Գլխավոր
Մեր մասին
Ծրագրեր
Գաղափարախոսություն
Հեռուստախաղ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Երգեր
Կապ
 
 
 
 
 

«Հայ ասպետ» հիմնական և ավագ դպրոց


 
 

«Հայ ասպետ» տարեգրություն

 
   
 

«Հայ ասպետ» հիմնական դպրոց: 2017-18 ուս. տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականներ

 

5 տարի, 5 քայլ, 5 երազանք



  Երազանքի, քայլերի  հինգ տարի

    Հոկտեմբերի 23-ին «Մոսկվայի տան» դահլիճում տեղի ունեցավ  
«Հայ ասպետ » մանկապատանեկան բարեգործական հիմնադրամի 5-րդ 
 տարեդարձին նվիրված տոնակատարությունը և հաշվետու համաժողովը:   

     Միջոցառմանը ներկա էին «Հայ ասպետ» ԿԲՀ-ի  հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը,  բարձրաստիճան հյուրեր, հիմնադրամի բարեկամներ, երգիչներ, ծնողներ և այլք :
«Հայ ասպետում» տրամադրությունը երազային էր. իր մոլորակից հայտնվեց փոքրիկ իշխանն ու 
 հիանալով մեր գույնզգույն մոլորակով` ցանկություն հայտնեց նժդեհիկ դառնալ:
Միջոցառմանը հայ ասպետներն հիշեցին իրենց անցած ուղին, երբ դեռ  նժդեհիկներ էին ու չունեին  ո
´
չ դասարան, ո´չ կենտրոն, ո
´
չ հոգեբարձուներ, կար միայն Գարեգին Նժդեհի լեգենդն ու նրան նմանվելու ցանկությունը: Կար մեկ երազանք ևս`  ունենալ մի կենտրոն, որտեղ կհավաքվեն Հայաստանի բոլոր մարզերից պատանիներ, որտեղ նրանք կսովորեն ճանաչել ու սիրել իրենց հայրենիքը: Այսօր այդ երազանքն իրականացման փուլում է: Այժմ հիմնադրամն ունի իր կենտրոնն ու նժդեհիկների և հայ ասպետների,  թվով թեև ոչ մեծ, բայց բավականին ուժ ներկայացնող դասակներ, որոնց մեջ են նաև Հայաստանի մարզերից, Արցախից  Ջավախքից ու Սփյուռքից «Հայ ասպետ» հեռուստախաղին մասնակցած պատանիներ: 
Տոնակատարության  ծրագրի ամբողջ բեռը կրում էին հայ ասպետներն ու նժդեհիկները: Երգեցին ազգային ու հայրենասիրական երգեր, պարեցին հայկական ժողովրդական պարեր ու վիեննական վալս: Նժդեհիկներն իրենց սովորած առակներով փոքրիկ բեմադրություններ ներկայացրին ու ինչպես իրենք էին նշում «խելք ու խրատ սովորեցրին»:
Հայ ասպետ տղաները մեկ անգամ ևս երդվեցին լինել Հայաստանի բնության ու պատմության կրողը, ապրել այնպես, որ կյանքը ծառայեցնեն հայրենիքին:
  Եվ լինել ուժեղ, այնքան ուժեղ, որ թնամին երբեք չհանդգնի հարձակվել:
Միջոցառման ավարտին  «Հայ ֆիդայական շարժման Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրեն Իլյիչ Բեգլարյանը «Հայ ասպետին» պարգևատրեց «Զորավար Անդրանիկ» մեդալով:
Շարունակվում են «Հայ ասպետի» երազանքի ու քայլերի տարիները…    

© ''Հայ ասպետ'' կրթադաստիարակչական,
բարեգործական հիմնադրամ

Երևան, Արշակունյաց 20, Թելմանի անվան N13 դպրոց
Հեռախոս (+374 10) 58-63-73
Created by Planet AM