Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
   
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց


 
   

Արիության ավետարան



Ես հայ եմ և կրում եմ կնիքը Հայաստանի բնության ու պատմության, ես ընկերն եմ անիրավվածի, եղբայրը հալածվածի և զինակիցը մարտնչողի:

Ես հայ եմ և իմ սիրտն ու միտքը մի սնուցիչ ունի` սրբազան լեռն իմ Արարատ, որը քանիցս խլվել է մեզանից, բայց երբեք չի եղել օտարինը ու չի լինի:

Ես հայ եմ, հայ լեզուն է իմ շունչը, քանզի լեզվի կյանքը կնշանակի կյանքը իմ ժողովրդի: 

Ես հայ եմ, ճակատագիրը ինձ միշտ դատապարտել է ընտրության` սուր, թե` գրիչ, ես ընտրում եմ երկուսն էլ, երկու աստվածային զենք` պաշտպանելու իմ իրավունքն ու սրբությունները: 

Ես հայ եմ և գիտեմ, որ իր ուժերից զատ ամեն ինչին ապավինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու:

Ես հայ եմ և գիտեմ, որ հերոսական գործերից ոչ պակաս ներշնչող է կյանքը հերոսական, ապա ուրեմն ապրիր այնպես, որ կյանքդ էլ ծառայի հայրենիքիդ:

Ես հայ եմ և գիտեմ, որ մեզնից խլել են մեր առյուծաբնակ երկրամասերը, բայց չեն խլել ու չեն կարող խլել մեր առյուծաշունչ ոգին:

Ես հայ եմ և գիտեմ, որ քիչ է լինել ուժեղ, պետք է լինել այնքան ուժեղ, որ թշնամին երբեք չհանդգնի հարձակվել:

Ես հայ եմ և գիտեմ, որ պատերազմում միշտ բախվում են զենքերն ու զորքը, բայց հաղթում է միշտ ոգին:

Ես հայ եմ, ճակատագիրը ինձ միշտ դատապարտել է ընտրության` սուր, թե`գրիչ, ես ընտրում եմ երկուսն էլ, երկու աստվածային զենք` պաշտպանելու իմ իրավունքն ու սրբությունները: 

Ես հայ եմ և կրում եմ կնիքը Հայաստանի բնության ու պատմության, ես ընկերն եմ անիրավվածի, եղբայրը հալածվածի և զինակիցը մարտնչողի:

Ես հայ եմ և իմ սիրտն ու միտքը մի սնուցիչ ունի` սրբազան լեռն իմ Արարատ, որը քանիցս խլվել է մեզանից, բայց երբեք չի եղել օտարինը ու չի լինի:

Ես հայ եմ և գիտեմ, որ մեզնից խլել են մեր առյուծաբնակ երկրամասերը, բայց չեն խլել ու չեն կարող խլել մեր առյուծաշունչ ոգին:

Ես հայ եմ և գիտեմ, որ պատերազմում միշտ բախվում են զենքերն ու զորքը, բայց հաղթում է միշտ ոգին: 

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM