Տարածաշրջանային կենտրոն

«Հայ ասպետ» հիմնադրամի և «Որդուս» սոցիալ-կրթական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2021թ. սեպտեմբերից «Հայ ասպետ» կրթօջախում  գործում է տարածաշրջանագիտության ուսումնական-հետազոտական կենտրոն ավագ դպրոցի աշակերտների համար: Որակավորված ու բազմափորձ մասնագետների դասավանդմամբ ուսումնական առաջին տարում աշակերտները ընտրովի սկզբունքով սովորում են թուրքերեն, ադրբեջաներեն, պարսկերեն ու վրացերեն, ուսումնասիրում են տարածաշրջանի երկրների պատմությունները:

Ուսումնական երկրորդ տարվանից մամուլի մշտադիտարկմամբ ու հետազոտական այլ գործիքներով աշակերտները կուսումնասիրեն տարածաշրջանային երկրների սոցիալ-քաղաքական գործընթացները, քաղաքական, տնտեսական, ռազմական ու անվտանգային համակարգերը, նրանց արտաքին քաղաքական ուղեգծերն ու իրադրությունը:

             Կենտրոնում կարող են սովորել  նաև այլ ավագ դպրոցներում սովորող  աշակերտներ:

                          Կենտրոնի գոյությունը կնպաստի նաև մեր երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը՝ հետագայում նրանց ուժերը մեր պետականաշինության մեջ ներդնելու համար: