Ողջույն

Եթե Դուք փնտրում եք Ձեր երեխայի կրթության և դաստիարակության համար նվիրյալ գործընկեր, ապա մենք Ձեզ առաջարկում ենք միանալ մեր երազանքին՝ կերտել հայ պատանու, ապագա քաղաքացու և երջանիկ մարդու նոր տեսակ: «Հայ ասպետը» դպրոց-ընտանիք է, որի նպատակն է ստեղծել կրթադաստիարակչական նոր և ինքնատիպ միջավայր, որտեղ ազգ-ընտանիք գաղափարախոսության պայմաններում կձևավորվի իր ունակությունների համապատասխան կրթություն և կարողություններ ձեռք բերած, հայրենաճանաչ ու հայրենատեր, բարեկիրթ և առաքինի, իր և «մենքի» համար պատասխանատու քաղաքացի: «Հայ ասպետ» դպրոցի առաքելությունն է փորձարարական մեթոդներով ստեղծել ազգային հոգեկերտվածքի և համամարդկային նոր մարտահրավերների պահանջներին և դրսևորումներին համապատասխան կրթություն՝ կերտելով արմատներով խորապես ազգայինից սնվող և ճյուղերը դեպի համամարդկային արժեքները պարզած ինքնաճանաչ ու մրցունակ սերունդ:

Մեր նպատակը

Պատանիներին դաստիարակել համամարդկային և ազգային բարձր գաղափարներով, ասպետական բարեկրթությամբ և ոգով, արշավների և բանակումների միջոցով նպաստել նրանց հայրենաճանաչողությանը, համահայկական միջոցառումների և հեռուստահաղորդումների միջոցով նպաստել հայ պատանիների և երիտասարդների համախմբմանն ու հայրենագիտական իմացության զարգացմանը:

Նվիրաբերել

«Հայ ասպետ» դպրոց

Դառնալով «Հայ ասպետ» դպրոցի սան՝ ես որպես ապրելու բարձրագույն պատվիրան եմ ընդունում հայասպետյան պահանջները․

մեկ

Դառնալ նախնիներիս արժանի ժառանգորդը։

երկու

Հայրենիքիս հզորացմանը ծառայեցնել դպրոցում ստացած երեք զենքները՝ մտքիս, հոգուս ու կամքիս ազատությունը։

երեք

Անբիծ պահել պատիվս ու խիղճս։

Քարտեզ

Աշակերտական կանոնակարգ

                                                    Ներածություն Դպրոցական համայնքի առօրյան պետք է կարգավորվի, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ ապահովված լինի ուսումնառության անհրաժեշտ պայմաններով և  կրթող միջավայրով ՝ …