Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

Մայրության ավետարան



    Իր ճակատագրի դարբինն է ամեն մի ժողովուրդ: Այն օրը, երբ հայ մայրը իր շուրջը կհավաքի իր որդիներին և կուսանի Հայաստանը, որպես վերին դավանանք ու հավատ, այդ օրը միայն անպարտ կդառնա հայի ապագան: 

Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը:

Հայրենիքը ծնվում է մայրերի կրծքից, սիրուց, արցունքներից և նրանց որդիների թափած արյունից:

Հայ մայրը միայն կարող է անշեջ պահել հայրենապաշտության տաճարի սրբազան կրակը:

Հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի:

Հայ մայրը միայն կարող է արթնացնել թմրած առյուծը իր ժողովրդի մեջ:

Հերոս որդիներ, հաղթության դափնիներ, անկախ Հայրենիք - այս ամենը սպասեք միայն հայրենասեր մորից:

Ամեն մի ժողովրդի բարքերը, գովելի, թե` պարսավելի, կախված են միայն մայրերից նրա:

Պիտի ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները կդառնան հայրենիքի ոգեղեն պաշտպաններ:

Իրենց որդիներով ճանաչեք ու գնահատեք մայրերին:

Սա է մայրության ու արիության մեր ավետարանը:

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM