«Պարզիր թևերդ»/ Расправь крылья/ Spread Your Wings -2019թ.

Արկածային և ոգեշնչող ֆիլմ, որի հերոսը՝ 14-ամյա Թոման, գերված համակարգչային խաղերով, մեծ դժվարությամբ է համաձայնվում 3 շաբաթ մնալ հոր ֆերմայում, որտեղ թռչնագետ հայրը որբացած վայրի սագերի տեսակը փրկելու ելքեր էր որոնում։ Սակայն այդ շաբաթները Թոմայի համար դառնում են վճռորոշ՝ նրա անձը ձևավորելու հարցում և պարգևում են անչափ հետաքրքիր արկածներ։Ֆիլմը բնության հանդեպ սիրո, խնամքի, երազանքին հասնելու ճանապարհի, վիրտուալ և իրական կյանքի հակադրության մասին է։ Եզրափակվում է հնդկացիական ասացվածքով. «Մենք երկիրը ժառանգեցինք մեր նախնիներից ու պարտք վերցրինք մեր երեխաներից…»։