Ուսուցումն իրականացվում է հոսքային՝ բնագիտական և քաղաքագիտական խորացված ուղղություններով, բուհ ընդունվելու համար նախատեսված նախապատրաստական ծրագրերով և ըստ նախասիրությունների՝ խմբակային պարապմունքներով։ Առանձնահատուկ ուշադրություն ներքո են օտար լեզուների խորացված ուսուցումը և մշակութային կրթությունը։
Ավագ դպրոցի առաքելությունն է ձևավորել ինքնաճանաչ, ազգային և համամարդկային արժեքներ կրող, գիտելիքներն ու կարողությունները ազգին ու պետությանը ծառայեցնելու մեջ հանձնառու, գիտելիքը պրակտիկայում կիրառելու ունակ, առաջատար բուհեր ընդունվելու պատրաստ երիտասարդություն։