«Հայ ասպետ» հանրակրթական  դպրոցը հիմնադրվել է 2016թ․։ Այն առանձնանում է  ազգային նկարագրով ու ընտանեկան ջերմ մթնոլորտով։ Բացի հանրակրթական ծրագրերից, դպրոցում մատուցվում է նաև լրացուցիչ կրթություն՝ առասպելաբանություն, թուրքերեն, ազգային երգ-պար, նվագախումբ, մշակույթի պատմություն  և այլն։ Դասապատրաստումն արվում է դպրոցում։ Կազմակերպվում են արշավներ, բնասիրական, ավանդական և այլ բնույթի միջոցառումներ։

«Հայ ասպետը» դպրոց-ընտանիք է, որի նպատակն է ստեղծել կրթադաստիարակչական նոր և ինքնատիպ միջավայր, որտեղ ազգ-ընտանիք գաղափարախոսության պայմաններում կձևավորվի իր ունակությունների համապատասխան կրթություն և կարողություններ ձեռք բերած, հայրենաճանաչ ու հայրենատեր, բարեկիրթ և առաքինի, իր և «մենքի» համար պատասխանատու: «Հայ ասպետ» դպրոցի առաքելությունն է փորձարարական մեթոդներով ստեղծել ազգային հոգեկերտվածքի և համամարդկային նոր մարտահրավերների պահանջներին և դրսևորումներին համապատասխան կրթություն՝ կերտելով արմատներով խորապես ազգայինից սնվող և ճյուղերը դեպի համամարդկային արժեքները պարզած ինքնաճանաչ ու մրցունակ սերունդ: