«Դասարանի առջև» Перед классом “Front of the Class-2008 թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Բրեդ Կոենի ինքնակենսագրական գրքի հիման վրա նկարահանված այս ոգեշնչող ֆիլմը կամքի ուժի և հաստատակամության մասին է:Հերոսը՝ Բրեդ Կոենը, 6 տարեկանից տառապում է տուրետի սինդրոմով, որի ախտանշաններն են անկառավարելի ձայներն և նյարդային ջղաձգումները։ Հիվանդության պատճառով Բրեդին մանկուց ծաղրել են թե՛ համադասարանցիները, և թե՛ ուսուցիչները։ Սակայն դա նրան առավել ուժեղ է դարձնում։ Նա չի ամփոփվում իր մեջ, չի խուսափում մարդկանց հետ շփվելուց, ավելին, որոշում է ուսուցիչ դառնալ, որովհետև շատ լավ է հասկանում, թե ինչ փորձությունների միջով կարող են անցնել մյուսներից տարբերվող երեխաները։ Նա ընտրում է այդ ուղին, որովհետև զգում է, որ առաքելություն ունի։ Երազանքի իրականացման ճանապարհին Բրեդը բախվում է բազմաթիվ խոչընդոտների, կկարողանա՞ դրանք հաղթահարել, իսկ միգուցե ճիշտ կլիներ թողնել այդ տառապագին ճանապարհն ու այնպիսի մասնագիտություն ընտրել, որին իր սինդրոմը չի՞ խանգարում…

.✍️Հետաքրքիր է, որ գրքի հեղինակը՝ Կոենը, իր կնոջ հետ նկարահանվել է ֆիլմի մի քանի էպիզոդում։