիկների կողմից բեմականացված «Հայկի ու Բելի ճակատամարտը» ներկայացումը, և որպես հիշատակ` նախարարին նվիրվեց հայկյան նետ-աղեղը: Վերջին օրը դիմացի լանջին սպիտակեցված  քարերի հսկայական շարքերով գրվեց «4500»` ի նշան հայկյան զարմի բազմադարյա գոյության: 

դ. «Ուխտագնացություն  Նժդեհի շիրիմին» - նժդեհիկների  «Ավան» դասակը մեկնեց Երևան-Ղափան շրջագայության և ուխտագնացության Գարեգին Նժդեհի շիրիմին: Ճանապարհին երեխաները բաց դաս անցկացրին Սիսիանի Զորաց քարերի մոտ, եղան Շաքիի ջրվեժի մոտ, հանգստացան և վերադարձան: Նկարահանվեց
«Հերոսները չեն մեռնում, հազարապատկվո՛ւմ են…» մանկական վավերագրական ֆիլմը:

ե. «Հայոց բանակ - 15» - արդեն երեք տարի է,  նժդեհիկները մասնակցում են  հայկական բանակի տարեդարձերին` իրենց հիմն հանդիսացող «Նժդեհիկների  երդումը» երգով :

զ. «Մոնթե - 50» - 2007 թվականին գրվեց  Մոնթե Մելքոնյանին  նվիրված  «Հերոսները չեն մեռնում …» երգը, որի կատարումով նժդեհիկները եզրափակեցին Մոնթե Մելքոնյանի 50-ամյակին նվիրված կառավարական  հուշ - երեկոն:

է. «Վարդանանց տոն» - փետերվարի  15 -ին «Նարեկացի» արվեստի կենտրոնում հայ ասպետները նշեցին «Վարդանանց տոնը»` ներկայացնելով  «Տարոնական ուխտ»  երաժշտական ներկայացումը` ճանաչված երգիչների մասնակցությամբ:
 

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM