Աշակերտական կանոնակարգ

                                                    Ներածություն

Դպրոցական համայնքի առօրյան պետք է կարգավորվի, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ ապահովված լինի ուսումնառության անհրաժեշտ պայմաններով և  կրթող միջավայրով ՝ դպրոցի ռազմավարական ծրագրերով սահմանված չափորոշիչներին համապատասխան շրջանավարտ կրթելու համար: Այն «հայ ասպետ» նպատակային կերպարի կերտման համար դպրոցական կենսակերպի ապահովման կարևորագույն երաշխիքն է:

Սույն կանոնակարգը պարտադիր է բոլորի համար։ Դպրոցական կյանքի տարբեր պահերին և իրավիճակներում ընթացակարգային այս կանոններով սահմանվում են յուրաքանչյուր աշակերտի իրավունքներն ու պարտականությունները

Դպրոցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից լիցենզավորված անկախ հաստատություն է, որը գործում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի վարչական վերահսկողության ներքո: Միջնակարգ դպրոցում անցկացվող դասընթացները համապատասխանում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հայ ասպետ» հիմնադրամի լրացուցիչ կրթության հեղինակային ծրագրերին:

Դպրոցի առաջնային նպատակը յուրաքանչյուր աշակերտի ինքնության չորս՝ մարդ, ազգ, սեռ և առաքելություն  բաղադրիչների ճանաչողության, կրթման ու զարգացման ամուր հիմքերի ապահովումն է:

Դպրոցի առաքելությունն է ապահովել վերոնշյալ նպատակի իրականացումը նվիրված և որակավորված թիմի կողմից:

  • Ապահովել ազգային և համամարդկային արժեհամակարգային հիմքերով առաջնորդվող լավագույն կրթական միջավայր:
  • Առաջարկել կրթության շարունակականություն 1-12-րդ դասարաններում:
  • Նպաստել աշակերտների անձնական զարգացմանը` առաջնորդվելով հետագայում իրենց օժտվածությունն ու ստացած գիտելիքները նաև հայրենիքի զարգացման մեջ ներդնելու կուռ գաղափարախոսությամբ:
  • Զարգացնել աշակերտների ինքնուրույնությունը, սովորելու կարևորորության ընկալումը և քննադատական ​​մտածողությունը:
  • Ապահովել երկրի լավագույն համալսարաններ ընդունվելու կրթական մակարդակ:

1. Ընդունելություն և գրանցում

1.1. Ընդունելություն

1-ին դասարանի համար դպրոցը փետրվարի 1-ից հայտարարում է ընդունելություն, որը կազմակերպվում է էլեկտրոնային հայտագրմամբ և սահմանվում է 2 ամիս ժամանակ:                                                                                                                

Առաջին դասարան կարող են ընդունվել  գրանցման տարվա ամենաուշը դեկտեմբերի 31-ին 6 տարեկանը լրացող երեխաները:

Գարնանային արձակուդների ընթացքում հայտագրված երեխաների ծնողների համար կազմակերպվում է բաց դռների օր:

Ապրիլի երկրորդ շաբաթից, ըստ հերթագրման համարի, սկսվում են երեխաների ընդունելության թեստային և ծնողի հետ հարցազրուցային փուլերը: Ծնողը, բացի բանավոր հարցազրույցից, լրացնում է նաև ծանոթության հարցաթերթիկ:

Ընդունելության մրցույթն հաղթահարելուց հետո քարտուղարությունը պահանջում է թղթապանակ, որը բաղկացած է՝ 

ա) երեխայի և ծնողի (խնամակալի) անձը հաստատող փաստաթղթի կամ քաղաքացիական այլ փաստաթղթի պատճեն,

բ) երեխայի երկու նկար,

գ)  բժշկական տեղեկանք (26 ձև)

II-XII դասարաններում ընդունելության համար մինչև սեպտեմբերի 1-ը դիմելու դեպքում երեխան անցնում է անցած ծրագրի յուրացման թեստավորում հիմնական առարկաներից՝ լեզուներ և մաթեմատիկա, իսկ ընթացիկ տարում տեղափոխվելու դեպքում՝ անցնում է 3-օրյա փորձաշրջան՝ իր ունակություններն ու գիտելիքները ցուցադրելով դասապրոցեսի ընթացքում:

II-XII դասարաններում ընդունվելու դեպքում պահանջվում է՝

ա) երեխայի և ծնողի (խնամակալի) անձը հաստատող փաստաթղթի կամ քաղաքացիական այլ փաստաթղթի պատճեն,

բ) երեխայի երկու նկար,

գ) նախկին դպրոցից կիսամյակային թերթիկներ և փոխադրման թերթիկ,

դ) բժշկական տեղեկանք (26 ձև)

ե) դպրոցի ներքին կանոնակարգի և վարքականոնի ծանոթության և ընդունման մասին ստորագրված ստացական:

1.2 Պայմանագրի կնքում

1. Ընդունելության փաստը ընդունելության հանձնաժողովի հաստատելուց հետո աշակերտի ծնողի (խնամակալի) հետ կնքվում է պայմանագիր, որով ամրագրվում են դպրոց- ծնող իրավական փոխհարաբերությունները:

1.3 Պայմանագրի խզում

Տարվա ընթացքում դպրոցի կողմից պայմանագրի խզման պատճառ կարող են լինել ՝

-ուսման վարձի չվճարումը կամ ուշացումը,

-հաճախակի բացակայությունները,

-ընտանիքի անդամների կողմից լուրջ գործողությունները, որոնք վնասում են դպրոցի հեղինակությանը և դրա պատշաճ գործունեությանը՝ սխալ և կեղծ տեղեկության տարածում դպրոցի, անձնակազմի, այլ աշակերտի կամ նրա ընտանիքի մասին. հաստատության ներսում չթույլատրված տեսքով կամ վարքով անցուդարձ, հաստատության գույքի վնասում, ֆիզիկական կամ բանավոր բռնություն (զրպարտություն, վիրավորանք, ոտնձգություն և այլն) դպրոցի աշխատակազմի, աշակերտի կամ այլ աշակերտի ծնողների նկատմամբ և այլն:

Դպրոցի տնօրենը կարող է որոշում կայացնել դադարեցնել պայմանագիրը՝ տեղեկացնելով ընտանիքին յոթ օրվա ընթացքում՝ պատվիրված և էլեկտրոնային նամակով ստացականի առկայությամբ, որի դեպքում կարող է նախատեսվել անհամաձայնությունները և բողոքները կարգավորող հանդիպում դպրոցի կառավարման խորհրդի հետ::

— Տարվա ընթացում ծնողի (խնամակալի) կողմից պայմանագրի խզման դեպքերում՝

Ծնողը (խնամակալը) կարող է տեղափոխել երեխային դպրոցից այլ դպրոց ցանկացած պահի և առանց նախապես տեղեկացնելու, դպրոցի նկատմամբ պայմանագրային բոլոր  պարտավորվածությունները կատարելու դեպքում.

  • կատարել հանելու ընթացիկ ամսվա վճարը,
  • վերադարձնել ստացած գրքերը՝ հետ ստանալով գրքի վճարված վարձավճարի մնացորդը:

1.4 Ուսման վարձերի վճարում

          Ուսման վարձը սահմանվում և հաստատվում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և մնում է անփոփոխ՝ պայմանագիրը կնքելու պահից երեք տարի ժամկետով:

2. Հաճախումներ և դպրոցական պարտավորություններ

2.1. Աշխատանքային ժամեր

Ընտանիքները և աշակերտները պարտավոր են հարգել աշխատանքային սույն ժամերը.

08:20 – Դպրոցի բացում

08:30-08:50 — աշակերտների մուտք դպրոց

9:00- Զանգ, դասերի սկիզբ

11:10- 11:15 -1-ին երկար դասամիջոց/տարրականի ճաշ

12:50-13:15- 2-րդ երկար դասամիջոց/ 4-րդից բարձր դաս. ճաշ

15:30-16:15- դասերի ավարտ

16:30-18:30- երկարօրյա պարապմունքներ և խմբակներ

19:00 – դպրոցի փակում:

2.2. Մուտք դպրոցի տարածք

Դասացուցակով սահմանված պարտադիր դպրոցական ժամանակից, դասերից կամ արտադասարանական պարապմունքներից դուրս, ոչ մի երեխա չպետք է լինի դպրոցում՝ առանց տնօրենության թույլտվության։  Դասավանդելու ժամանակահատվածում կողմնակի անձանց (ծնողները և այլ ուսուցիչները ներառյալ) մուտքը դասարաններ խստորեն արգելվում է՝ դասապրոցեսը չխաթարելու համար: Ծնողը դասալսման իրավունք է ստանում միայն նախօրոք գրավոր դիմելով տնօրենությանը և ստանալով թույլտվություն: Դպրոցը կարող է հեռացնել ցանկացած աշակերտի, ում ծնողները չեն հարգի սույն կանոնը։

Երեխային դպրոցից տանելու համար պատասխանատու անձը պետք է սպասի 1-ին հարկի նախասրահում: Մինչև 5-րդ դասարանում սովորող երեխաները դպրոցից կարող են դուրս գալ պատասխանատու անձի ուղեկցությամբ։ Կամ անհրաժեշտ է ծնողի գրավոր դիմումը տնօրենությանը՝ նշելով ելքի  կամ վաղաժամ դուրս գալու պատճառն ու թույլատրելի ժամանակը:

Դասերի ավարտից շուտ դպրոցից ելքերը թույլատրվում  են միայն գրավոր թույլտվության դեպքում։  Վարչակազմի ելքի նոթատետրում ստորագրվելուց հետո հաստատությունը ազատվում է որևէ պատասխանատվությունից։

2.3. Սնունդ

Դպրոցն առաջարկում է 1-5-րդ դասարաններում երկանգամյա, 6-12-րդ դասարաններում մեկանգամյա սնունդ։

2.4. Էքսկուրսիաներ

Դպրոցական ծրագրերի և կրթական միջոցառումների շրջանակներում  կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց մասին ծնողները նախապես տեղեկացվում են: Եթե էքսկուրսիաները տեղի են ունենում դասերի ժամին և անվճար, դրանք պարտադիր են և չեն ենթարկվում ծնողական թույլտվության, թեև ծնողները նախապես տեղեկացվում են այդ մասին: Երբ էքսկուրսիաները տեղի են ունենում դասաժամերից դուրս, ծնողները պետք է տան համաձայնություն: Վճարովի էքրսկուրսիաների ծախսը հոգում է ծնողը:  Ուսուցիչների առաջարկով երբեմն կարող են մասնակցել նաև ծնողները:

2.5. Բացակայություններ

Ծնողները պետք է հսկեն իրենց երեխայի հաճախումները, և երեխաները կարող են բացակայել միայն անխուսափելի դեպքերում։ Ցանկացած բացակայություն պետք է իրազեկվի ծնողի կողմից և լինի հիմնավորված, իսկ երեք օրից ավելի բացակայությունները՝  գրավոր կերպով։ Սպորտի դասերից հրաժարվելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել բժշկական տեղեկանք։ Հիվանդության պատճառով 3 օր և ավելի բացակայելու դեպքում պահանջվում է ներկայացնել բժշկական տեղեկանք՝ նշելով, որ երեխան  վարակակիր չէ։  Ծնողներին խորհուրդ է տրվում դպրոց չուղարկել հիվանդ երեխայի, քանի որ դպրոցը չունի խնամքի հարմարություններ կամ բուժման ապահովում։ Երեխայի անլուր բացակայության դեպքում դասվարը կամ դասղեկը անպայման հեռաձայնում է ծնողին և տեղեկացնում այդ մասին:

Պարբերաբար չհիմնավորված բացակայությունների դեպքում դպրոցն իրավասու է խզել պայմանագիրը:

2.6.Ուշացումներ

Աշակերտները պետք է դասին ներկայանան ժամանակին և դուրս գան հաստատությունից նախատեսված ելքի ժամերին։

Ժամը 9։00-ից  դպրոցի մուտքի մոտ աշակերտների ուշացումները արձանագրվում են, և ուշացողը զրկվում է 1-ին դասաժամին մասնակցելու իրավունքից։ Երեք նման ուշացում պատժվում է նկատողությամբ, իսկ երեք նման նկատողությունից հետո ծնողը հրավիրվում է դպրոց և քննարկվում դպրոցի կանոնակարգի խախտման հետևանքների պատճառով դպրոցից դուրս մնալու հարցը:

Դասերի ավարտից հետո ծնողները աշակերտներին պետք է դիմավորեն ճիշտ ժամանակին: Երկարօրյա  պարապմունքին չմասնակցող աշակերտները դպրոցից պետք է հեռանան ոչ ուշ, քան ժամը՝ 17:00-ը, իսկ երկարօրյայի մասնակիցները՝ ոչ ուշ, քան ժամը 18:30:  


3. Դասաժամեր և դպրոցական ժամանակի բաշխում 

3.1 Տարրական դպրոցի դասաժամեր

  • Դասաբաշխում, դասացուցակ

Շաբաթական ուսումնառությունը 26 ժամ է։  9։00-ից 15։10 երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

  • Օգնություն և արտադասարանական պարապմունքներ*

Դպրոցում կազմակերպվում են նաև դասապատրաստման և լրացուցիչ կրթության  պարապմունքներ, որոնք տևում են ոչ ուշ, քան մինչև  16։20-ը։ Ծնողները կարող են իրենց դիմումի համաձայն ազատել իրենց երեխաներին դասապատրաստման ժամերից, բայց դա չի կարող ազդել ուսման վճարի վրա:

3.2. Միջին/ավագ դպրոցի դասաժամեր

Շաբաթական ուսումնառությունը 35 ժամ է, 9։00-ից 15։30: Դասընթացներն անց են կացվում հնգօրյա գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 9-ից 17-ը ընկած ժամանակահատվածում։

3.3. Դասամիջոցներ

  • Տարրական դպրոցի համար դասամիջոցները տևում են 5 -10 րոպե և 15-25 րոպեանոց 3 անգամ,
  • Միջին/ավագ համար դասամիջոցները տևում են 5-10 րոպե և 15-25 րոպեանոց 2 անգամ, 
  • Դասամիջոցներին դասարաններն անպայման պետք է օդափոխվեն:
  • Դասամիջոցներին միջանցքներում կազմակերպվում է աշակերտական և ուսուցչական հերթապահություն:

3.4 Բջջային հեռախոսի և այլ անձնական սարքերի օգտագործում

Դպրոցում բջջային հեռախոսի, լուսանկարման ապարատի, ցանկացած ձայնագրող սարքի կամ համակարգչի օգտագործումը աշակերտների կողմից խստիվ արգելվում է։  Հեռախոսները պետք է լինեն անջատված և հանձնված դասղեկ-դասվարներին։ Սույն կանոնին չհետևելու դեպքում հեռախոսը կարող է վերցվել և վերադարձվել օրինական խնամակալի՝ գրավոր համաձայնության ստորագրումից հետո։ Եթե աշակերտը շտապ պետք է կապվի ընտանիքի հետ, ապա պետք է դիմի դասղեկին կամ  քարտուղարություն՝ զանգահարելու համար։ Իսկ ծնողը խիստ անհրաժեշտության դեպքում կարող է զանգահարել դասղեկին կամ էլի քարտուղարություն:


4. Դպրոցական կյանքի և համայնքի կազմակերպում

4.1. Ընդհանուր կանոններ

  • Հարգանք, պահելաձև

Դպրոցն իրեն հռչակում է համայնք-ընտանիք և ցուցաբերում ու պահանջում փոխադարձ հարգանք մարդկանց և մշակույթների նկատմամբ (փոխադարձ քաղաքավարություն դպրոցի անձնակազմի և ծնողների հանդեպ, ընկերասիրություն ընկերների հանդեպ, հարգանք դպրոցական գույքի և կանոնակարգի հանդեպ):

Արգելվում է քաղաքական կամ դավանանքային քարոզչությունը և ցանկացած ցուցադրական կրոնական խորհրդանիշ դպրոցի ներսում, բացի Հայ Առաքելական Եկեղեցու խորհրդանիշներից:

Արգելվում է հոգեբանական կամ ֆիզիկական բռնությունը,  վտանգավոր առարկաների կիրառումը: Ագրեսիվ վարքագիծը կարող է հանգեցնել դպրոցից հեռացման։

Աշակերտները պետք է հարգալից բարևեն դպրոցի միջանցքներում հանդիպած աշխատակազմի անդամներին՝ տնօրեն, ուսուցիչ, տեխնիկական աշխատող, ինչպես նաև անծանոթներին՝ անհրաժեշտության դեպքում հարցնելով, թե ինչով կարող են օգնել: Դասմիջոցներին պետք է խոսեն ցածր՝ պահպանելով ձայնի բարձրության և ուրիշներին չխանգարելու բարեկրթական նորմը:

Սարքավորումների պահպանում, մաքրություն

Հիգիենան և տարածքի պահպանումը բոլորի պարտականությունն է: Աշակերտներից պահանջվում է օգտագործել աղբարկղեր՝ նետելու այն, ինչ պետք է թափվի, լինի բակում, միջանցքում, սրահներում կամ սանհանգույցներում:

Աշակերտները պետք է պահպանեն կահույքը, դպրոցական տեխնիկան, տարածքը և սանհանգույցների մաքրությունը: Աշակերտն իրեն պետք է պատասխանատու համարի դպրոցի գույքի համար և ոչ միայն ինքը չվնասի, այլ հետևի, որ ուրիշները չվնասեն:

Կենդանիների մուտքը հաստատության տարածք խստորեն արգելվում է ինչպես հիգիենայի, այնպես էլ աշակերտների անվտանգության համար:

Պատշաճ հագուստ

Երեխաները պետք է դպրոց հասնեն մաքուր և հագնեն միայն դպրոցական համազգեստը: Դասարանում արգելվում է կրել գլխաշոր կամ գլխարկ, ինչպես նաև ականջակալ: Ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ նույնպես պահանջվում է հագնել համապատասխան համազգեստ։

Սնունդ, թանկարժեք իրեր, էլեկտրոնիկա և այլն:

Դպրոցում արգելվում է օգտագործել մաստակ: Արգելվում է ճաշարանից դուրս գալ ծամելով կամ ուտելիքը ձեռքին:

Արգելվում է թանկարժեք իրեր կամ գումար բերել: Ցանկացած իրի կորստի դեպքում պետք է տեղեկացնել, թեև դպրոցը չի կարող պատասխանատվություն կրել գողության դեպքում:

Ինտերնետ

Ինտերնետից օգտվելը թույլատրվում է միայն կրթական և մշակութային նպատակով և ուսուցչի հսկողության ներքո:

4.2. Ընտանիքի հետ հաղորդակցություն

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմակերպվում է տեղեկատվական հանդիպում ծնողների հետ: Դպրոցում առաջացած խնդիրները լուծվում են միայն դպրոցի ներսում՝ տնօրենության կողմից:

Եթե ​​ծնողները ցանկանում են դիմել ուսուցիչներին կամ լուծել մեկ այլ աշակերտի հետ կոնֆլիկտային իրավիճակը, ապա դիմում են էլի միայն տնօրենությանը:

Դպրոցում առաջացած ոչ մի վեճ  կամ խնդիր չի կարող լուծվել դպրոցից դուրս: Նման փորձը դիտարկվում է որպես անվստահություն և  անհարգալից վերաբերմունք դպրոցի հանդեպ և կարող է դառնալ պայմանագրի խզման պատճառ:

Դպրոցը տարին նվազագույնը 1-2 անգամ կազմակերպում է համադպրոցական և համադասարանական միջոցառումներ, ծնողական համայնքի հետ համագործակցային և ընտանիք-դպրոց գաղափարի ամրապնդման համար:

Հաղորդակցություն դպրոցական աշխատանքի մասին

Դպրոցի առօրյա կրթակազմակերպչական տեղեկատվությունը փոխանցվում է սոցցանցային զրուցարանների կամ էլ. փոստի միջոցով:

Դպրոցական ամփոփում՝

Կիսամյակային և տարեկան գնահատականների թերթիկները ծնողներին տրվում են ծնող-ուսուցիչ հանդիպման ընթացքում:

4.3. Պատիժների և կարգապահական տույժերի մասին

Դպրոցը պատժելու է սույն կանոնակարգով բնութագրվող խախտումները և կտեղեկացնի ընտանիքներին: Նախատեսվող պատիժները պետք է հարգեն աշակերտի անձը և արժանապատվությունը: Կրթության օրենսգիրքը տարբերակում է դպրոցական պատիժները կարգապահական տույժերից:

Ուսուցիչների կողմից ներկայացած դպրոցական պատիժները.

  • Դիտողություն աշխատանքի կամ կարգապահության վերաբերյալ,
  • Բանավոր կամ գրավոր ներողություն:
  • Լրացուցիչ կրթադաստիարակչական աշխատանք:
  • Դասին մասնակցելու արգելք ՝ տնօրենությանը իրազեկելով:

Կարգապահական պատժամիջոցները, որոնք բացառապես կիրառվում են դպրոցի ղեկավարի կողմից.

  • Զգուշացում.
  • Դասերի մասնակցության արգելք, որը չի կարող գերազանցել 3 օրը, և որի ընթացքում դպրոց է հրավիրվում ծնողը:
  • Միջոցառումների մասնակցության արգելք։

Ձեռնարկված յուրաքանչյուր գործողություն կբացատրվի աշակերտին, և ծնողներին կտեղեկացվի:

Կարգապահական խորհրդում կարող են որոշվել այլ պատժամիջոցներ ևս՝ թույլատրելիության սահմաններում:

5. Պատասխանատվություն, ապահովություն, խնամք,

5.1. Պատասխանատվություն

Դպրոցը չի կարող պատասխանատվություն կրել այն դեպքում, երբ տեղի է ունեցել միջադեպ, որը դպրոցական ժամանակից դուրս է, կամ դպրոցից դուրս:

Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխայի կողմից դպրոցի տարածքին և սարքավորումներին պատճառված վնասի համար: Վնասի փոխհատուցումը ծնողների պարտականությունն է:

5.2. Ապահովություն

* Ծխելն արգելվում է

Ծխելը չի ​​թույլատրվում դպրոցի տարածքում: Այս արգելքի ցանկացած խախտում անմիջապես պատժվելու է:

  • Հրդեհի տարհանման վարժություն

Տարին 2 անգամ կազմակերպվում է հրդեհի տարհանման վարժանք, որի առաջին մասը տեղի է ունենում ուսումնական տարվա մեկնարկին հաջորդող ամսվա ընթացքում:

  • Բռնություն

Վտանգավոր խաղերն արգելվում են: Բռնության, խտրականության կամ ոտնձգության ցանկացած ձև կպատժվի:

5.3. Առողջություն

Ընտանիքները պետք է տեղեկացնեն ալերգիաների մասին։

Նրանք տեղեկացնում են վարչակազմին վարակիչ հիվանդության դեպքերի մասին և առողջապահական ծառայությունից տեղեկատվություն են բերում հիվանդ երեխաների և, հավանաբար, դպրոց չհաճախելու կանխատեսված ժամանակահատվածների վերաբերյալ:

Որոշ վարակիչ հիվանդությունների դեպքում դպրոցը կարող է պահանջել ժամանակավորապես դպրոց չներկայանալ։

5.4. Խնամք

— Բուժքույր, որն ունի պահանջված վերապատրաստում, միշտ ներկա է դպրոցում:

Նա պահում է հատուկ գրանցամատյան՝ հոգածության տակ եղած աշակերտի անունը, միջամտության ամսաթիվը և ժամանակը, ձեռնարկված խնամքի և շտապ միջոցառումները, ինչպես նաև ձեռնարկված ցանկացած ուղղորդման վերաբերյալ որոշումները նշելու համար: Բացի հարկադիր բուժումներից, որոնք պատշաճ կերպով զեկուցվել են հաստատությանը, երեխան դեղորայք չպետք է բերի դպրոց:

Խրոնիկ ալերգիայի կամ այլ հիվանդությունների առկայության դեպքում, եթե շտապ բուժում է իրականացվում, պետք է համաձայնության արձանագրություն կազմվի դպրոցի / ծնողների / բժշկի միջև: 

5.5. Պատահար

  • Ցանկացած աշակերտ, ով վնասվել է դպրոցի ներսում, նույնիսկ փոքր-ինչ, պարտավոր է անհապաղ տեղեկացնել ուսուցչին կամ մեծահասակին:

Փոքր վնասվածքների դեպքում առաջին բուժօգնությունը տրվում է տեղում:

Ավելի լուրջ պատահարի դեպքում ընտանիքն անմիջապես տեղեկացվում է, և երեխային ընտանիքի անդամներն ուղեկցում են իրենց նախընտրած հիվանդանոց:

Եթե ընտանիքը բացակայում է, աշակերտը շտապ հոսպիտալացվում է ՝ Երևանի շտապօգնության ծառայության միջոցով:


6. Հոգաբարձուների խորհուրդ

6.1. Վարչական խորհուրդ («Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական  հիմնադրամ)

ՎԽ-ը հաստատում է՝

Դպրոցի նախագիծը ՝ վարչական խորհրդի առաջարկությամբ:

Դպրոցի անձնակազմի շարունակական վերապատրաստման պլանը:

Հիմնարկի աշխատակազմի աշխատատեղերը (ստեղծումը և վերափոխումը):

ՎԽ-ը քվեարկում է դպրոցի բյուջեն և ստուգում է կիրառությունը։

ՎԽ-ը համակարգում է դպրոցի կողմից պահանջվող դրամահավաք միջոցառումները` դպրոցի զարգացման համար անհրաժեշտ ներդրումներին աջակցելու համար։

Խորհրդի ներքին քննարկումները մնում են գաղտնի և ենթակա են մասնակիցների կողմից պահպանման։

Հիմնադրամի ղեկավարը վարչական խորհրդի որոշումները, ըստ անհրաժեշտության,  հաղորդում է դպրոցի կառավարման խորհրդին, ծնողխորհրդին և հաստատության աշխատողներին:

6.2. Դպրոցի կառավարման խորհուրդ

Դպրոցի կառավարման խորհուրդը հաստատության գործերը կարգավորող հիմնական մարմինն է: Այն իրավասու է դպրոցի մանկավարժական և կրթական խնդիրներին վերաբերող ամեն ինչի համար: Դպրոցի ԿԽ-ը կարող է, իր նախաձեռնությամբ կամ դպրոցի ղեկավարի խնդրանքով, կարծիք հայտնել դպրոցի կյանքի հետ կապված  հարցերի վերաբերյալ:

Դպրոցի կառավարման խորհրդի հատկանիշները.

Դպրոցի կառավարման  խորհուրդը ընդունում է.

— հաստատության գործունեության կանոնները

— դպրոցական ժամերն ու ուսումնական տարվա օրացույցը,

— տարեկան կրթության պլանը,

— հաստատության աշխատակազմի շարունակական վերապատրաստման պլանը,

— կրթադաստիարակչական գործողությունների տարեկան ծրագիրը,

— հարցեր, որոնք վերաբերում են աշակերտների ծնողների ընդունելությանն ու տեղեկատվությանը, դպրոցի կյանքում նրանց մասնակցության ընդհանուր պայմաններին,

— դպրոցական էքսկուրսիաների ծրագրավորում և ֆինանսավորում,

— կրթական կյանքի կազմակերպում,

— աշխատակազմին վերապահված առանձնահատուկ առաջադրանքներ,

— դպրոցական սննդի կազմակերպման վերահսկողություն:

Բյուջեն և ֆինանսական հաշվետվությունը դպրոցի կառավարման խորհրդի մանրամասն տեղեկությունների մասն են ներկայացնում:

Դպրոցի կառավարման խորհրդի կազմը և գործունեությունը

Դպրոցի խորհուրդը եռակողմ մարմին է, որը կազմված է հավասար թվով պաշտոնատար անձանցից, որոնք ներկայացնում են վարչակազմը, աշխատակազմի ներկայացուցիչները, ծնողական և աշակերտական ներկայացուցիչները:

Դպրոցի կառավարման խորհուրդը կառավարում է դպրոցի տնօրենը: Ժողով է կազմակերպվում դպրոցի ղեկավարի նախաձեռնությամբ առնվազն եռամսյակը մեկ անգամ:

6.3. Աշակերտական խորհուրդ

Միջին դպրոցի և ավագ դպրոցի կրթական կազմից և աշակերտներից կազմված այս խորհուրդը նպատակ ունի.

Ներգրավել աշակերտներին դպրոցի գործունեության մեջ,

Ստեղծել պատասխանատվության զգացողություն,

Խթանել մեծահասակների և աշակերտների միջև կյանքի և դպրոցական աշխատանքի շուրջ երկխոսության դինամիկան։

6.4. Շարունակական վերապատրաստում

Վերապատրաստման ընթացքը դպրոցի ղեկավարի լիազորությունների ներքո է:

Աշխատակազմի ներկայացուցիչները կամավորներ են, որոնք նշանակվում են դպրոցի խորհրդի ընտրված ներկայացուցիչների կողմից:

Վերապատրաստման բաժինը տարեկան մի քանի անգամ հանդիպում է և առնվազն.

— Ուսումնական տարվա սկզբում (N տարի) ՝ դպրոցի ուսումնական կարիքների վերլուծությունից հետո N + 1 ուսումնական տարվա համար դպրոցական աշխատողների վերապատրաստման կարիքները պարզելու և առաջնահերթություն տալու համար:

— Ուսումնական տարվա ավարտին ` անցկացնել վերապատրաստում, որին մասնակցում են դպրոցի աշխատակիցները և կազմում ուսումնական առաջարկություններ N + 1 ուսումնական տարվա համար:

6.5. Ուսումնաօժանդակ խորհուրդ

Այս խորհուրդը վարում է դպրոցի ղեկավարը կամ նրա ներկայացուցիչը, ներառում է դպրոցի աշխատակիցներ, որոնք կամավորության սկզբունքով պատրաստ են օգնել ուսման մեջ հետ ընկած աշակերտին: Դրա կազմը որոշում է դպրոցի խորհրդը և ընդգրկում է հաստատության գործունեության կանոնակարգում, որը ամրագրում է իր գործունեության ձևերը:

Անհրաժեշտության դեպքում ներգրավում է որևէ անձի, որը կարող է առաջարկել կամ կիրառել այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան ավելի լավ ընկալել տվյալ աշակերտի իրավիճակը:

Այս խորհրդի առաքելությունն է ուսումնասիրել այնպիսի աշակերտների վիճակը, որոնց կրթական մակարդակը և ուսումնական  վարքագիծը չի համապատասխանում դպրոցական պահանջված նվազագույն կանոններին և խրախուսել անհատական ​​կրթական պատասխանատվության ձևավորումը:

Այն նաև նախաձեռնում է աշակերտների մասնակցությամբ ուսման մեջ թերացողներին օգնություն ցուցաբերելու և պահանջված մակարդակի հասցնելու հանձնառությունը:

Խորհուրդը վերահսկում է կրթության մեջ խիստ թերացման դեպքերի կանխարգելման և օժանդակ միջոցառումների իրականացումը, նախաձեռնված միջոցների հաշվետվողականության և պատժամիջոցների նկատմամբ այլընտրանքային միջոցառումների կիրառման արդյունավետությունը:

6.6. Կարգապահական խորհուրդ

Այն ձևավորվում է դպրոցի ղեկավարի հրահանգով և նախաձեռնությամբ` հաստատության ներսում ընթացակարգային կանոններին կամ խոշոր միջադեպերին արձագանքելու և ելքեր գտնելու համար:

Կազմը՝

Տնօրենը, որը նախագահում է խորհուրդը և կառավարում,

6 նշանակված անդամ՝ 2 ուսուցիչների ներկայացուցիչ, 2 ծնողների ներկայացուցիչ և աշակերտական 2 ներկայացուցիչ

Առաքելությունները՝

Կարգապահական խորհրդին դիմելը ենթակա է կարգապահական վարույթի: Այն պետք է մանրակրկիտ  քննի ընթացակարգի կանոնների լուրջ ձախողումները: Ընթացակարգը խիստ է և կարող է բողոքարկվել միայն դպրոցի կանոնակարգի անհամապատասխանության դեպքում: