ԴՊՐՈՑ-ԸՆՏԱՆԻՔ

Կրթություն՝ հարգանքի և հոգատարության միջավայրում։

ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Դիաննա Գրիգորյան

Օրերից մի օր ,երբ երեխաս գրքերն էր մոռացել դպրոցում, շաբաթ օրով, իմանալով, որ տնօրենն այնտեղ էր,գնացի գրքերի հետևից…
Բոլոր հարկերը հերթով նայեցի, մարդ չգտա…Բարձրացա վերջին հարկ,որտեղ մի քանի նոր դասարան էին պատրաստել մեծերի համար…
Տեսնեմ՝ տնօրենը ինքն իր համար, հանգիստ պատերն էր ներկում նոր դասարանի..
Գլուխը բարձրացրեց ,ինձ տեսավ, ժպտաց և մեղմ ասաց. «Ուզեցի դասարանն ավարտեմ ,երեխաներին երկուշաբթի անակնկալ անեմ…»։
Լսել էի,որ ընտանիքի մթնոլորտ կա այդ դպրոցում, սեր կա, թասիբ կա, հայրենասիրություն և գիտելիք կա, արշավներ, սարի գագաթ նվաճել ,երազանք կա այդ դպրոցում…
Կա և կլինի…
Սիրում և գնահատում ենք Ձեզ, մեր «Հայ Ասպետ», վստահում։ Իմ կապը «Հայ ասպետի» հետ ավելին է գուցե, քան վստահությունը։ Երեխայի ասպետական, հայեցի, յուրօրինակ, բազմակողմանի կրթությունն ու դաստիարակությունը , ազգային երգ ու պարի նկատմամբ սիրո մեծ չափաբաժինը, հայրենաճանաչողության ու աշխարհաճանաչողության նպատակով կազմակերպվող արշավները, գրքի ու ընթերցանության նկատմամբ սերմանվող հետաքրքրությունը, ինքնուրույն ու համարձակ կարծիք ձևավորելու, ունենալու և հայտնելու համար ստեղծված միջավայրը, ԾՆՈՂՆ ու ՀԱՅՐԵՆԻՔԸ երեխայի համար իբրև բարձրագույն արժեք ձևավորելը կիսում են իմ՝ իբրև ծնողի հաճելի հոգսն ու մտահոգությունները։ Շնորհակալ եմ։

Գայանե Արշակյան-Բաղրամյան

Ազգային արժեքներ սերմանող եզակի դպրոցներից մեկը: Այստեղ կարող ենք վստահ լինել, որ երեխաները որևէ ավելորդ վնասակար տեղեկություն չեն ստանա, շրջապատված կլինեն բանիմաց և նվիրյալ մասնագետներով և սրտացավ տնօրենի մեծագույն սիրով:

Անահիտ Հարությունյան

Ես վստահել եմ ձեզ իմ 3 երեխաներին և չեմ զղջում։ Շնորհակալ եմ, «Հայ ասպետ» դպրոց…

Վարդուհի Իսկանդարյան

«Հայ ասպետ» դպրոցն առանձնահատուկ է՝ ազգային գաղափարախոսությամբ, երեխաների կրթության, ուսումնառության նկատմամբ հատուկ մոտեցումներով և մեծագույն ոգով ու ուժով, որ մեր երեխաների ապագայի երաշխիքն են:

Թողնել պատասխան