Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Հեռուստախաղ




«Հայ ասպետ-2017» հեռուստամրցաշար

 Գլխավոր հովանավոր - ՀՀ ԿԳՆ

Հեռարձակումը – Հանրային հեռուստաալիքով շաբաթական մեկ անգամ՝ կրկնությամբ:


 Կազմակերպման կարգը- Ծրագիրը 9-ամսյա մրցախաղ է:      

Խաղի նկարահանումից մեկ ու կես ամիս առաջ «Հայ ասպետ» հիմնադրամի գրասենյակ են հրավիրվում արդեն հայտագրված դպրոցները և ստանում համապատասխան նյութեր: Դպրոցներում խաղին մասնակցելու համար նախապես ընտրում են 15-20 աշակերտների (ազատ ընտրությամբ): Նրանց բոլորին տրվում են հանձնարարված նյութերը, ապա մի քանի շաբաթից, անցկացնելով նախնական մրցույթ, որոշվում են այն մասնակիցները, որոնցից 5-ը ներկայանում են որպես գլխավոր թիմ, իսկ 6-ը` որպես օգնական –հանդիսատես, որոնք խաղի մեջ են  մտնում միայն այն դեպքում, եթե թիմը հայտարարում է, որ պատասխան չունի(օգնականների մեջ կարող են լինել նաև երաժշտական փուլի ժամանակ թիմին միացող երգող, պարող կամ կիթառ նվագող մասնակիցները:

 Նախապատրաստական շրջան 1,5 ամիս

Խաղի ընթացակարգը

Առաջին և չորրորդ փուլեր/անցկացվում են ավանդական ձևով/ – Հարցերը կազմված են նախօրոք հանձնարարված թեմաներից, և էկրանին հայտվելու են խառը՝ առանց փուլային տարանջատման:  Պատասխանները պետք է լինեն կարճ՝ մեկ-երկու նախադասությամբ: Թիմերի ավագներն ընտրում են տառ, բացվում է թեման, հետո՝ հարցը: Այս փուլերից յուրաքանչյուրի ընթացքում կատարվում է 2 պտույտ, բացվում է վեց հարց, որոնք գնահատվում են 4 միավորանոց սանդղակով, իսկ <<Հայ ասպետ>>, այսինքն՝ հինգերորդ միավորը, շնորհում է միայն հաղորդավարը՝ փայլուն, կազմակերպված, հստակ և համառոտ պատասխանի համար: Այսպիսով՝ խաղում առավելագույնը միավորը դառնում է 5-ը:

Երկրորդ փուլ/դպրոցական/ -Այս փուլում կատարվում է 2 պտույտ, բացվում է ինը հարց՝ յուրաքանչյուր թիմ պատասխանում է 2 հարցի: Մասնակիցները պատասխանում են հարցերի, որոնք կազմված են դպրոցական դասագրքերից և ստուգում մասնակիցների դպրոցական գիտելիքները: Այս փուլում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի պատասխանելու միայն մեկ անգամ, մեկ հարցի: Մասնակիցները խաղատախտակից ընտրում են տառը, բացվում է թեման, թիմակիցներն ընտրում են այն մասնակցին, որը պետք է պատասխանի, և հետո միայն բացվում է հարցը: Այս փուլում  հարցերն ավելի պարզ են, կազմված 3 ենթահարցից, կարճ պատասխաններ պահանջող: Յուրաքանչյուր ենթահարցի պատասխան գնահատվում է 1 միավոր:

 Եթե տվյալ մասնակիցը որևէ ենթահարցի չի պատասխանում, ապա, թիմին թողնելով իր հավաքած միավորները, զրկվում է խաղը շարունակելու իրավունքից և անցնում է սրահի այն հատվածը, որը նախատեսված է խաղից դուրս մնացածների համար /տուգանային անկյուն՝ վերադարձի հնարավորությամբ/:

Երրորդ փուլ/ավագների խաղ - մենամարտ/ - Այս փուլում ավագները մրցում են նախօրոք հանձնարարված թեմաներով՝ արագհարցում (բլից) կարգով: Հարցերը տալիս է հաղորդավարը: Կատարվում է 3 պտույտ, բացվում է ինը հարց, յուրաքանչյուր թիմի ավագ պատասխանում է 3 հարցի: Ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր:

Երեք պտույտից հետո այն թիմերի ավագները, որոնք խաղից դուրս մնացած թիմակից (ներ) ունեն, հնարավորություն են ստանում պատասխանելու լրացուցիչ հարցի կամ հարցերի՝ կորցրած թիմակիցների քանակով:  Ճիշտ պատասխանի դեպքում նրանք կվերադարձնեն ընկերոջը, իսկ սխալ պատասխանի դեպքում՝ կկորցնեն կուտակած միավորներից մեկը: Ավագներն իրավունք ունեն նաև հրաժարվելու և խաղը շարունակելու մնացած անդամներով:

Եթե թիմի ավագը հրաժարվում է կամ նրան չի հաջողվում վերադարձնել խաղից դուրս մնացած անդամին(ներին), ապա թիմը 4-րդ փուլում խաղում է առանց այդ մասնակիցների:

Գնահատման կարգըառաջին և չորրորդ փուլերում պատասխանները գնահատվում են 4+1 միավորանոց սանդղակով, 2-րդ ՝ դպրոցական կոչվող փուլում՝ 2 միավորանոց սանդղակով, 3-րդ՝ ավագների մենամարտ փուլում՝ 1 միավորանոց սանդղակով:

Լավագույն մասնակից- Հեռուստախաղի վերջում շնորհվում է խաղի լավագույն մասնակից անվանակարգը, որը ստացողները վաստակում են հատուկ մրցանակ և արշավի մասնակցություն:

Կիսաեզրափակիչ փուլ -  Կիսաեզրափակիչ փուլ դուրս են գալիս ոչ թե 1-ին փուլում հաղթած թիմերը, այլ այն 9 թիմերը, որոնց հավաքած միավորները առավելագույն են: Եթե այդ թիմերը 1-ին փուլում կորցրել են մասնակից- անդամներ, ապա կիսաեզրափակիչ խաղի առաջին փուլում կարող են հետ վերադարձնել նրանց՝ յուրաքանչյուրի հարցի համար վաստակելով նվազագույնը 4 միավոր՝ 4 միավոր- 1 հոգու վերադարձ սկզբունքով:

Եզրափակիչ փուլ- Եթե եզրափակիչ փուլ անցած որևէ թիմ կիսաեզրափակիչ փուլում է կորցրել թիմի անդամ(ներ), ապա գործում է վերադարձի նույն սկզբունքը՝ նվազագույնը 4 միավոր յուրաքանչյուր մասնակցի համար:

Մրցանակային ֆոնդ- առաջին փուլին մասնակցող բոլոր թիմերը վաստակում են գրքեր, առարկայական պլակատներ, ամսագրեր, ձայներիզներ և այլն: Իսկ հաղթող թիմերը (յուրաքանչյուր խաղին ամենաբարձր միավոր հավաքած թիմերը)` նաև ՀՀ և Արցախի մեծամասշտաբ քարտեզներ: 

Եզրափակիչ փուլ անցած թիմերը նախքան եզրափակիչ խաղը միասին մասնակցում են հնգօրյա արշավի` ՀՀ որևէ մարզում կամ Արցախում: Եզրափակչում հաղթող` առաջին տեղ գրաված թիմը վաստակում է  «Հայ ասպետի» խորհրդանիշ քարե արծիվը, հնգօրյա շրջագայություն Արևմտյան Հայաստանում, Մեծ Հայքի մեծամասշտաբ քարտեզ, գրքեր և դպրոցական գույք: Երկրորդ և երրորդ տեղեր գրավածները վաստակում են առարկայական այլ նվերներ և հնգօրյա արշավ ՀՀ որևէ մարզում, Ջավախքում կամ Արցախում:

Պարտադիր պայմաններ - Յուրաքանչյուր խաղում մրցում են երեք թիմ, մասնակիցներին տրվում է սպիտակ վերնաշապիկ, անթև և փոխկապ: Օգնականները նկարահանման գալիս են սպիտակ վերնաշապիկներով, տղաները`սև տաբատով, իսկ աղջիկները`սև կիսաշրջազգեստով, հավաքած մազերով: Թիմերի գույների ընտրությունը կատարվում է նախապես`վիճակահանությամբ՝ ըստ եռագույնի:

Դպրոցները մասնակցությունից կարող են հրաժարվել ոչ ուշ, քան պայմաններին ծանոթանալուց երեք օր հետո` միայն նախարարության կամ վարչությունների թույլտվությամբ:

Թիմի կազմում պետք է լինի նվազագույնը երկու տղա: Հաջորդ փուլ անցնելու դեպքում իրավունք է տրվում փոխելու թիմի միայն մեկ անդամ:

Գրականությունը ստանալուց  հետո նյութերի բացակայության կամ սխալ պատճենահանման դեպքում հեռուստախաղը պատասխանատվություն չի կրում:

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM