«Նիկոստրատուս հավալուսնը» Пеликан Nicostratos le pélican-2012 թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Լուսավոր ֆիլմ՝ բարի ու պարզ մարդկանց մասին՝ համեմված հունական փոքրիկ քաղաքի անկրկնելի տեսարաններով, նուրբ հումորով։ Ֆիլմում որպես դերասան հանդես է գալիս սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան։ Նրա կերտած հերոսը կնոջ մահից հետո չի կարողանում հաղթահարել ընկճվաճությունը, և փակում է իր հոգին բոլորի, մինչև անգամ միակ որդու՝ Յանիսի առջև։ Պատանի Յանիսն օգնում է հորն ամեն հարցում, բայց մենակության ու չհասկացվածության զգացումը հաճախ է տանջում նրան։ Մի օր Յանիսը նավում տեսնում է մի տարօրինակ թռչնիկի ու գնում նրան։ Այն հսկա ու սիրուն թռչուն է դառնում՝ լցնելով նրա մենակության դատարկությունը։ Հավալուսնը պիտի դառնա հոր և որդու վեճերի խորացման պատճառը , բայց և նրանց պիտի միավորի։ Թե ինչպե՞ս, կիմանաք՝ վայելելով այս անկրկնելի ֆիլմը….