Նախընտրելի տարիք՝ 12+
Գերմանական արտադրության այս ֆիլմն իսկական արձակ բանաստեղծություն է։ Այն ֆիլմի ստեղծողների սիրո խոստովանությունն է մայր բնության ու ազնվացեղ, հավատարիմ կենդանիների՝ ձիերի նկատմամբ։ Ֆիլմն ունի մի քանի սերիաներ. առաջինն ամենաշքեղն է։ Միկան դպրոցում հաջողություններ չուներ, ինքն էլ չգիտեր՝ ինչ-որ ընդունակություն ունի՞, թե՞ ոչ։ Նրան ուղարկում են տատիկի ագարակ՝ պարապելու, որ վերաքննություն հանձնի։ Սակայն այդտեղ բացահայտվում է ձիերին զգալու, հասկանալու նրա բացառիկ կարողությունը, որն էլ փոխում է նրա, ինչպես նաև Օստվինդի՝ ազնվացեղ ու ազատասեր ձիու կյանքը։ Ձի, որն իր մեջքին հանդուրժում է միայն նրան, ով հասկանում ու սիրում է իրեն ու ոչ թե հրամայում…..