Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Լեռնագնացություն - Հայաստանի ամենաբարձր գագաթների նվաճում, լանդշաֆտային գոտիների ճանաչում,



«Խաբված», բայց չհիասթափված արշավ...

      2009թ.-ի սեպտեմբերի 4-6-ը «Հայ ասպետ» հիմնադրամն իրականացրեց հերթական արշավը: Այս անգամ արշավին մասնակցող Երևանի N 35, Ապարանի N 2, Ջերմուկի N 1 դպրոցները ներկայացնող անդամներն ու նժդեհիկներն այցելեցին Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց միացան նաև «Հայ ասպետ» հեռուստախաղում Մարտունու N 3  դպրոցը ներկյացնող թիմի անդամները: Առաջին օրը հայ ասպետներն ու նժդեհիկները, զինվորների աջակցությամբ վրաններ խփեցին Մարտունու տարածաշրջանի Լիճք գյուղի հարակից տարածքում, ծանոթացան տեղանքին, մաքրեցին տարածքն աղբից, խարույկ վառեցին, ազգային երգերով ու պարերով անցկացրեցին երեկոն: Տարբեր զրույցների միջոցով երեխաները ներկայացրեցին մեր երկրի ներքին և արտաքին կյանքին, հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններին առնչվող իրենց հայացքները: Հետաքրքիր էր լսել երեխաների մտահոգություններն ու ապագային վերաբերող առաջարկները, ծրագրերը: Ով գիտե, գուցե տարիներ անց նրանցից շատերը մեր երկրում զբաղեցնեն ղեկավար պաշտոններ: 

  Հաջորդ առավոտն սկսվեց զինվորական վերկացով, նախավարժանքով: Ինչպես մյուս արշավների ժամանակ, այս անգամ էլ նրանք սնվեցին դաշտային ճաշարանում` զինվորի հետ ու զինվորի նման: Նախաճաշից հետո հայ ասպետները ՀՀ Պն հատուկ գնդի ջոկատի և ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ջոկատի  ուղեկցությամբ ճանապարհ ընկան: Ըստ ծրագրի` նախատեսված էր գրավել ՀՀ բարձրությամբ երրորդ լեռը` Աժդահակը (3597մ), բայց միայն բարձրանալիս տեղեկացանք, որ այդ լեռն Սպիտակասարն է (3555մ), որի կողքին վեր էր խոյանում, ասես, մեզ ծաղրող Աժդահակը:

  Սպիտակասարի գագաթից տեսանելի էր նաև Գեղամա մյուս հրաշքը` Արմաղանը (2829մ): Որոշվեց նվաճել նաև Գեղամա լեռնաշղթայի այս գագաթը: Հաջորդ օրը` կեսօրին, Արմաղանի գագաթին նույնպես ծածանվեց  «Հայ ասպետի» դրոշը: Պետք էր միայն տեսնել երեխաների ոգևորությունը, երբ հաջողվեց նախորդ օրվա հոգնածությունից հետո տիրանալ նաևայս գագաթին: Անասելի ցնծությամբ նրանք վազեցին դեպի լեռան խառնարանում գտնվող լիճը, պառկեցին գետնին, հայրենասիրական ու ռազմի երգերով տոնեցին իրենց հերթական նվաճումը, փոքր-ինչ հանգստացան ու շարժվեցին լեռան խառնարանի բարձունքում գտնվող Արմաղանի «Սուրբ Խաչ»  նորակառույց վանքը: Հիասքանչ էր Արմաղանի գագաթից բացվող տեսարանը, որտեղից տեսանելի էր Սևանա լճի գրեթե ողջ ավազանը: Բարձունքից քեզ տեր ես զգում այդ ամբողջ տարածքին և հասկանում, թե ինչու են արծիվներն այդքան հպարտ: Եվս մեկ անգամ հիանալով մայր երկրի բնությամբ` հայ սպետները վերադարձան ճամբար: Ճաշից հետո երեխաները կարգի բերեցին շուրջբոլորը, օգնեցին զինվորներին հավաքել վրաններն ու ճանապարհ ընկան դեպի Երևան: 

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM