«Հայ ասպետ» կրթական կենտրոն
Ծրագրի նպատակը «Հայ ասպետ» կրթամշակութային կենտրոնի ստեղծումը նպատակ ունի լրացուցիչ կրթության միջոցով կազմակերպել դպրոցահասակ երեխաների հայրենասիրական դաստիարակության գործը, «Հայ ասպետ» հեռուստամրցույթի միջոցով հայտնաբերել կրթական բարձր մակարդակ և հնարավորություններ ունեցող պատանիներին և նրանց հետագա կրթության համար ստեղծել առավել լավ պայմաններ` ձևավորել հայ երիտասարդի նոր կերպար ՝ հայրենաճանաչ, բարեկիրթ, հայեցի դաստիարակությամբ և կրթական բարձր մակարդակ ունեցող։ Ինչպես նաև նպաստել հայ պատանիների շրջանում ռազմական կրթության նկատմամբ հետաքրքրասիրության աճի և բանակ - դպրոց անհրաժեշտ կապի ստեղծմանը:
Դասընթացները ընթանում են շաբաթը երկու օր:
Երեխաները սովորում են՝
կրտսեր խմբերում(նժդեհիկներ)
- առասպելաբանություն
- առակագիտություն
- հայրենագիտություն
- ռուսերեն
- վարվեցողակարգ
- ազգային պար
- ազգային երգ
- մարտարվեստ
- շարային պատրաստություն։
ավագ խմբերում (հայ ասպետներ)
- ազգային գաղափարախոսություն
- աշխարհագրություն
- խոսքի մշակույթ
- թուրքերեն
- ռուսերեն
- դասական երաժշտության պատմություն
- ազգային և պարահանդեսային պարեր
- ազգային երգ
- հայկական զարդարվեստ և բատիկա
- մարտարվեստ
- ես ՀՀ քաղաքացի եմ:
Ամիսը մեկ-երկու անգամ կենտրոնի սաները պարտադիր հաճախում են օպերային կամ թատերական ներկայացումներ դիտելու, այցելում են թանգարաններ, գարնանից մինչև աշուն ամեն ամիս մեկնում են արշավների` նախապես ուսումնասիրելով և սովորելով տվյալ վայրի պատմությունն ու աշխարհագրությունը, ձմռանը այցելություններ են կատարում զորամասեր, ծանոթանում բանակի առօրյային, զինվորներին ներկայացնում մեր ազգային երգերն ու պարերը:
Նախագծի հեռահար նպատակն է ստեղծել հայագիտական հենքով էլիտար կրթությամբ բարձրակարգ կենտրոն, որի արդյունքում մենք կունենանք հայ երիտասարդի նոր օրինակ՝ հայրենաճանաչ, հայոց լեզվի և հայ մշակույթի և օտար լեզունների իմացությամբ, ժամանակակից աշխարհի քաղաքացու բոլոր պահանջներին համապատասխանող։
|