Նախընտրելի տարիք՝ 12+
Բրեդ Կոենի ինքնակենսագրական գրքի հիման վրա նկարահանված այս ոգեշնչող ֆիլմը կամքի ուժի և հաստատակամության մասին է: Հերոսը՝ Բրեդ Կոենը, 6 տարեկանից տառապում է տուրետի սինդրոմով, որի ախտանշաններն են անկառավարելի ձայներն և նյարդային ջղաձգումները։ Հիվանդության պատճառով Բրեդին մանկուց ծաղրել են թե՛ համադասարանցիները, և թե՛ ուսուցիչները։ Սակայն դա նրան առավել ուժեղ է դարձնում։ Նա չի ամփոփվում իր մեջ, չի խուսափում մարդկանց հետ շփվելուց, ավելին, որոշում է ուսուցիչ դառնալ, որովհետև շատ լավ է հասկանում, թե ինչ փորձությունների միջով կարող են անցնել մյուսներից տարբերվող երեխաները։ Նա ընտրում է այդ ուղին, որովհետև զգում է, որ առաքելություն ունի։ Երազանքի իրականացման ճանապարհին Բրեդը բախվում է բազմաթիվ խոչընդոտների, կկարողանա՞ դրանք հաղթահարել, իսկ միգուցե ճիշտ կլիներ թողնել այդ տառապագին ճանապարհն ու այնպիսի մասնագիտություն ընտրել, որին իր սինդրոմը չի՞ խանգարում….
Հետաքրքիր է, որ գրքի հեղինակը՝ Կոենը, իր կնոջ հետ նկարահանվել է ֆիլմի մի քանի էպիզոդում։