Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և Արցախում ստեղծել մանկապատանեկան, երիտասարդական հայրենասիրական կազմակերպություններ, պատանիներին և երիտասարդներին դաստիարակել համամարդկային և ազգային բարձր գաղափարներով, ասպետական բարեկրթությամբ և ոգով, արշավների և բանակումների միջոցով նպաստել նրանց հայրենաճանաչողությանը, համահայկական միջոցառումների և հեռուստահաղորդումների միջոցով նպաստել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ պատանիների և երիտասարդների համախմբմանն ու հայրենագիտական իմացության զարգացմանը: