Նախընտրելի տարիք՝ 14+
«Թեև մեզ բաժանում են մեր տարբերությունները, մեր ընդհանուր մարդկայնությունը միավորում է մեզ։ Եթե ուզում ես արագ հասնել, գնա մենակ, իսկ եթե երկար, միասին գնացեք»։ «Ես կարոտում եմ Սուդանը, այնտեղ մենք ԳԻՏԵԻՆՔ ՝ ԻՆՉ ՏԵՍՔ ՈՒՆԻ ԱՌՅՈՒԾԸ….(վտանգը)»։
Պատմական հիմքով ֆիլմ՝ պատերազմի հետևանքների, ընտանիքի կարևորության, երախտագիտության ու նվիրվածության մասին։Մամերը իր քրոջ և եղբայրների հետ ստիպված է լինում փախչել հայրենի գյուղից՝ Սուդանում սկսված քաղաքացիական պատերազմի պատճառով։ Զրկանքներով լի ճանապարհին եղբայրներից մեկը՝ Թեոն, զոհաբերում է իրեն՝ մյուսներին փրկելու համար։ Երեխաները հասնում են փախստականների ճամբար և այնտեղ ապրում 10 տարի։ Հետո բախտը ժպտում է. նրանք իրավունք են ստանում ԱՄՆ մեկնելու։ Ինչպիսի՞ կյանք է սպասում նրանց, կհարմարվե՞ն նոր ու անծանոթ այդ աշխարհին, ի՞նչ նոր վտանգների առջև են հայտնվելու….Կիմանաք՝ դիտելով այս հրաշալի ֆիլմը։