ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդգծիր քո տեսակը՝ հայ, և դարձիր լավագույնը՝ ասպետ

Իմ փոքրի՛կ գիտունիկ, եթե դու առավոտյան արթնանում ես հազար ու մի հարցերով,եթե ուզում ես բացել տիեզերքի բոլոր-բոլոր գաղտնիքները, եթե ուզում ես ուտել աշխարհի ամենահամեղ ճաշերը և չես ուզում կտրվել խաղերից, այլ ուզում ես սովորել խաղալու միջոցով…..Ուրեմն մենք արդեն գտել ենք իրար: Ուրեմն մենք արդեն սպասում ենք քեզ։

ՀԱՅ ԱՍՊԵՏ հանրակրթական դպրոց ընդունելությունը կատարվում է․

✅1-ին դասարանում՝ հարցազրույցով,

✅2-11-րդ դասարաններում՝ անցած ուս. նյութից ստուգարքներով և ընդհանուր ճանաչողական հարցազրույցով:

Դասերը սկսվում են ժամը 9.00-ից, երեխաներին տրվում է սնունդ (տարրականում 2 անգամ), 1-6-րդ դասարաններում կատարվում է դասապատրաստում:

Տրվում է լրացուցիչ մշակութային կրթություն (ազգային պար, երգ, կիթառի, ձեռարվեստի խմբակներ և այլն), ցանկացողների համար կգործեն նաև երկարօրյա պարապմունքներ:

Ավագ դպրոցի 11-րդ դասարանից կրթությունը շարունակվում է բուհ ընդունվելու համար նախապատրաստական ծրագրերով և ըստ մասնագիտական կողմնորոշման՝ խմբային պարապմունքներով:

Վճարման համակարգն ունի որոշակի ճկունություն՝ ելնելով ընտրված ծառայություններից։

«Հայ ասպետ» դպրոցի 2023-24 ուստարվա I դասարանի ընդունելության հայտը լրացնել այստեղ.

https://docs.google.com/forms/d/1y8n-TRDEcDN-SzFYCDtxEHTdocfO4MGG_mI0oHtSVe0/viewform?edit_requested=true

Ավագ դպրոցի ընդունելության հայտը լրացնել այստեղ․

https://docs.google.com/forms/d/1HaRZ0D4hQ5JUfNZQ8jiDp6Byovodt0SM7O2PLxnegKA/viewform?edit_requested=true

📣Ուշադրություն‼️
«Հայ ասպետ» դպրոցում հուլիսի մեկից կգործի ամառային դպրոց 6-11 տարեկան երեխաների համար՝ մշակութային և ժամանցային կրթական ծրագրերով։
Կանցկացվեն՝
📌«Ո՞վ եմ ես» — ինքնաճանաչողական գործնական դասընթացներ,
💃Ազգային երգ և պար,
🫅Բեմական խոսք և խաղ,
📌Տրամաբանական և թեմատիկ խաղեր,
🧑‍🎨Կերպարվեստ և ձեռարվեստ,
🧚‍♂️Կինո և մուլտֆիլմի դիտում,
♟️Շախմատ,
📔Անգլերենի և ռուսերենի օժանդակ դասընթացներ,
📖Ընթերցանություն և դպրոցական ամառային առաջադրանքների կատարում։

📌Կկազմակերպվի նաև երկանգամյա սնունդ և մեկանգամյա զբոսանք մոտակա այգում:
Դպրոցը կգործի ժամը 9.00- 16.30 և մինչև 18.30 երկարօրյա ծրագրերով:

Հայտագրվել այստեղ.

https://docs.google.com/forms/d/1a7xsplGfgQLHmEq4—m0od2Vr1C3VSgDsnlv3sMNUe0/viewform?edit_requested=true#responses

📍Հասցեն՝ Մոսկովյան 3/2
📲 -077 058477