Ուսուցումը կազմակերպվում է հանրակրթական ծրագրին համապատասխան՝ հայագիտական և մշակութային շեշտադրումով։ Երեխաներին տրվում է սնունդ, կատարվում է դասապատրաստում։ Իրականացվում է մշակութային լրացուցիչ կրթություն՝ ազգային երգ, պար, ձեռարվեստ, թատերական խմբակ և այլն։

Միջին դպրոցի առաքելությունն է հաղորդել գիտելիքներ, ձևավորել գործնականում դրանք կիրառելու հմտություններ, զարգացնել վերլուծական կարողություններ, երեխաների մեջ խթանել ուսման, բնության ու ազգային արժեքների նկատմամբ սեր, զարգացնել ստեղծարար մտածելակերպը։

,