Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Արշավներ-1-7-օրյա արշավներ պատմամշակութային վայրեր` ուսումնասիրելով և ծանոթանալով տեղի պատմությանն ու աշխարհագրությանը





Արշավ դեպի Սյունիք

 

Հուլիսի 1-7-ը հայ ասպետներն ու նժդեհիկները հերթական արշավային այցով  Սյունիքի մարզում էին: Արշավին մասնակցելու իրավունք էին ստացել նաև <<Հայ ասպետ>> հեռուստամրցույթի կիսաեզրափակիչ փուլ  դուրս եկած ՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքի N3, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի N1, Արարատի մարզի Մասիս քաղաքի   N 5, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ.Աբրահամյանի անվան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի N 3, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի N1 դպրոցների ավագ դասարանների սաները: Արշավախմբին միացել էին նաև <<Հայ ասպետ մանկական >> հեռուստամրցույթին մասնակցած 4-5 դասարանների աշակերտներ, որոնք նույն հեռուստամրցույթի եզրափակիչ խաղին մասնակցելու իրավունք էին  ստացել: Այդ  թիմերն են՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի  N2, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի N3, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N1 դպրոցների սաները:

Խումբը ճանապարհ ընկավ առավոտյան ժամը 08.00-ին: Ճանապարհին արշավորդներն այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան, իսկ երեկոյան արդեն  ճամբարում էին: Ճամբարը տեղակայված էր Գորիսի անտառապատ  բլուրներից մեկի վրա, որտեղից տեսանելի էր գեղատեսիլ կարմիր կտուրների քաղաք՝ Գորիսը:

Տեղավորվելուց հետո երեխաները բաժանվեցին 7 դասակների, որոնցից յուաքանչյուրը մեկ օր հերթապահելու էր՝ հետևելով կարգ ու կանոնին, մաքրությանը և պատասխանատու էր երեկոյի ժամանցն ու գեղարվեստական մասը ապահովելուն:

Հուլիսի 2-ին հայ ասպետներն ու նժդեհիկները որոշեցին հաղթահարել մոտակա անտառապատ լեռը: Երեկոյան խումբը ճանապարհվեց դեպի Հին Գորիս (Կյորես), Ս. Հռիփսիմե եկեղեցի:

Վերադառնալով ճամբար՝ օրն ավարտվեց ազգային երգ ու պարով՝ խարույկի շուրջ:

Հուլիսի 3-ին ճամբարային օր էր: Երեխաները սովորում էին ազգային երգեր, պարեր: Երեկոյան խարույկի շուրջ անցկացվեց Աննա Պետրոսյանի  <<Կումարի մեծ տիկնոջ պատմությունը:>> վեպի քննարկումը:

Հուլիսի 4-ին օրն հուշագրավ էր Տաթևի վանական համալիր այցելությամբ: Ճանապարհին բոլորիս հիացմունք պատճառեց բնության հրաշալիք <<Սատանի կամուրջը>>:

Հուլիսի 5-ին երեխաները մեկնեցին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում գտնվող Ծիծեռնավանք եկեղեցին, որը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին:  Ըստ ավանդության՝ Ծիծեռնավանքում պահվում է Պետրոս Առաքյալի ճկույթը: Ճկույթ՝ գրաբարով «ծիծեռնի» է կոչվում: Այդտեղից Էլ՝ Ծիծեռնավանք վանական համալիրի անունը:

Ծիծեռնավանքը եղել է վանքային համալիր, որտեղ ապրել են վանականները մինչև 18-րդ դարի վերջը: 16-րդ դարում հիմնադրվել է համալիրի սեղանատունը` պարիսպների հետ մեկտեղ:  2003 թ. բարերարների շնորհիվ վանքն ամբողջությամբ վերանորոգվել է, իսկ  սեղանատունն իբրեւ թանգարան է գործածվում: Այստեղ պահվում եւ ցուցադրվում են եկեղեցածիսական առարկաներ, մասունքներ, խեցեղեն, խաչքարեր, թասեր:

 Արշավախմբին դիմավորեց Արման Սրապիոնյանը: Նա արդեն 8 տարի վանական համալիրի թանգարանի վարիչն է և առաջին աշխատողը վերանորոգումից ի վեր:

Նա ներկայացրեց եկեղեցու պատմությունը և լսեց երեխաների արդեն իսկ յուրացրած պատմությունը: Այս տեղեկությունը   շատերը դժվար թե կիմանային, եթե չայցելեյին եկեղեցի:

Վերադարձին այցելեցին Հին Խնձորեսկ և անցնելով 160 մ երկարությամբ ճոպանե մետաղական կամրջով ականատես եղան քարանձավային կացարանների, որտեղ մարդիկ ապրել են ընդհուպ մինչև 1950- ականները:

            Հուլիսի 6-ը կրկին  ճամբարային օր էր. յուրաքանչյուր թիմ պատրաստվում էր երեկոյան խարույկի շուրջ հրաժեշտի միջոցառմանը:

           Հուլիսի 7-ին նախաճաշից հետո արշավախումբը վերադարձավ տուն՝ ճանապարհին այցելելով  Սյունիքի բնության հրաշալիքներից մեկը՝ Շաքեի ջրվեժ, որը գտնվում է Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա 18 մ բարձրությամբ:

Մեկ հետաքրքիր ավանդություն  ևս, որը երեխաներից շատերը տեղում իմացան:

Ջրվեժը <<Շաքե>> անվանումը ստացել է ի պատիվ գեղեցկուհի ՇաքեիՀամաձայն ավանդության, մի զավթիչ, տեսնելով Շաքեի գեղեցկությունը, սիրահարվում է եւ հրամայում նրան բերել իր մոտ: Հայուհին, չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից: Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է եւ վերածվում ջրվեժի, որը եւ անվանեցին Շաքեի ջրվեժ:

 

Ուղությունը դեպի Տավուշ էր


        Օգոստոսի 16-22-ն էլ  հայ ասպետներն ու նժդեհիկները կրկին բռնեցին արշավի ուղին:  Այս անգամ ուղությունը դեպի Տավուշ էր: Արշավին մասնակցում էին «Հայ ասպետ» հեռուստամրցաշարի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած՝  Սյունիքի մարզից Ագարակ քաղաքի ավագ, Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոցների ավագ դասարանների սաները: Իսկ «Հայ ասպետ» մանկական հեռուստամրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած 6-7-րդ դասարանների տարիքային խմբերից մասնակցում էին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի միջնակարգ, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի  Խ. Աբովյանի անվ. N4 և Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի միջնակարգ դպրոցների սաները:

Արշավին մասնակից էին նաև 5-րդ եթերաշրջանի եզրափակիչ փուլ դուրս եկած՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի N 6 և Տավուշի մարզի Բերդ քաղաքի N 3 դպրոցների սաները: Իսկ հաղթող թիմը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի N 1 դպրոցի սաները մասնակցել էին դեպի  Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղ կազմակերպված արշավին:

Ճամբարը տեղակայված էր Հաղարծնի անտառում: Հասնելուն պես արշավախումբը տեղավորվեց վրաններում , նախաճաշելուց հետո աղջիկները սկսեցին մաքրել տարածքը, իսկ տղաները՝ Հաղարծին գետի մոտ գտնվող աղբյուրից խմելու ջուր էին բերում: Երեկոն անցավ խարույկի շուրջ հայրենասիրական երգերի ներքո,  կիթառի նվագակցությամբ:

        Հաջորդ օրը արշավորդները ուղևորվեցին դեպի մարզի ամենահին բնակավայրերից մեկը՝ Աչաջուր գյուղ, և այցելեցին 13-րդ դարի կառույց Մակարավանք վանքային համալիրը, որը նշանավոր է իր զարդաքանդակների ինքնքտիպությամբ ինչով էլ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ: Այնուհետև այցելեցին Ակնաղբյուր գյուղում գտնվող Վարդան Մամիկոնյանի կողմից տնկված  ծառի տարածք, որտեղից հայ ասպետներն ամեն տարի նոյեմբերի վերջին կիրակի օրը շրջակա գյուղերի զինակոչիկներին հայոց բանակ են ճանապարհում:

         Օգոստոսի 18-ին երեխաները այցելեցին Գոշավանքը, տեսան Դիլիջանի գեղատեսիլ վայրերից մեկը՝ Պարզ լիճը:

        Օգոստոսի 19-ին արշավախումբը շրջեց Դիլիջան քաղաքով, եղավ քաղաքի պատմության թանգարանպատկերասրահում, ուր պահվում և ցուցադրվում են հնագիտական, ազգագրական իրեր, գեղանկարներ, քանդակներ:

       Հաջորդ օրը երեխաները ոտքով բարձրացան Հաղարծնի վանքային համալիր: Երեկոյան արշավախմբին  այցելության եկան Իջևանի N 3 դպրոցի թիմի անդամները: Եվ ինչպես ամեն երեկո, այս օրն էլ  ճամբարում թնդում էր երգն ու պարը:

        Օգոստոսի 21-ը ճամբարային էր. բոլորը պատրաստվում էին երեկոյի միջոցառմանը:

        Օգոստոսի 22-ին հայ ասպետները հրաժեշտ տվեցին Տավուշի մարզին, ճանապարհին այցելելով Սևանավանք, վերադարձան տուն:

 

«Հայ ասպետ» խաղում են նաև բանակում                       

       2009թ.-ի սեպտեմբերի 18-ին  «Հայ ասպետը»  ՀՀ պաշտպանության նախարարության կողմից գործուղվեց  ՀՀ  զինված ուժերում  2008թ.-ի  լավագույն ճանաչված Սիսիանի զորամաս: Հայ ասպետների 40 հոգանոց խումբը երեք օր անցկացրեց զորամասում, իր աշխույժ երգ ու պարով, խաղ ու ծիծաղով հայ զինվորի օրը առանձնահատուկ տոնի վերածելով: Այս երեք օրերի ընթացքում երեխաները մեկ  անգամ ևս հայրենիքի պաշտպան զինվորի առօրյային հաղորդակից լինելու հնարավորություն ստացան, քնեցին զորանոցում, ճաշեցին զինվորական ճաշարանում հայրենիքին արժանապատիվ ծառայելու դասեր քաղեցին: Առանձնահատուկ էր հրաժեշտի երեկոն, երբ հայ ասպետները ու զորամասի զինվորները, թիմերի բաժանված, «Հայ ասպետ» էին խաղում: Թեժ ու լարված պայքար էր թե՛ զինվորների, եւ թե՛ հայ ասպետների համար: Մրցույթն ավարտվեց հօգուտ հայ ասպետների: Այս երեք օրերի ընթացքում հայ ասպետները հասցրին նաև ծանոթանալ Սիսիանին մոտիկ գտնվող տեսարժան վայրերին: Երեխաները եղան Թանահատի վանքում, Որոտնավանքում, այցելեցին Աղիտու գյուղի` 7-րդ դարում երկու իշխանազուն եղբայրների հիշատակին կառուցված Աղիտուի մահարձան, տեսան Որոտան գետի վրա գտնվող Շաքեի ջրվեժը:Այցելության առանձնահատկությունն այն էր, որ հայ ասպետների բոլոր շրջայցերին մասնակցում էին զորամասի զինվորները, որոնք մեծ հետաքրքրությամբ էին լսում մեր սաների պատմածները տվյալ վայրի մասին, սիրով աղոթում ու երգում էին նրանց հետ, օգնում զառիթափ լանջերով բարձրանալիս: Մայոր Արշակյանի կարծիքով նման այցերը ուղղակի անհրաժեշտ են զինվորների համար, իսկ մեր կարծիքով` նաև պատանիների համար:Հայ ասպետները այցելեցին Արցախյան ազատամարտիկներին նվիրված հուշահամալիր, եղան նաև վաղ միջնադարում Սյունյաց Վարազդուխտ տիկնոջ պատվերով կառուցված Սյունի վանքում, տեսան 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջի աստղադիտարանը: Սեպտեմբերի 20-ի երեկոյան հայ ասպետները ճանապարհվեցին դեպի Երևան:


© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM