«Գայլերի հետ պարողը» /Tанцующий с волками / Dances with Wolves -1990թ.

Նախընտրելի տարիք՝ 16+

Ֆիլմի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Քևին Քոստներն է։ Պատմական այս դրաման արժանացել է «Օսկարի» 7 անվանակարգի։ Իրադարձությունները տեղի են ունենում 1860-ականներին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Լեյտենանտ Ջոն Դամբարը ինքնակամ որոշում է մեկնել Վայրի Արևմուտք՝ դատապարտելով իրեն մենակության և հնդկացիական ցեղերի հարձակումների։ Բայց միայն այնտեղ է նա հասկանում, թե ինչ է իսկական բարեկամությունը, մարդկայնությունը, բնությանը ներդաշնակ ապրելը և բացահայտում է «քաղաքակրթություն» կոչվող հրեշի իրական դեմքը, որը ոչնչացնում է իր ճամփին բոլոր նրանց, ովքեր չեն ուզում իրեն նմանվել….