Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Բնասիրական



ա/ ծառատունկ - տարվա ընթացքում մի քանի անգամ Հայաստանի տարբեր մարզերում կազմակերպվում են ծառատունկեր :

բ/  բնանկարչական - երեխաները բարձրացել են Արագած լեռը և իրենց նկարներով փորձել են վերացնել Արագած և Մասիս քույրիկների ավանդազրույցի չար կախարդանքը: Այցելեցին Դիլիջան, որտեղ կազմակերպվեց  «Հաղարծնի աշունը» խորագրով նկարչության դաս:Դասին հրավիրված էին նաև նկարիչներ:

գ/ բնապահպանություն - ամռանը կազմակերպվում են բնապահպանական արշավներ Հայաստանի տարբեր անտառներ` դրանք հանգստացողների թողած աղբից մաքրելու նպատակով, փակցվում են բնապահպանական կոչերով  վահանակներ:

դ/ հուշարձանների պահպանություն - ճանաչողական շրջայցերի ժամանակ ավելորդ խոտերից մաքրվում են վանքերն ու հուշարձանները, մաքրվում են նրանց վրա կատարած ավելորդագրությունները:

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM