Ուսուցումը կազմակերպվում է հանրակրթական ծրագրին համապատասխան, կարևորվում են երեխաների տրամաբանության զարգացմանն ուղղված մեթոդները։ Երեխաները դպրոցում ճաշում են, կատարվում է դասապատրաստում։ Ներառված է նաև մշակութային լրացուցիչ կրթություն, ցանկացողների համար կգործեն նաև երկարօրյա պարապմունքներ։
Առաջին դասարանցիների դպրոցական առօրյան
9․00-11․30 — Միասին դաս ենք սովորում։
11․30-12․00 — Ճաշում ենք։
12․00-14․00 — Հանգստանում և զվարճանում ենք․ մուլտֆիլմեր ենք դիտում, ազգային պարեր ենք սովորում, տիկնիկային թատրոն ենք խաղում և այլն։
14․00-14․30 — Մի քիչ էլ ենք ուտում։
14․30-16․00 — Հաջորդ օրվա դասերն ենք սովորում։
16․00 — Տուն ենք գնում։
16․00-18․00 — Եթե հայրիկն ու մայրիկը զբաղված են, հեքիաթներին ենք հյուր գնում /Հավելյալ երկարօրյա՝ ծնողի ցանկությամբ/։
2-4-րդ դասարանցիների առօրյան
Գրեթե նույն սխեման է կիրառվում: Ժամային փոփոխությունները դասացուցակից են կախված։
Տարրական դպրոցի առաքելությունն է բացահայտել երեխաների հնարավորությունները, զարգացնել տրամաբանությունը, խթանել սերը ուսման, բնության և հայրենիքի նկատմամբ, ձևավորել ինքնաճանաչողություն, հաղորդել գիտելիքներ և ձևավորել դրանք գործնականում կիրառելու հմտություններ։