Նախընտրելի տարիք՝ 14+
Արտաքուստ արկածային, սակայն իրականում խոր փիլիսոփայական խորհրդանիշներով լի արտակարգ ֆիլմ, որը գերում է բանաստեղծական բնապատկերներով, ռեժիսորական փայլուն աշխատանքով։ Արժանացել է «Օսկարի» 4 անվանակարգի։
Ֆիլմն այլ անվանում էլ ունի՝«4-ը մի նավակում՝ չհաշված Աստծուն»։ Մարդը բնության արքան է, բայց հավիտենության առջև մեն- մենակ հայտնվելով՝ նա կարող է վարվել ինչպես գազան և կարող է դառնալ Աստծու նմանակը։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում, և ի՞նչն է մեզ համար որոշիչ դառնում ամենակարևոր պահին…Ինչո՞ւ է հերոսի անունը այդ տարօրինակ «Պի»-ն. լատինական այբուբենի վերջին տառը բազմաթիվ բանաձևերի հիմքն է։ Ֆիլմի հերոսը փորձում է իր մեջ կառուցել աշխարհի բանաձևը՝ հաշտեցնելով երեք ամենատարածված կրոնները։Փորձեք մարդ և վագր հարաբերությունները դիտարկել որպես Աստված- մարդ հարաբերությունների ամբողջություն, որտեղ առկա է զգացմունքների մի ամբողջ գամմա՝ չենթարկվելու ցանկություն, վախ, համագործակցելու անհրաժեշտություն և այլն, և ֆիլմը կբացահայտվի իր նրբաշերտ ենթատեքստերով……..
Վայելեք ֆիլմը հայերեն թարգմանությամբ։