ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

«Մայրենի 3» դասագրքի համար հետնակազմ։

1.09. 2024թ.
☀️🎈🔔Սիրելի հայ ասպետներ, ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում ենք Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Բարի երթ բոլորիս։

🎈Այսօր տոնական տողանի ժամանակ մեր առաջին դասարանցիները լսեցին տնօրենության բարեմաղթանքները, նվեր ստացան առաջին դասագիրքը՝ «Այբբենարանը», երազանք պահելով՝ բաց թողեցին փուչիկներ։ Դասարանում առաջին ուսուցչուհու հետ փոքր-ինչ զրուցելուց հետո մեր փոքրիկները միացան մյուս աշակերտներին՝ վայելելու տոնը Օշականում՝ բնության գրկում։

🎈Օրվա երկրորդ մասն ավելի հետաքրքիր դարձրին «Կանչ» ընկերության զբոսավարները՝ կազմակերպելով բազմատեսակ խաղեր։

7.07.2024 թ.

🏕️ Աղվերանում արդեն մեկնարկել է մեր ամենամյա համադպրոցական վրանային արշավը։

🎈🇦🇲ԳՏՆՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ մեր առաջին դասարանների Այբբենարանի հանդեսը։

✈️Ըստ մտահղացման՝ Այբբենարանին և հայոց լեզվին նվիրված համահայկական գիտաժողովին էին ժամանել աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ մանուկները։ Բայց, ցավոք, նրանք հայերեն չէին խոսում, և ահա այդ պատճառով էլ Այբբենարանը դատարկ էր, տառերը չկային։

🌊🏔️Երեխաները դիմեցին հայոց լեռներին, քաղաքներին ու գետերին, որ օգնեն իրենց ու վերադարձնեն հայոց տառերը։

13.04.24

🌳🌳🌳«Հայ ասպետ» անտառակը իրականություն է դառնում։

☘️ Վեդիի Սբ. Կարապետ վանքի տարածքում տնկեցինք շուրջ 350 ծառ:

💚☀️Երեխաները տնկիներին հող, ջուր և սեր տվեցին, իսկ տնկիներն իրենց շնորհակալությունը կհայտնեն աճելով ու սաղարթապատվելով։

☘️Ծառատունկը մեկնարկեցինք օրհնության արարողությամբ։

🌳🌳🌳Հիշեցնենք, որ ծառատունկի ամբողջ ծախսը հոգացել էին մեր սաները՝ իրենց ձեռագործ իրերը վաճառելով։

5.04.24թ.

🌻Իրականություն դարձավ ևս մեկ բարեգործական նախաձեռնություն՝ երեխաների ստեղծարարության, ուսուցիչների ու ծնողների ջանքերի և միասնականության շնորհիվ։

💐Այս անգամ միավորվել էինք մեր կյանքի երկու ամենակարևոր արժեքների՝ մայրության ու բնության նկատմամբ սիրո շուրջ։

🌳🌳🌳Տոնավաճառի հասույթը կազմեց 860.000 դրամ։
Տոնավաճառի հասույթով Ուրծի լեռների լանջին գտնվող Սուրբ Կարապետ վանքի շրջակայքում մայիսի մեկին կհիմնենք «Հայ ասպետ» անտառակ։
Կտնկվի 50 սոսի, 50 կաղնի, 50 գիհի, 50 ընկուզենի ու ծիրանենի, 50 այլ ծառեր։

📖100 սոսին ու կաղնին կխորհրդանշեն մեր նախաձեռնությամբ լույս տեսած «Կյանքից առավել» գրքի 100 հերոսներին, կդրվի ցուցանակ։
Մեր յուրաքանչյուր սան կտնկի մեկ ծառ։

🌳Տոնավաճառի հասույթով կհոգանք տրանսպորտի, տնկիների և աշխատանքային գործիքների գումարը։

🤝Շնորհակալ ենք մեր դպրոց-ընտանիքի բոլոր անդամներին, բոլոր գնորդներին։
Առանց ձեզանից յուրաքանչյուրի ջանքերի այս ամենը իրականություն չէր դառնա։

4.04.24 թ.

👩‍👧‍👦Ապրիլի 5-ին՝ ժամը 16:00-ին, համեցեք Այվազովսկու արձանի հարակից պուրակ՝ մասնակցելու մեր բարեգործական տոնավաճառին՝ նվիրված Մայրության տոնին։
Վաճառվելու են մեր դպրոցի աշակերտների ձեռակերտ հուշանվերները։

🌳Տոնավաճառի հասույթով մայիսի 1-ին Ուրծի լեռներում գտնվող Սուրբ Կարապետ վանքի տարածքում կկազմակերպվի ծառատունկ, կհիմնվի «Հայ ասպետ» անտառակ։

☘️🎁Մայրիկներին իրենց բալիկների ձեռքերով անտառաշատ Հայրենիք և թթվածին:


4.03.2024 թ.

📚III ա դասարանի «Հայ ասպետ» խաղով եզրափակեցինք Հովհաննես Թումանյանի 155-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։
📖Երեխաները պատասխանեցին Հովհաննես Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող հարցերին և ամբողջ դասարանով վաստակեցին մեկօրյա արշավ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում։

📝 Խաղը վարում էր Կարին Տոնոյանը։
Դասվար՝ Արուսիկ Մուրադյան


☕️ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆ

☀️Այսօր մեր ուսուցիչները ժամանակի մեքենայով ճամփորդություն կատարեցին՝ հայտնվելով Հովհաննես Թումանյանի հյուրընկալ օջախում։

💐Պոետի կինն ու զավակները ինչպես միշտ ջերմ ընդունելություն կազմակերպեցին։😊

☀️Հյուրերը փորձեցին ամենայն հայոց բանաստեղծի սիրած ուտեստները, երգեցին նրա սիրած երգերը, նրա մասին զվարճալի ու հուզիչ հուշեր լսեցին՝ մթնոլորտում զգալով բանաստեղծի հոգևոր ներկայությունը։


26.02.2024 թ.
🍏🍎🍏«ՈՒՄՆ է ԽՆՁՈՐԸ»
նախագծային աշխատանքի ամփոփում

III բ դասարանցիներն այսօր հրաշալի ելույթով ամփոփեցին մի քանի ամիս տևած աշխատանքը։ Նրանց ուշադրության կենտրոնում առեղծվածային պտուղն էր՝ խնձորը։

🍏Երեխաները ցույց տվեցին, թե խնձորը ինչ դեր է ունեցել պատմության մեջ՝ չմոռանալով Ադամի ու Եվայի դրախտից վտարվելու առիթ դարձած, Տրոյական պատերազմի պատճառ դարձած, Նյուտոնի գլխին ընկած չարաճճի խնձորների մասին։😊
🍎Պատմեցին Օհանավանում՝ խնձորի թագավորությունում😊 իրենց կազմակերպած բերքահավաքի, վայելած զգացումների, կատարած տնտեսագիտական հաշվարկների ու քայլերի մասին։

📝Մեր փոքրիկ ձեռներեցները բացել էին բաց բաժնետիրական ընկերություն, որի նպատակը բերքն իրացնելն ու շահույթ ստանալն էր։😊

🍏Երեխաները չէին մոռացել նաև խնձորով պատրաստվող բազմաթիվ ուտեստների մասին։ Իրենց հավաքած խնձորներով կոմպոտներ էին պատրաստել, համեղ թխուկներ, չրեր….
🐴Իսկ մնացորդներով կերակրել էին սիրելի կենդանիներին՝ ձիերին։

🍎Այդպիսին էր խնձորը՝ երկնքի անմահական պտուղը, հողի վեր պարզված երազը…

🌳Իսկ խնձորենին մեր հույսն է, վերածննդի խորհրդանիշը, ինչպես ցույց է տրվում «Նահապետը» ֆիլմում…

Նախագծի ղեկավար՝ Լուսինե Ավետիսյան
Աջակցող ուսուցիչներ՝
Էդգար Մեհրաբյան
Լուսինե Վերմիշյան
Քնարիկ Փոստոյան



🎭🌲❄️ԱՄԱՆՈՐՅԱ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

🌲Մեր դպրոցի բարձր դասարանցիները մասնակցեցին ամանորյա դիմակահանդեսի, որը լի էր ժպիտներով, գեղեցիկ պարերով, երգերով ու պոեզիայով։

❄️Երեկոյի ընթացքում անցկացվեցին դասարանական մրցույթներ՝ ֆիլմերի կերպարների մարմնավորում, սոնետների ասմունք, երաժշտական կատարումներ, պարային խառնաշփոթ և այլն։

🎁Մրցույթում առաջին տեղը զբաղեցրեց VI ա դասարանը՝ շահելով դասարանական հանգիստ ձյունառատ որևէ վայրում, երկրորդ տեղը զբաղեցրին IX և VI բ դասարանները՝ շահելով այց որևէ տեսարժան վայր, իսկ երրորդ տեղում VII և VIII դասարանցիներն էին։ Նրանք էլ շահեցին ֆիլմի տոմսեր։

22.12.23թ.
Տեղի ունեցավ մեր դպրոցի անվանակոչության արարողությունը։
Այսուհետև «Հայ ասպետ» հիմնադրամի դպրոցը կկոչվի Արցախի հերոս, մեր դպրոցի ուսուցիչ Մենուա Հովհաննիսյանի անունով։

20.12.23թ.

«Հայ ասպետ» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս տեսավ «Կյանքից առավել» գրքի երկրորդ հատորը։

📖Գիրքը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի 56 հերոսների։ Գրքում փորձ է արվել կերտել նրանց կենդանի ու գունեղ կերպարները, ցույց տալ հասունացման ու հերոսացման ուղին։
Գրքի ընթերցողն ակամայից դառնում է նրանց մտերիմն ու կյանքի իրադարձությունների ուղեկիցը։

Գրքի տպագրությանն օժանդակել են բարերար Տիգրան Բունիաթյանն ու «Հայ ասպետ» դպրոցի սաները։

📲Գիրքը ձեռք բերելու համար զանգահարել 077058477 հեռախոսահամարով:


🍏🌳🍎ԲԵՐՔԱՀԱՎԱՔ ՕՀԱՆԱՎԱՆՈՒՄ

☘️III բ դասարանի փոքրիկները գնացել էին Օհանավան՝ մասնակցելու խնձորի բերքահավաքին։

☘️Երեխաները խնձորները հավաքելուց, համտեսելուց, բնությունը վայելելուց բացի, մի կարևոր գործ էլ էին անում. կշռում էին խնձորները, հաշվարկներ կատարում։
Սա շարունակություն է ունենալու՝ դառնալով նախագծային աշխատանքի մաս։

3.11.23թ.
«Ա» տառի ուսուցման դաս առաջին դասարաններում։

22.10.23 թ.

💡🔦Երկրի մակերևույթից 235 մետր խորության վրա։

💎Ոչ, IV ա դասարանցիները Ժյուլ Վեռնի

նոր հայտնաբերված գիտաֆանտաստիկ գործը չեն կարդացել😊, այլ իսկապես ուղևորվել էին Երևանում գտնվող «ազՀանրապետական անձավաբուժական կենտրոն», այլ կերպ ասած՝ աղի հանքզ։
Ինչո՞ւ։
🌍Որովհետև «Ես և շրջակա աշխարհը» առարկայից «Հանքեր, հանքավայրեր, ապարներ» թեման էին ուսումնասիրել և գնացել էին ամեն ինչ իրենց աչքերով տեսնելու, միաժամանակ անմոռանալի և առողջարար ժամանց կազմակերպելու։

Երեխաները շնչառական վարժություններ կատարեցին, բիլիարդ, թենիս և այլ խաղեր խաղացին։ Ցանկացողների համար կային նաև քնել- հանգստանալու պայմաններ։ 🛌

💎Անձավաբուժական թերապիան շնչառական, ալերգիկ հիվանդությունների կանխարգելմանն է ուղղված։
Օրգանիզմի վրա ազդում են նատրիումի և քլորի իոնները՝ ամրապնդելով իմունային համակարգը։

7.10.2023ոո

🌾Մեր I բ դասարանի փոքրիկները «Մամիկ» հյուրատանը մասնակցեցին հացի ստեղծման բոլոր փուլերին. աշխատանքային երգերի ուղեկցությամբ ցորենն ալյուր դարձրին, լավաշ թխեցին և վայելեցին։🌾🍞🥒

🧚‍♂️Երեխաները դիտեցին նաև «Խաղարան» ինտերակտիվ տիկնիկային թատրոնի «Ինչ գույն ունեն զգացմունքները» հարուստ ասելիքով ներկայացումը՝ նվեր ստանալով մատնոցային տիկնիկներ։😇


1.09.2023

🇦🇲Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է։

❤️«Հայ ասպետում» ամեն ինչ արվում է, որ Գիտելիքի ու դպրության օրը իրական տոնի վերածվի։ Ամառային հանգստից հետո մեր սաները կարոտով վերադարձան՝ շարունակելու հետաքրքիր և ուսանելի ճամփորդությունը «Հայ ասպետ» ընտանիք-դպրոցում։

💙 Իսկ մեր ամենափոքրիկ սաները՝ առաջին դասարանցիները, իրենց առաջին դասագիրքը նվեր ստանալուց ու երազանքների փուչիկները երկինք ուղարկելու հետո ուղևորվեցին դպրոց։

Նրանց գեղեցիկ դասասենյակներ ուղեկցեցին «Գտնված երազ» մուլտֆիլմի գլխավոր հերոսներն ու երազանքի թիթեռնիկները։🧚‍♂️

🧡 Բայց սա ամենը չէր։ Ավանդույթի համաձայն՝ բոլոր-բոլորը ուղևորվեցին բնության գողտրիկ մի անկյուն՝ նշելու
ուսումնական նոր տարվա սկիզբը։
Բայց այդ մասին կպատմենք հաջորդ հրապարակման ժամանակ։😊

🇦🇲Շնորհավորում ենք բոլորին։ Մաղթում արդյունավետ, հետաքրքիր իրադարձություններով ուսումնական տարի։

5-12. 23թ.

Յոթօրյա արշավ Լոռիում։

24.06. 23թ.

✨ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՒՅՆԵՐԸ✨

Տեղի ունեցավ IV բ դասարանի տարեվերջյան հաշվետու միջոցառումը, որը միասին անցած ճանապարհի, նախագծային աշխատանքների գեղարվեստական ամփոփումն էր։
Երեխաները ցույց տվեցին, որ «Փոքրիկ իշխանը» իրենց համար ուղղակի վիպակ չէ, այլ աշխարհընկալում, ներքին հայացք. չէ՞ որ «Ամենագլխավորը աչքով չես տեսնի» և «Միայն սիրտն է սրատես»…🫶

✨Երեխաների ճերմակ հագուստները խորհրդանշում էին մանկության մաքրությունը, որը տարեցտարի հարստանում է ընկերության դեղինով, հոգատարության կանաչով, ինքնաճանաչման ծիրանագույնով…

✨ «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք»✨
Դպրոցական կյանքի ամենամեծ ձեռքբերումներից է ընկերությունը ու ի վկայություն այդ ընկերության՝ երեխաները ծառ տնկեցին ու կազմակերպեցին «Մանկության մեկ ժամ» իրենց ծնողների հետ՝ միասին խաղալով մոռացվող խաղեր։ Իսկ սպիտակ շապիկները ներկվեցին միմյանց ձեռքերի վառվռուն հետքերով։

22.06.23

✨ՆԱՂԱՇՆ ՈՒ ԼԱՎԱՇԸ✨

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչու են հարսանիքի ժամանակ հարսի ուսին լավաշ գցում, կամ թե որտեղ են «աճում» բախտն ու հաջողությունը, ուրեմն դիտեք մեր
IV ա դասարանցիների «Նաղաշն ու լավաշը» ավարտական ներկայացումը, որն արդեն հասանելի է մեր յութուբյան ալիքում։

5․06․2023 թ

ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ

🎶 Տեղի ունեցավ «Հայ ասպետ դպրոցի երաժշտության խմբակի հաշվետու համերգը։

Ելույթ ունեցան դաշնակահարները 🎹( ուսուցիչ՝ Լուսինե Վերմիշյան Lusine Vermishyan), կիթառահարները 🎸( ուսուցիչ՝ Լ. Ամիրխանյան)։

🎼Ցերեկույթը եզրափակեց դպրոցի երգեցիկ խումբը՝ հայ և համաշխարհային երգարվեստի գեղեցիկ կատարումներով։

30.05.2023 թ․

🔔IX դասարանցիների ավարտական միջոցառումը։

Մեր IX դասարանցիները շտապում էին դպրոց՝ «Վերջին զանգին» (կամ նախավերջին😊) մասնակցելու, բայց քաղաքի մաքրությունն ապահովող պապիկի հետ հանդիպումը փոխեց նրանց բոլոր ծրագրերը։😊🧹

Դպրոց գալու փոխարեն նրանք ճամփորդեցին հազարամյակների միջով, հանդիպեցին Երևանի քարանձավային բնակիչներին, եղան Շենգավիթում, Մեծամորում, Էրեբունիում ու իրենց սերը խոստովանեցին մեր միշտ հին ու նոր Երևանին։

28.05.2023 թ․

ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ. ՏԱՌԱՃԱՆԱՉՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ✨

📖Մեր գտնված երազները՝ առաջին դասարանցիները, Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տխուր պապիկին ու բոլոր-բոլորին պատմեցին, թե ինչ հայտնություն են իրենց համար մեսրոպյան տառերը։

📖Նրանք ներկայացրին մեր այբուբենի զարմանահրաշ հատկությունները ու պապիկին էլ սովորեցրին գրել ու կարդալ։

🌳Իսկ միջոցառումից հետո դպրոցի բակում առաջին դասարանցիների կողմից տնկվեց սրբազան սոսի, որը տարեցտարի ավելի ուժեղ ու ամուր կդառնա, ինչպես մեր փոքրիկները։

✨ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ✨

🔔Այսօր հրաժեշտ տվեցինք մեր XII դասարանի դերասաններին, երաժիշտներին, գիտնականներին, չարաճճիներին… 11 պայծառ-պայծառ պատանիների, որոնց մարդկային ու մասնագիտական բարձր որակներով դեռ շատ կհպարտանանք։

🔔 Հրաժեշտի միջոցառումը շա՜տ ջերմ էր, սրամիտ ու հուզիչ։

Նրանք պատմեցին իրենց առանձնահատկությունների, հակասական ընկալումների, արկածների ու հասունացման մասին։ Պատմեցին, թե այդ ճանապարհին ինչ դեր խաղաց «Հայ ասպետի» հետ հանդիպումը։

🌳Միջոցառումից հետո XII դասարանցիները դպրոցի բակում ծառեր տնկեցին՝ հաստատ որոշումով, որ տարիներ հետո այդ ծառերի շուրջ հավաքվելու ու պատմելու են իրենց ձեռքբերումների մասին։

25.04.2023 թ.

ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ

Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված քայլերթի ժամանակ «Հայ ասպետ» դպրոցի յուրաքանչյուր դասարան խորհրդանշում էր Մեծ Հայքի նահանգներից մեկը և տանում էր այդ նահանգի քարտեզը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ բոլոր նահանգների քարտեզները միավորվեցին՝ կազմելով Մեծ Հայքի ամբողջական քարտեզը։

7.04.23 թ.

📣«Հայ ասպետ» ընտանիքի սիրելի անդամներ, բարեգործական տոնավաճառը արդարացրեց մեր սպասումները՝ կրկին ցույց տալով, որ միասին մենք իսկապես հզոր ենք։

Մեր զինվորների համար հավաքվեց 1 միլիոն 30 հազար դրամ։✨👌

🌻Շնորհակալ ենք, սիրելի սաներ, ուսուցիչներ, հսկայական աշխատանքի, սիրո ու մեծ նվիրման համար։

🌻Շնորհակալ ենք, սիրելի ծնողներ, ամեն հարցում աջակցելու, թիմային աշխատանքի, երեխաներին ոգևորելու և մեր զինվորներին օգնելու համար։

6․04․23 թ․

⛵️ II բ դասարանցիները ինքնության նավակով ճամփորդություն էին կազմակերպել դեպի երազանքների հեռուները։

⛵️Փոքրիկ նավավարները հասկացան, որ կյանքի ալեկոծություններին դիմակայելու համար պետք է համբերատար, տոկուն լինեն և ունենան նպատակ, ամեն առավոտ Փոքրիկ իշխանի պես պիտի մաքրեն իրենց մոլորակը, տեսնեն ոչ միայն աչքերով, այլև սրտով։

🌳Փոքրիկները ծիրանի ծառ տնկեցին մեր պատմական հայրենիքում, հայկական լավաշի բուրմունքը տարածեցին ամենուր ու բացատրեցին հայկական կենաց ծառի խորհուրդը։

Դասվար՝ Լ. Ավետիսյան

1.04.23թ.

✨Այսօր «Հայ ասպետում» բաց դռների օր էր։
Մեր ապագա սաներն ու իրենց ծնողները ծանոթացան դպրոցի պայմաններին, գաղափարախոսությանն ու սկզբունքներին։

✨Կարին Տոնոյանը իր խոսքում նշեց, որ դպրոցի նպատակը ազգային արժեհամակարգ ունեցող ուժեղ, հոգատար քաղաքացի դաստիարակելն է։ «Հայ ասպետ» անվանումն էլ ազգային և համամարդկային արժեքների մեկտեղումն է խորհրդանշում։

✨Ծնողները ծանոթացան նաև մեր բարձր դասարաններում սովորող սաների հետ, զրուցեցին տարբեր հարցերի շուրջ, իսկ փոքրիկները այնքան հրապուրվեցին թաղիքագործության գունեղ աշխարհով, որ անհամբեր սպասելու են սեպտեմբերին😊։

28.03.23թ.
✨Պատրաստվում ենք բարեգործական տոնավաճառի։✨

Ապրիլի 7-ին՝ ժամը 16-ին, Այվազովսկու արձանի հարակից տարածքում տեղի կունենա «Հայ ասպետ» դպրոցի հերթական բարեգործական տոնավաճառը՝ այս անգամ Զատկի տոնի թեմատիկայով։
Հասույթը կտրամադրվի հայ զինվորին։

Նկարներում ստեղծագործողները III ա դասարանցիներն են։🥰

25.02.23 թ.

✨«Տզզան ճանճը», «Մկների ժողովը»✨

📚Մեր դպրոցի մշակութային լրացուցիչ կրթության անբաժան բաղադրիչն է դարձել առակ-ասացվածքների, ավանդազրույցների ուսուցանումը։

🐹📚🐈Այսօր այդ դասընթացի շրջանակում I դասարանցիները ներկայացրին Ա. Խնկոյանի «Մկների ժողովը» և Չուկովսկու «Տզզան ճանճը» առակների բեմադրությունները։
Վերջում երեխաները մեկնաբանեցին առակների բարոյախոսությունը։

10.02.23 թ.

🇦🇲 Փետրվարի 9-ին տեղի ունեցավ «Հայ ասպետ» դպրոցի «Արմաթ» լաբորատորիայի պաշտոնական բացումը։

🇦🇲 ԻՏՁՄ տնօրեն Հայկ Չոբանյանն իր ելույթում նշեց, թե որքան կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար «Արմաթ» լաբորատորիաները, որոնք լուրջ հիմք են ստեղծում երկրի ռազմարդյունաբերական, քաղաքաշինական և այլ ոլորտների զարգացման համար, խորացնում են երեխաների հետաքրքրությունները բնագիտական առարկաների նկատմամբ։

🇦🇲 Կարին Տոնոյանը հավելեց, որ եթե այլ դպրոցներում նաև լրացուցիչ ջանք պետք է ներդնել երեխաների ազգային մտածելակերպը ամուր հիմքերի վրա դնելու համար, որպեսզի գիտելիքները ծառայեցնեն ի շահ հայրենիքի, ապա «Հայ ասպետ» դպրոցում նման խնդիր չկա։ Եվ հրաշալի է, որ դպրոցի աշակերտները հնարավորություն ունեն նաև տեխնոլոգիական գիտելիքներով զինվելու։


24.01.23 թ.

✨Մեր 4-րդ դասարանցիները «Ապաչի» գործարանում էին։
Երեխաները հետևեցին համեղ թխվածքաբլիթների, կրեկերների ու ձողիկների արտադրության ամբողջ ընթացքին, ապա ադմինիստրացիոն բաժնում ծանոթացան կառավարման, գովազդի կազմակերպման մի շարք սկզբունքների։
✨Այս ամենը զուգակցվեց համեղ հյուրասիրությամբ։
Մեր ասպետներն էլ իրենց հերթին երգեցին իրենց սիրված երգերը՝ ուրախացնելով գործարանի աշխատակիցներին։

1.01. 23թ.
Թող բացվեն փակ ճանապարհները, թող երջանիկ ժպտան բոլոր մանուկները։
Ուժ, կամք, հզորություն մեր ազգին։

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ, 2023 թվական։🥂


24.12.22 թ․

🌲Տեղի ունեցավ ամենաոգեղեն, սիրով ու ջերմությամբ լի բարեգործական տոնավաճառը, որին մասնակցում էին «Հայ ասպետ» դպրոցի և Գորիսի Խոզնավար գյուղի աշակերտներն ու ծնողները՝ ձեռագործ աշխատանքներով, տնական համեղ ուտեսներով։ Տոնավաճառն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով։ ❄️Մեզ այցելեց նաև Ձմեռ պապը, որը խոստացավ երեխաներին նվերներ բերել Ամանորի գիշերը, իսկ այս անգամ նա խաղաղություն խորհրդանշող աղավնիներ էր բերել․․․

❄️Բոլորը՝ աշակերտերը, ուսուցիչներն ու ծնողները, մեկ մարդու նման կազմակերպեցին սահմանապահ գյուղին ու սահմանապահին նվիրված բարեգործական այս տոնը, որի հասույթը կազմեց 1 միլիոն 200 հազար դրամ։🌲Շնորհակալություն ենք հայտնում բոլոր-բոլոր մասնակիցներին․ առանց ձեր նվիրման այս ամենը չէր կայանա։


✨Հայերիս մեջ դարեր շարունակ Ամանորին բարիք գործելը, իրար օգնելը եղել է սրբազան ավանդույթ։

❄️Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ին, «Հայ ասպետ» դպրոցի անձնակազմը բոլորին հրավիրում է մասնակցելու ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի։

❄️ Ցուցադրվելու և վաճառվելու են դպրոցի աշակերտների ձեռագործ աշխատանքները։

❄️ Տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցում են նաև Սյունիքի սահմանապահ Խոզնավար գյուղի դպրոցականները։

❄️ Երեխաները հանդես կգան նաև ավանդական Ամանորի համերգային ծրագրով։

❄️ Հասույթը տրամադրվելու է Խոզնավար գյուղի դպրոցին և ինքնապաշտպանական խմբերին։

🌲 Միջոցառման վայրը — Օղակաձև այգի՝ Այվազովսկու արձանի հարևանությամբ։

Միասին լինենք սահմանապահի կողքին։

25.11.22թ.

🇦🇲Մեր դպրոցի բարձր դասարանների աշակերտները ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 65-ամյակի առթիվ քայլերթով հասան Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցեցին անմահ հերոսին ու մեր մյուս լույս քաջորդիներին։

3.11.22թ.

📖 Առաջին դասարանցիների այցը Մատենադարան։

Մեր ամենակրտսեր սաներն այսօր շրջայց կատարեցին Մատենադարանում, մասնակցեցին «Տառերի աշխարհում» կրթական ծրագրին, որի շրջանակում փորձեցին Ա-ն պատկերել թռչնատառի տեսքով։
🕊Իսկ վերջում փուչիկներ բաց թողեցին, որոնց ամրացված էին իրենց երազանքների նկարները՝ հույսով, որ շուտով դրանք կկատարվեն։



18.10.22թ.

🇦🇲Մեր IV, V և VI դասարանները կազմակերպել էին գիտաճանաչողական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ վանական համալիր։ Երեխաները ընդհանուր գաղափար կազմեցին Արարատի մարզի, մասնավորապես Խոր Վիրապի պատմության և ճարտարապետության մասին։ Խորհրդանշական արարարողություն էր վեհափառ Արարատի հայացքի ներքո երեխաների գովասանագրերի հանձնումը։ Դրան հաջորդեց երեխաների անխոս զրույցը բիբլիական լեռան հետ…

Վերջում մեր աշակերտները այցելեցին Շահումյան գյուղում գտնվող գողտրիկ մի վայր և անմոռանալի տպավորություններով վերադարձան։

3.09.22թ.

🍁🍂🍃II ա դասարանցիները
բացօթյա անմոռանալի դաս անցկացրին Ոզնիների այգում։

Նապաստակների ու ոզնիների վանդակների մոտ նրանց համար անակնկալ նամակներ կային։ Կենդանիները երեխաներից խորհուրդ էին հարցնում, թե ինչպես վարվեն, որ ձմռանը խնդիրներ չունենան։
Երեխաները օգնեցին կենդանիներին, ապա տրամադրող մթնոլորտում, մրգեր վայելելով՝ սովորեցին նոր դասը։
Հետո աշնանային գունագեղ տերևներով ոզնիներ պատրաստեցին, սալորներ հավաքեցին, վազվզեցին, խաղացին և երջանիկ վերադարձան…


25.09.22թ

🥇🏆Սիրելի՜ հայ ասպետներ, տեղի ունեցավ «Կորիզ» համադպրոցական մրցանակաբաշխությունը։
Այս տարի ևս մենք ուրախալի լուր ունենք. Արեգ Բեդրոսյանցը (12-րդ դասարան) գրավեց առաջին տեղը։
Շնորհավորում ենք մեր շնորհաշատ սանին ու մաղթում հաղթանակներով լի ճանապարհ։


16.09.22թ.

«Հայ ասպետ» դպրոց-ընտանիքի սիրելի անդամներ, կարևոր մի ձեռքբերման մասին ենք ուզում հայտնել։
«Հայ ասպետ» դպրոցում շուտով կգործի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Թե որքան կարևոր դեր ունեն նման կենտրոնները մեր վտանգված հայրենիքում, բոլորս գիտենք։

Շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին՝ Նորայր և Սրբուհի Պըլկրյաններին և Առաջատար տեխնոլոգիական ձեռնարկությունների միավորմանը։

1.09.22թ.

🎈Գիտելիքի օրը՝ «Հայ ասպետ» դպրոցում։

📚Ավանդույթի համաձայն՝ մենք սեպտեմբերի մեկը նշում ենք Հայաստանի պատմամշակութային որևէ վայրում։ Այս անգամ մեկնեցինք Գեղարդի վանական համալիր, որտեղ
երեխաները օրհնություն ստացան, առաջին դասարանցիներն էլ նվեր ստացան իրենց առաջին դասագրքերը՝ Այբբենարանները։
🎈Օրվա մնացած մասն անցկացրինք բնության գրկում. երգեցինք, պարեցինք, խաղացինք, լողացինք… Մի խոսքով՝ անմոռանալի օր անցկացրինք։
📚Շնորհավորում ենք Գիտելիքի օրը, սիրելի դպրոցականներ, ոգեշնչման և նոր ձեռքբերումների ուս. տարի թող լինի։

30.07.22 թ.
🏕Հայ ասպետները մեկնել էին հեքիաթային Սյունիք՝ վրանային արշավի։
Նրանք քայլարշավով հասան մինչև Վահանավանք, Բաղաբերդ, Հալիձոր, շրջեցին Կապան քաղաքում։

Բայց ամենատպավորիչը Խուստուփ սրբազան լեռան գագաթը բարձրանալն էր։ Հեշտ չէր, իհարկե, բայց անասելի վեհ տեսարանը մոռացնել տվեց հոգնությունը։

Կապան2022

10.07.22 թ.

🏕«Հայրենիքում իմ տունն ամենուր է»։

Այս խորագրով են մեր ամենամյա արշավները Հայաստանի որևէ գողտրիկ անկյունում։ Արշավներ, որոնցից երեխաները վերադառնում են ավելի
մեծացած, կյանքին պատրաստված, նոր ու ամուր ընկերությամբ և հայրենիքի նկատմամբ նորացված սիրով։

ԱՐՇԱՎԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ

Դիլիջան2022


25.06.22թ.

🎭ԱՐՔԱՅԱՊԱՏՈՒՄ

Զեյթունի մշակութային պալատն այսօր թնդում էր հայոց արքաների խրոխտ խոսքերից ու գործերից։
🎭4-րդ դասարանների ավարտական միջոցառումը վերածվել էր արքայական շքահանդեսի։
🎭Պատմության մեջ ճամփորդելով՝ երեխաները հանդիսատեսին տեղափոխեցին հայոց առաջին արքաների ժամանակներից մինչև Կիլիկյան հայկական թագավորություն։
🎭Բեմում էին ժայռի կուրծքը ճեղքող ու ջրի խայտանքը հողին հասցնող Մենուա արքան, Երվանդ Սակավակյաց արքան, որը հանուն պետական շահի՝ անօրինակ քայլ կատարեց՝ կենդանության օրոք զիջելով գահը որդուն, հայերենով հայոց սահմանները գծած Արտաշես Բարեպաշտը և հայոց մյուս հայրենասեր, իմաստուն արքաներն ու թագուհիները։
🎭Տպավորիչ կերպարներից էր ծաղրածուն, որը ապահովում էր ներկայի և անցյալի միջև կապը։

🎭Ներկայացումն ավարտվեց «Իշխանաց պարով»՝ հիշեցնելով, որ արքայական արյունը հազարամյակների ու դարերի երակներով հասել է մեզ։


17.06. 22թ.

🍊🍑Ծիրանահավաք

☺️«Հայ ասպետ» ընտանիքում արձակուրդը լավ առիթ է՝ միասին ավելի կարևոր գործերով զբաղվելու համար։

Իսկ ավելի հետաքրքիրն ու կարևորը հողին, նրա պարգևած բարիքներին, երկիրը շենացնող գյուղացուն մոտ լինելն է:

Այս անգամ իններորդ դասարանցիները ուղևորվեցին Արմաշ գյուղ՝ ծիրանահավաքի։ Օգնեցին հյուրընկալող ընտանիքին անուշաբույր ծիրանը հավաքելու գործում, վայելեցին պայծառ օրն ու տպավորված վերադարձան։

15.06.22 թ.

📘Букварь
🖍Երկրորդ դասարանցիները արդեն սովորել են ռուսերենի տառերը և կարողանում են բավական վարժ խոսել այդ լեզվով։
📘Նրանք հանդիսատեսին տեղափոխեցին ռուսական հեքիաթների ու մուլտֆիլմերի աշխարհ։
☺️Մեր հյուրն էին Անգետիկը, Բուրատինոն, Շապոկլյակը, «Բրեմենյան երաժիշտները» մուլտֆիլմի ավազակները և այլն։ Հեքիաթները մի քիչ խառնվել էին. ☺️Շապոկլյակը անուշադիր Բուրատինոյից վերցրել էր գիտելիքների աշխարհ տանող բանալին, բայց ի վերջո նա էլ որոշեց միանալ երեխաներին։

8.06. 22թ

Սկսվել են տարեվերջյան «Հայ ասպետ» խաղերը։

📕Այսօր խաղում էին II դասարանները։

📘Խաղի միջոցով պարզեցինք, թե մեր փոքրիկները ինչ են հիշում տարվա ընթացքում անցած դպրոցական նյութերից ու ինչ բացթողումներ կան, թե ինչ եզրակացություններ են անում մուլտֆիլմեր դիտելիս։

📙 Իսկ վերջում մշակութային հատվածն էր։ Երգեցին, պարեցին, հասկացան, թե որքան կարևոր է թիմային աշխատանքը։

7.06.22թ.

Հայոց տառերը՝ արևներ։

☀️Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում այսօր առաջին դասարանցիներն էին՝ վերափոխված տառ-արևների ու տառ-զինվորների։

☀️Մեսրոպյան տառերը դարեր շարունակ արևի պես լուսավորել են մեր ճամփան ու զինվորների նման պաշտպանել։
Մեր տառաճանաչ դարձած փոքրիկները խոստացան սրբորեն պահել ու պահպանել մայրենի լեզուն, խիզախել, բացահայտել, ճախրել գիտելիքների աշխարհում։


3.06.22 թ.

«Վերջին զանգ»

🔔Այսօր հրաժեշտ տվեցինք մեր 12-րդ դասարանցիներին՝ 8 խենթ ու խելառ, տաղանդավոր ու երազկոտ, յուրահատուկ ու պայծառ պատանիների։

🔺12-րդցիների «Վերջին զանգի» միջոցառումը բոլոր ստանդարտներից դուրս էր, յուրահատուկ, սրամիտ ու հուզիչ։

🔺Այն «Եռանկյունի» ֆիլմի մոտիվներով միջոցառում-ֆիլմ էր՝ հայապետյան եռանկյունու՝ «դարբնոցի» մասին, որտեղ ամբողջ օրը «մուրճի» ձայն է լսվում. «դարբինները» մարդ են հղկում, կոկում։😊

🔺Մենք ֆիլմը դիտեցինք 4-րդ դասարանցի Արմանի աչքերով։ Իմացանք, թե ովքեր են «եռանկյունու» ձեղնահարկում ապրող 8 պատանիները , թե ինչ ճանապարհ են են անցել ու ինչն է միավորում նրանց։

🔺Արմանը շատ բան էր հասկացել, բայց չհասկացավ, թե ինչու էլ նրանց չպետք է տեսնի նույն տեղում…

🔔Վերջում անակնկալ «Օսկարի» մրցանակաբաշխության ականատեսը դարձանք։ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին արժանացավ միջոցառման սցենարի հեղինակ Էդգար Մեհրաբյանը։

🔔Սիրելի շրջանավարտներ, շնորհակալություն անմոռանալի պահերի ու ջերմ հուշերի համար։
Ձեզ բարի երթ, մեծ հաջողություններ, ուժեղ ու կայուն հայրենիք։🥂💫

2.06.22 թ.

🔔«Վերջին զանգ»

Այսօր IX դասարանցիների «Վերջին զանգն» էր։ Շատերի համար այն կլինի նախավերջինը, որովհետև նրանք կշարունակեն ուսումը «Հայ ասպետ» ավագ դպրոցում։ 😊

🔔Միջոցառման սկզբում Կարին Տոնոյանը, մեկ առ մեկ բնութագրելով իր սաներին, բարեմաղթանքներ հղեց նրանց։ Նա հիշեցրեց, որ «Հայ ասպետ» դպրոցն ավարտող յուրաքանչյուր սան պետք է իմանա, որ որտեղ էլ լինի, ինչ մասնագիտություն էլ ունենա, պարտք ունի իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ։ Նա իր մասին հոգալով հանդերձ միշտ պետք է իրեն հարց տա. «Ի՞նչ արեցի այսօր ուրիշների համար»։
🔔Միջոցառումն անցավ ժպիտներով, ծիծաղով , սիրով ու թախիծով պարուրված մթնոլորտում։ Իններորդցիները բնութագրեցին իրենց դասարանը, անվանակարգեր շնորհեցին ուսուցիչներին, երգեցին, պարեցին…

🔔Բարի երթ ձեզ,մեր պայծառ սաներ։


21.05. 22թ.

🧡III ա ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԸ՝ ՀԱՅՈՑ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐ։

🎭Այսօր III ա դասարանցիները կենդանացրին Մ. Խորենացու ավանդած առասպելները՝ մարմնավորելով սիրված հերոսներին։

🎭Հանդիսատեսը ականատեսը եղավ Հայկի ու Բելի մենամարտի, լսեց Արա Գեղեցիկի հավատարմության երդումը Նվարդին, ալանաց արքայադստեր՝ Սաթենիկի ու Արտաշեսի հարսանյաց հանդեսի մասնակիցը դարձավ…

🎭Մեր փոքրիկ դարբինները ամրացրին չարակամ արքայազն Արտավազդի շղթաները, որպեսզի Հայոց աշխարհում միշտ խաղաղություն և միասնություն լինի։

15.05.22թ.

♟«Հայ ասպետ» դպրոցի շախմատիստները ուսուցչուհի Մարիամ Սիմոնյանի գլխավորությամբ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում մասնակցեցին ոչ պետական դպրոցների 2022թ. շախմատի մրցաշարին։
🏆Մեր դպրոցի թիմը գրավեց երրորդ հորիզանականը։
🧡Շնորհավորում ենք մեր շախմատիստներին, նորանոր հաղթանակներ ենք մաղթում։


4.05.22 թ.

📙Այսօր II բ դասարանում «Կենդանապատում առակներ» թեմայով բաց դաս էր։
Երեխաները ներկայացրին առակների բեմադրություններ, ցույց տվեցին ժանրի առանձնահատկությունները։

🐭🐨🐰Թեև կենդանապատում առակներում մարդկային հարաբերություններ են ներկայացվում, բայց երեխաները անդրադարձան նաև կենդանիների պաշտպանության խնդիրներին:

2.05.2022թ.

📙II ա դասարանում բաց դաս էր առած-ասացվածքների և առակների մասին։ Վերլուծելով դրանց ժանրային առանձնահատկությունները՝ երեխաները ներկայացրին նաև առակների բեմադրություններ։

30.04.22թ.

✨ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ ✨

Մեր I ա և բ դասարանի փոքրիկները հանդիսատեսին տեղափոխեցին հեքիաթների աշխարհ՝ յուրօրինակ լուծումներով ու փայլուն դերակատարմամբ ներկայացնելով մի շարք հեքիաթներ։

I ա դասարանում Հովհ. Թումանյանի տարբեր հեքիաթների հերոսները հայտնվել էին Հովհ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթում։


Iբ դասարանում հյուր էին եկել Մոխրոտն ու իր քույրերը, Ձախորդ Փանոսը, Քաջ Նազարը և ուրիշ սիրված հերոսներ։

22.04.22թ.

🇦🇲 ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԴԱՍ

📕Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ «Հայ ասպետի» նախաձեռնությամբ կազմակերպվեց քայլերթ՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից դեպի Հանրապետության հրապարակ։
📘Քայլերթի մասնակիցների ձեռքներին Հայոց մեծ եղեռնի մասին գրքեր էին, որոնք նվիրվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ պատմական փաստերը հիշելու և ի շահ հայի ու Հայաստանի գործելու պատգամով։

📙Իրազեկման խոսքով հանդես եկան Կարին Տոնոյանը, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։ Նրանք շեշտեցին, թե ինչ մարտահրավերներ են մեզ սպասում՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու դեպքում։


19.04.22թ.

❤️Հուշարձանների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մեր III-V դասարանցիները շրջեցին Երևանով՝ ծանոթանալով հայտնի հուշարձանների ստեղծման պատմությանն ու մաքրելով շրջակայքը։

💙Շրջայցը սկսվեց Հայկ Նահապետի արձանից և ավարտվեց Եռաբլուրում։

🧡Բայց սա դեռ ամենը չէ։ Մեկ շաբաթ անց մեր սաները կհանդիպեն Կասկադում՝ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ՝ ամփոփելու իրենց սովորածն ու զգացածը։

17.04.22 թ.

☀️Սուրբ Զատիկը ավանդույթի համաձայն նշեցինք միասին։ Այցելեցինք Գեղարդի վանական համալիր, մեր աղոթքը հղեցինք առ Աստված։
☀️Ապա բնության գրկում երեխաները ներկայացրին տոնի խորհուրդը, զատկական խաղեր խաղացին, երգեցին, պարեցին։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

12.04.22 թ.

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Մեր III բ դասարանի աշակերտները իրենց ուսուցչուհու՝ Լիլիթ Պետրոսյանի հետ երկար մտածեցին, թե ինչպես մայրիկների համար անմոռանալի, նմանը չունեցող անակնկալ պատրաստեն ու որոշեցին… մի քանի ժամով նրանց վերադարձնել դեպի մանկություն։😊
Մայրիկները դարձան «Հայ ասպետ» խաղի մասնակիցներ, իսկ երեխաները՝ ժյուրիի անդամներ։😊
Այսպիսով՝ պարզվեց, որ մայրիկները լավ են հիշում իրենց բալիկների դասերը (բացի շախմատից😀), լավ երգում են ու մուլտֆիլմերն էլ չեն մոռացել։ Բայց սա դեռ ամենը չէր. երեխաները նկարել էին մայրիկների դիմանկարները և նրանց անվանատառերով գեղեցիկ զարդեր պատրաստել։
Երեկոն ավարտվեց հյուրասիրությամբ։
Անակնկալի հաջողված լինելը երևում էր մայրիկների փայլող ու մի քիչ խոնավ աչքերից և սրտալի ժպիտներից։


10.04. 22 թ.

🏆 Մեր դպրոցի  ՑՈՂԵՐ արվեստի կենտրոնի սաներ Աննա Հակոբյանը (I դասարան) և Նէա Խալիկյանը (III դասարան) մրցանակներով վերադարձան Գլոբալ արվեստի փառատոնի նկարչության մրցույթից։ 

Աննան իր տարեկիցների շրջանում գրավել է առաջին հորիզոնականը, Նէան՝ երրորդ։

🧡Շնորհավորում ենք մեր շնորհալի աղջիկներին և նորանոր հաջողություններ մաղթում:

2.04.22 թ.

📒ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ մեր V դասարանցիները նշեցին «Ֆենիքս» գրախանութում։ Նրանք թատերական արվեստի ուսուցչի՝ Էդգար Մեհրաբյանի նախաձեռնությամբ ներկայացրին Անդերսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթը, երգեցին, զրուցեցին և գիրք նվեր ստացած՝ վերադարձան։
📒Ինչո՞ւ Անդերսենի հեքիաթը, որովհետև այսօր նաև դանիացի մեծ հեքիաթագրի ծննդյան օրն է։

✨Շնորհակալություն գրախանութի աշխատակիցներին՝ նախաձեռնության և ջերմ ընդունելության համար։

1.04.22 թ.
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր XI դասարանցիների ստեղծած անգլերեն տեսանյութը։
Ոգեշնչող այս տեսանյութում մեր աշակերտներն իրենց փնտրտուքների և փորձի հիման վրա փորձում են մեկնաբանել, թե ինչ է կյանքն առհասարակ։

Ծրագրի ղեկավար՝ անգլերենի ուսուցչուհի Լուսինե Թոփչյան։

19.03.22 թ.

Լավ նորություններ շարքից🏆

Մեր լավագույն հինգ շախմատիստները Բրիտանական միջազգային դպրոցում մասնակցեցին միջդպրոցական մրցույթի։
Առաջին տեղը գրավեց մեր VIII դասարանի աշակերտուհի Ալիսա Հակոբովան։🥇

Շնորհավորում ենք և նորանոր հաջողություններ ենք մաղթում։

16.03.22թ.

🧡Մեր սաները իրենց գեղեցիկ ելույթներով մասնակցեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված հերոսամայրերին։

9.03.22 թ.

Այսօր ավագ դասարանների աշակերտները անգլերենի ուսուցչուհի Լուսինե Թոփչյանի նախաձեռնությամբ հետաքրքիր զրույց ունեցան INSEAD բիզնես դպրոցի գործադիր տնօրեն Մայքլ Պեշքամի հետ։ Զրույցը բիզնեսում ստեղծարար լինելու և նոր տեխնոլոգիաներ կիրառելու մասին էր։

Մայքլ Պեշքամը Հայաստանում է՝ որպես հրավիրյալ դասախոս։

9.03.22թ.
Մեր V դասարանցիներն այսօր այցելեցին Մատենադարան։



27. 02.22թ.

Բարեկենդանի տոնի շուրջը միավորվեցինք ազգային երգերով, պարերով, խաղերով ու ներկայացումներով։
Իրենց կրակոտ կատարումներով օրն անմոռանալի դարձրին «Հայ ասպետ» դպրոցի սաները, «Վարք հայոց» երգի, պարի խումբը, Արսեն Գրիգորյանը (Մրո)։
Իսկ պատահական անցորդները ստացան իրենց բաժին յուղն ու բրինձը։

Ազգային ավանդույթների վերականգնում


24.02. 22թ.

I բ դասարանի փոքրիկները դուրս էին եկել բառեր «հավաքելու»։ Այժմ արդեն ինքնուրույն կարող են կարդալ ցուցափեղկերին գրված բառերը և նորովի ճանաչել Երևանը։
Իսկ աղավնիները գտան մեր փոքրիկ հրեշտակներին ու եկան ծանոթություն հաստատելու։🕊🕊🕊

20.02.22թ.

Գիրք նվիրելու օրը «Հայ ասպետում»։

Հմուտ ու հանճարեղ Լոռեցին շարունակում է միավորել ու ազնվացնել մեզ՝ գրքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորելով։


19.02.22թ.

Այսօր Iա֊ի սաները մասնակցեցին «Կէան» կրթամշակութային կենտրոն -ի «Տատիկի հեքիաթը» ծրագրին։
Իմաստուն ու բարի մամիկը երեխաներին մանկական ժողովրդական երգեր սովորեցրեց, ապա հրավիրեց հեքիաթների կախարդական աշխարհ։
🍎🍎🍎Իսկ վերջում երկնքից ոչ թե երեք, այլ շա՜տ խնձորներ ընկան։

17.02.22 թ.

Մեր II ա դասարանի գիտունիկները իրենց դասընկերոջ՝ Նորայրի ծննդյան կապակցությամբ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում էին։
Ուսումնասիրության թեման մոլորակներն էին, դրանց բաղադրությունը։ Հետաքրքիր փորձերի միջոցով մեր գիտունիկները շատ կարևոր բաներ սովորեցին։

12.02.22 թ.

Խամսայի մելիքություններից մինչև 44–օրյա պատերազմ.

Տեղի ունեցավ մեր բարձր դասարանցիների հետազոտական աշխատանքի հաշվետվությունը՝ Արցախյան պատերազմի տարբեր փուլերի, պաշտպանական շրջանների և հերոսների մասին։
Միացյալ ուժերով ստեղծվեց ձեռագիր գիրք՝ 44-օրյա պատերազմի հերոսների մասին։


11.02.22թ.

Վահան Տերյանի ծննդյան 137 -ամյակի կապակցությամբ այսօր մեր բարձր դասարանի աշակերտները ուսուցչուհի Նարինե Գևորգյանի նախաձեռնությամբ հանդիպեցին բանաստեղծի ծոռի՝ գրականագետ
Գևորգ Էմին-Տերյանի հետ։
Հանդիպման ընթացքում գրականագետը պատմեց Վահան Տերյանի կյանքի թաքնված էջերի մասին հետաքրքիր դրվագներ, ներկայացրեց հոգևոր Հայաստանի մասին պոետի պատկերացումները։
Մեր սաները հանդիպումը ջերմացրին տերյանական երգերի կատարումներով։ Պարոն Էմին-Տերյանը ևս անակնկալ նվերներ էր պատրաստել մեր դպրոցի համար։

03.02.22 թ.

🧡Բարեկենդանը մեր ազգային տոներից ամենաուրախն է ու ամենագունեղը։ Բարեկենդանի ժամանակ մարդիկ ուրախ երգեր էին երգում, զվարճալի խաղեր խաղում, տարբեր կերպարների մարմնավորում և այլն։

🎂Մեր II ա դասարանցիները իրենց ընկերոջ՝ Հովհաննեսի տարեդարձը նշեցին հենց Բարեկենդանի ուրախ խաղերը, երգերն ու ծեսերը սովորելով։

28.01.22թ.

28.01.2022 թ.

….Երբ ծիծաղում ես,
Դու մանուկ իմ ժիր,
Ծիծաղը փրկող
Զինվորին հիշիր:
Նանսեն Միքայելյան

Բանակի օրվան ընդառաջ մեր IIբ դասարանի սաներին հյուր էր եկել կրտսեր սերժանտ, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից Հմայակ Սալնազարյանը։ Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում։ Այս հանդիպումը մեր փոքրիկ
զինվորները չեն մոռանա։


14․ 01․2022 թ․

Ամփոփեցինք անցյալ ամիս հայտարարված մրցույթի արդյունքները։

Լավագույն պատկերասրահները ստեղծած դասարաններ ճանաչվեցին IVբ (Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրություն, նաև նրա գործերով ոգեշնչված ինքնուրույն աշխատանքներ) և V (Վարդգես Սուրենյանցի կտավների կենդանացում) դասարանները։

Հաղթողները որպես մրցանակ ստացան «Մեկ օր Պոմպեյում» բացառիկ ցուցադրության տոմսեր։ Նրանք այսօր այցելեցին և ծանոթացան 79 թ․ հրաբխի լավայի տակ հայտնված հռոմեական քաղաքի հարուստ մշակույթին։

13.01.2022 թ.

Նշում ենք Նոր տարին՝ հին տոմարով:

Մեր նազանի պարուհիները:

31.12.21թ.

Ձմեռ պապի այցը մեր առաջին դասարանի փոքրիկներին։

30.12.21 թ.

Եռաբլուրում։

Ցավով զարդարված եղևնի։

28.12.21 թ.

⛄️Մեր Iբ-ի քաղցրիկները գիտեն, թե ինչպիսին է եղել հայկական ավանդական Նոր տարին։
⛄️Նրանք զարդարել էին կենաց ծառը չիր ու չամիչով, գեղեցիկ ձևավորված հացիկներով, ձեռքի աշխատանքներով և պատմեցին Կաղանդ պապի և ավանդական Ամանորի մյուս յուրահատկությունների մասին։


26.12.2021թ.

Մենք կամաց- կամաց սկսում ենք մեր ամանորյա միջոցառումների շարքը։🎄

Այսօր բացահայտեցինք 7-րդ դասարանի թաքնված երաժիշտներին։😊


22.12.2021թ.

«Մեր մանկության հայաշխարհը»

«Որդուս» ՀԿ-ն կազմակերպել էր հայկական մուլտֆիլմերի թեմաներով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի ծննդյան 35-ամյակին։
Մենուան սիրում էր նկարել, նա «Հայ ասպետ» դպրոցի պատերը նկարազարդում էր մուլտհերոսների նկարներով։
Ծրագրի նպատակը երեխաների ու պատանիների մեջ հայկական մուլտֆիլմերի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն էր։
Մրցույթին մասնակցել էին շուրջ 150 երեխաներ՝ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից։ Առաջին փուլն անցած աշխատանքները ցուցադրվեցին «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում։ Տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, I-III տեղերը զբաղեցրած 15 երեխաներ ստացան դրամական մրցանակներ։ Մրցանակակիրներից 6-ը «Հայ ասպետ» դպրոցի սաներ էին։


Ցուցահանդես-մրցույթները շարունակվում են։

7-րդ դասարանն ընտրել էր Գևորգ Բաշինջաղյանի հայրենաշունչ ատեղծագործությունները, իսկ 8-րդ դասարանը ներկայացրեց հայ միջնադարյան մանրանկարչությունը։

9.12.21թ.

5-րդ դասարանցիներն իրենց դասղեկ Անժելա Խաչատրյանի օգնությամբ կենդանացրել էին էին հայ մեծ նկարիչ Վարդգես Սուրենյանցի կտավների հերոսներին։
Հյուրերին անձամբ դիմավորեցին Խրիմյան Հայրիկը, Նախո քեռին, Այծեմնիկը, Սալոմեն, «Գառնուկ ախպեր» հեքիաթի հերոսուհին։ Իսկ դասարանի մյուս երեխաները ներկայացրին Սուրենյանցի ուղին ու ստեղծագործությունները։

8.12.21թ.

Մեր առաջին դասարանցիների ծաղկահանդես-մրցույթը։🌻
Ամենաքնքուշ, ամենասիրուն, ամենաշարժուն ծաղիկները վազվզում են մեր դպրոցում։

6.12. 21թ.

🧡Այսօր IVբ դասարանը լեցուն էր Մինասի գույներով։

IVբ դասարանի աշակերտները կազմակերպել էին Մինաս Ավետիսյանի նկարների ցուցահանդեսը։
Շնորհալի երեխաները թաղիքից կրկնօրինակել էին Մինասի «Ջաջուռ» հայտնի կտավը, ծեփել նկարչի դիմանկարը և այլն։

30.11.21թ.

🍎🍐🍊
Առաջին դասարանի անուշիկ- քաղցրիկները՝ Աշուն տատիկի գրկում։
🥰Մեր համով- հոտով Աշուն տատիկ, մի անգամ էլ քաղցրացրու քո հյութեղ մրգերով, իսկ հետո կպատրաստվենք նետվելու Ձմեռ պապիկի գիրկը։

25. 11.21թ.

Այսօր Մոնթե Մելքոնյանը կդառնար 64 տարեկան: Ձեզ ենք ներկայացնում «Հայ ասպետ» հիմնադրամի կազմակերպած միջոցառումը՝ նվիրված նրա 50-ամյակին:

17. 11. 21թ.

Հանդիպում բանաստեղծ Գոռ Հարությունյանի հետ
(ավագ դպրոցի մեդիախմբի անդրադարձը)

Նոյեմբերի 17-ին հանդիպեցինք գրող, բանաստեղծ Գոռ Հարությունյանի հետ։ Ծավալվեց հետաքրքիր ու բովանդակալից զրույց տարբեր կարևոր թեմաների վերաբերյալ՝ սկսած քրիստոնեության ընդունումից մինչև Սյունիքի վերջին մարտեր, ազգային մտավորականության անհրաժեշտությունից մինչև ժառանգական իշխանության կարևորություն։ Պարոն Հարությունյանը նաև մեզ ուղղեց հետաքրքիր ու մտածելու տեղիք տվող հարցեր, հետաքրքրվեց առօրյայից։ 11-րդ դասարանից Արամ Շիրինյանը պատմեց պատերազմից հետո Մոսկվայից Հայրենիք վերադառնալու, «Հայ ասպետ» դպրոց ընդունվելու մասին։ Խոսեց Մոսկվայի դպրոցի ու «Հայ ասպետի» միջավայրերի տարբերության, ազգային կրթության կարևորության մասին։
Հանդիպումն ավարտվեց մեր ընկերների պատրաստած երաժշտական գեղեցիկ ու ոգևորիչ կատարումներով։
Շնորհակալ ենք Գոռ Հարությունյանին օգտակար և հետաքրքիր հանդիպում-զրույցի համար։ Շնորհակալություն նաև մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհուն՝ ընկեր Գևորգյանին, հանդիպումը կազմակերպելու համար։

15.11. 21թ.


Այսօր մեր դպրոցի IV ա դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկայի «Տնտեսություն» թեմայի շրջանակում կազմակերպվել էր ցուցահանդես֊վաճառք։
➡️Աշակերտները ներկայացրին, գովազդեցին և վաճառեցին իրենց արտադրանքը։ Ցուցահանդես֊վաճառքին սիրով մասնակցեցին դպրոցի ուսուցիչները։
✅Դասը հնարավորություն տվեց երեխաներին սեփական օրինակով ընկալել «Տնտեսություն, արտադրություն, ապրանքափոխանակություն, առևտուր, գովազդ» թեման։

13. 11.21թ.

Այսօր մեր առաջին դասարանցիներն այցելեցին Տառապուրակ, գտան արդեն հարազատ դարձած Ա֊ն, լուսանկարվեցին և շարժվեցին դեպի Ապարանի լիճ։
Հենց այստեղ էլ՝ մաքուր օդին, աշակերտները ոգևորությամբ մասնակցեցին Կարին Տոնոյանի կազմակերպած խաղ֊մրցույթին,շահեցին մրցանակներ,համտեսեցին Ա տառի տորթն ու վերադարձան Երևան։

12.11.21
Այսօր մեր 5-րդ և 6-րդ դասարանի սաները բացահայտեցին Երևանի հնավայրերը:
Եղան Շենգավիթի հնավայրում, ծանոթացան հնագետի մասնագիտությանը և մասնակցեցին պեղումների: Այնուհետև եղան Էրեբունի ամրոցում և կից թանգարանում:

10.11.21թ.

Ինչո՞ւ պետք է սովորել ադրբեջաներեն.
5-րդ ալիքի ռեպորտաժը։

2:34 րոպեից անդրադարձ է արվում նաև «Հայ ասպետ» դպրոցում գործող Տարածաշրջանագիտության կենտրոնի գործունեությանը։

9.11.21թ
Մեր I բ դասարանը ևս այսօր բացեց հայոց այբուբենի կախարդական դռները։
📕📘📙
Դասվար Ավետիսյանը կիրառել էր Արա Աթայանի տառերի ուսուցման ստեղծագործական եղանակը։ Երեխաները, «Ձկնորսի աղջիկը» պատմվածքը ժեստերով պատկերելով, ստացան Ա տառը, երգեցին, մայրիկներին ցույց տվեցին իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները:

5.11.2021թ.
Այսօր մեր I ա դասարանի Ա տառի բաց դասն էր։ Մեր փոքրիկներն օգնեցին Կարմիր գլխարկին հասնելու իր տատիկին՝ պատասխանելով գայլի հարցերին հնչյունի, տառի, նախադասության մասին։
📕📘📙
Երգեցին, արևածաղիկներ «ցանեցին» և մայրիկներին նվիրեցին իրենց ձեռքերով գրված արևավառ առաջին տառը։

3.11.21թ.
«Կորիզ» մրցանակաբաշխությունից հետո Մենուա Բաղրամյանն ու ուսուցչուհի Նարինե Գևորգյանը Հ1-ի «Առավոտ լուսո» ծրագրի հյուրն են։

2.11. 21թ.
Մեր 12-րդ դասարանի սան Մենուա Բաղրամյանը, մասնակցելով «Կորիզ» համադպրոցական առցանց մրցույթին, իր տարիքային խմբում գրավեց առաջին հորիզոնականը։
Մրցույթին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ 730 դպրոցների 6300 աշակերտներ։
Շնորհավորում ենք Մենուային ու իր ուսուցիչներին այս նշանակալի հաջողության առթիվ, նորանոր հաջողություններ մաղթում։

21.10.21 թ.

2ա դասարանի աշնանային արկածները Բուսաբանական այգում:

15. 10. 2021թ.

Մեր սաները վաստակած ու հարուստ տպավորություններով լի օր անցկացրին Արագածոտնի Եղիպատրուշ գյուղում՝ մասնակցելով բերքահավաքի։ Օգնելով գյուղի բնակիչներին՝ մեր երեխաները սովորեցին համագործակցել, վայելեցին գյուղական բարիքներն ու մաքուր օդը, հասկացան՝ գյուղի բարիքներն ինչպես են ստեղծվում և սովորեցին հարգել այդ աշխատանքը։
Երեխաներն ուսուցիչների հետ այցելեցին նաև Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է 13-րդ դարում՝ Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե Վաչուտյանի օրոք։

5. 10.21թ.


Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 5-ին Արցախում զոհվեց «Հայ ասպետ» դպրոցի փոխտնօրեն, կամավորագրված հետախույզ Մենուա Հովհաննիսյանը։
Մեր խոնարհումը քեզ, հայրենիքի զինվոր։

4.10. 21թ.

Այսօր անգլերենի դասին հյուրընկալեցինք Պավելին, որը Բուլղարիայից է և սովորում է ԵՊՀ-ի մագիստրատուրայում։ Խոսեցինք հայ-բուլղարական մշակութային առանձնահատկությունների մասին։
Ի դեպ, Պավելը հիանալի տիրապետում է հայերենին։ 😊

1. 10. 21 թ.

Մեր երրորդ դասարանցիներն այսօր մի փունջ ժպիտ ու սեր նվիրեցին իրենց ճանապարհին հանդիպող տատիկներին ու պապիկներին, որոնք նույնիսկ չգիտեին էլ, որ հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է։

23. 09.21թ.

Մեր բարձր դասարանցիները գավաթով վերադարձան Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կազմակերպված ինտելեկտուալ մրցույթից, որը նվիրված էր Հայաստանի անկախության 30-ամյակին։ Մրցակիցները Հայ-չինական դպրոցի սաներն էին։ Պայքարը թեժ էր, լավ պատրաստված էին նաև մեր մրցակիցները։

🧡Շնորհավորում ենք և մաղթում նոր հաջողություններ։

21.09.21թ.
Հայաստանի ապագան կերտողները🇦🇲❤️🇦🇲

20.09.21թ.

Անկախության օրվան ընդառաջ թող դեպի տիեզերք ուղղվեն մանկական անմեղ սրտերից բխած մաղթանք-աղոթքները։🇦🇲

12.09.21 թ.

«Հայ ասպետի» մարտական ակումբի վարժանքները «ԱՏԱՆ» ռազմավանում:

Մենք առաջնորդվում ենք դարերով ամրագրված ճշմարտությամբ.«Ուզո՞ւմ ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի»:

Մարտական ակումբ

2․09․21 թ․

Գիտելիքի օրը հայ ասպետները նշեցին նախ դպրոցում, ապա ուղևորվեցին դեպի Զվարթնոցի տաճար, որտեղ 1-ին դասարանցիները մեծերից ստացան Այբբենարաններ։ Հետո մեկնեցին Օշական՝ Մաշտոցի օրհնությունը ստանալու և մինչև երեկո Քասախի ափին թնդացրին մեր ազգային պարերն ու երգերը։

1․09․21 թ․

Բարի գալուստ մեր մեծ ու համերաշխ ընտանիք․․․․

14.08.21 թ.

Դրվագներ Սյունյաց երկօրյա արշավից. նավասարդյան մոգական օրեր, երբ Հայկ Նահապետն իր հաղթական ողջույնն է հղում տիեզերքից՝ հայտնվելով ողջ վեհությամբ, երբ սովորում ես լսել հայրենիքիդ հազարամյա քարերի իմաստուն զրույցը, թիկունքիդ զգում ես լեռներիդ հզոր շունչը, զովանում մաքրափայլ ջրերով և զգում միասին լինելու բերկրանքն ու ուժը:

Սյունիք2021

24.07.21թ.

Դրվագներ «Հայրենիքում իմ տունն ամենուր է…» խորագրով արշավից։

Հանքավան2021

30. 06. 21թ.

Ավարտվեցին նաև տարրական դպրոցի «Հայ ասպետ» խաղերը, որոնք ընթացան ջերմ և ուրախ մթնոլորտում: Երեխաները դրսևորեցին իրենց գիտելիքները դպրոցական ծրագրից, հնչեցրին մեր ազգային երգերն ու պարերը, վերլուծեցին սիրելի մուլտֆիլմերը, ներկայացրին առակներ ու դրանց բարոյախոսությունը:

Արդեն կարող են վայելել վաստակած արձակուրդը:

17. 06. 21 թ.

БУКВАРЬ. 📒վառվռուն, արևային պայծառ միջոցառում՝ երկրորդ դասարանցիների կատարմամբ:☀️☀️☀️

16. 06. 21 թ.

«Հրաժեշտ այբբենարանին»

Ոսկեղենիկ մայրենիի բանալին արդեն ձեր ձեռքերում է, փոքրիկ հրեշտակներ, թող հայերենը աղոթքի նման հնչի ձեր շուրթերից:

Հունիսի մեկը «Հայ ասպետում»։🕊🕊🕊

28.05.21 թ.
Սերունդներ, դուք մեզ ճանաչեք Սարդարապատից…..


16.05.2021 թ.

☘️«Հայ ասպետ» հիմնադրամը Համբարձման տոնը մեծ շուքով նշեց Մարմաշեն վանական համալիրի բակում: Հրավիրված էին դերասաններ, երգի, պարի մանկական խմբեր, անհատ կատարողներ:

☘️ Նպատակը ազգային ավանդույթների վերհանումն ու պահպանումն էր, միասնականության մթնոլորտի ձևավորումը, մանուկների աղոթքն ու երգը երկինք հասցնելն ու Հայոց աշխարհի համար խաղաղություն, ամրություն և բարեբերություն խնդրելը։

☘️Մեր 4-րդ դասարանցիները ներկայացրին Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմից մի հատված, որտեղ արտացոլվում է Համբարձման տոնի վիճակահանության ծեսը: Աղջիկները յոթ աղբյուրից ջուր էին հավաքում, սիրո ծաղկեփունջ կապում ու վիճակի երգերի ուղեկցությամբ ընթերցում բախտաբեր քառատողը։

🌻Կազմակերպվեց մեր դպրոցի ոսկեձեռիկ աշակերտների աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք:

🧚Երեխաները փոքրիկ ցուցադրությամբ անձամբ ներկայացրին իրենց հագուստներին արված նկարազարդումներն ու թաղիքե զարդարանքները։

☘️ Էլ ինչ բնապաշտական տոն՝ առանց ծառատունկի և տարածքի մաքրման: Երեխաներն իրենց փոքիկ ձեռքերով տնկեցին ծառեր, որոնք մի քանի տարի հետո մեղմ սոսափյունով կդիմավորեն ու իրենց զովաշունչ ստվերում արևից կպաշտպանեն բոլորին:

28.04.21 թ․

Ուշադրություն,

«Հայ ասպետ» հիմնադրամը կազմակերպում է ամառային ճամբար՝ սփյուռքում ապրող հայ պատանիների համար։ Ովքեր ցանկանում են մասնակցել, կարող եք զանգահարել մեզ կամ գրել մեր էլ․ հասցեին։

? +37477058177, +37477058477✉ hayaspet.school@gmail.com

27․ 04․21 թ

«Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի հյուրընկալ և տրամադրող հարկի ներքո «Հայ ասպետ» խաղացին 7-րդ և 8-րդ դասարանցիները։ 8-րդ դասարանցիների թեմաները դպրոցական ծրագրից էին, իսկ 7-րդ դասարանցիները մրցում էին Արցախի պատմության ու մշակույթի վերաբերյալ թեմաներով։

23. 04.21 թ.

«Նարեկացի» արվեստի միությունում «Անցյալից պատգամ ապագային» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ «Մենք արևորդիներ ենք» ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ցուցահանդեսը նվիրված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ներկայացվել են դպրոցի I-IX դասարանների աշակերտների աշխատանքները: Ողջույնի խոսքում Կարին Տոնոյանը մեկնաբանեց, որ որպես խորհրդանիշ ընտրվել է արևածաղիկը ՝ իր մեջ արևային ջերմություն, լույս, ապրելու կամք և լավատեսություն ամփոփելու համար: Ելույթ ունեցավ դպրոցի երգեցիկ խումբը, հնչեցին կիթառով կատարումներ: Ցուցահանդեսի կազմակերպիչ Ցողիկ Ոսկանյանը երեխաներին շնորհեց շնորհակալագրեր՝ ակտիվ մասնակցության համար: Ցուցահանդեսը կգործի մեկ շաբաթ:

Մեր 11-րդ դասարանցիները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի այգում գրականագետ Հայկ Համբարձումյանի հետ քննարկեցին «Վերք Հայաստանի» պատմավեպը։


17.04.21թ.
Մոմավառություն-երթ դեպի Ծիծեռնակաբերդ։ Համազգային աղոթք առ Աստված. «Տե´ր, աղաչում եմ քեզ, փարատի´ր մեր սրտերի աղջամուղջը և հեռու´ վանիր չարի մոլորեցնող հնարքները մեր հայրենիքից….»:

16.04.21թ.

Ապրիլի 16-ին ԵՊՀ-ի Պալեանների անվան  դահլիճում տեղի ունեցավ երիտասարդական գիտաժողով՝ «Նժդեհն այսօր» խորագրով:  Հանդես եկան տարբեր բուհերի ուսանողներ (նախկինում «Հայ ասպետի» սաներ), Վազգեն Սարգսյանի  անվան ռազմական համալսարանի սաներ և «Հայ ասպետ» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Մենուա Բաղրամյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Կարին Տոնոյանը և «Հազարան բլբուլը» հեքիաթի օրինակով հույս հայտնեց, որ կրտսեր որդին՝ երիտասարդությունը,  կգտնի Հայոց երկիրը ճգնաժամից հանելու  և հզորացնելու ելքը, որի բանալին արդեն տվել է մեծն Նժդեհը, պարզապես նրա գաղափարախոսությունը պետք է ճիշտ հասկանալ ու կիրառել:

Բանախոս Գուրգեն Դանիելյանը խոսեց Նժդեհի  ցեղակրոնության գաղափարախոսության ստեղծման պատճառների և նպատակի մասին, բացատրեց, որ այդ եզրույթը չպետք է բառացիորեն ընկալել՝ հասցնելով աղանդի մակարդակի: «Կրոն» եզրույթն այստեղ ունի կրելու իմաստ, իսկ ցեղը հանրային միության տարրական դրսևորումն է: Անդրադառնալով որոշ մարդկանց՝ ցեղակրոնությունը ֆաշիստական  կամ նացիստական որակելուն՝ բացատրեց, որ այդ ուսմունքների հիմքում այլ ժողովուրդների ստորադասումն է ու նրանց հաշվին տարածքային առավելության հասնելը, իսկ նժդեհյան գաղափարախոսության հիմքում սեփական տեսակի պահպանումն է:

Գրետա Սարգսյանը վերլուծեց Շահան Նաթալիի «Սրբազան խելագարություն» ու «Թուրքերը և մենք» երկերը՝ զուգահեռ կատարելով մեր օրերի ու սեփական ճակատագրի հետ: Կարո՞ղ էր ինքը անտարբեր մնալ կամ հնացած համարել Նաթալիի զգուշացումները, կարող էր,եթե սեփական ճակատագիրը նրան նույն ցավը չտար. Գրետան 2020թ. Արցախյան պատերազմում կորցրեց իր սիրած տղային՝ 18-ամյա Վազգեն Գալստյանին, և ազերի կոչվող թուրքերի վերջին վայրագությունները եկան ապացուցելու այն ճշմարտությունը, որ թուրքի հետ հաշտության մասին կարելի  է խոսել միայն այն ժամանակ, երբ բանակցությունների սեղանի շուրջ կնստի հզորացած  ու անպարտելի Հայաստանը: Այս միտքը շարունակեց թուրքագիտության ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Ավետիսյանը՝ մեջբերելով նաև ուղիներ գտնելու հարցում մտավորականության կարևոր դերի մասին Նժդեհի մտքերը:

Սոնա Զայանյանը  ներկայացրեց իր զրույցը Նժդեհի հետ՝ հանդես գալով որպես ապագա մայր և հիմք ընդունելով  զորավարի «Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը» ասույթը:

Մյուս բանախոսներն անդրադարձան Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» գրքին, «ռազմահայրենասիրություն» երևույթը որպես պաթոս չընկալելու և ավելի լրջորեն վերաբերվելու խնդիրներին և այլն:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմից ելույթ ունեցան Մենուա Սողոմոնյանը, Աշոտ Ենգոյանը, Արմեն Սարգսյանը, Հենզել Մանուչարյանը, Լևոն Հովսեփյանը: Գիտաժողովի ավարտին ոգեշունչ ելույթով հանդես եկավ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Կարին Տոնոյանը հայտնեց նաև, որ նպատակ ունեն Նժդեհի ազգապաշտությամբ ու տիեզերական իմաստնությամբ ոգեշնչելու նաև մարզերի երիտասարդներին՝ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելով:

ԵՊՀ-ի կայքի անդրադարձը.

http://www.ysu.am/news/hy/Youth-conference-at-YSU-16-04-2021?fbclid=IwAR3IgJFsSfe75InFLL4nwKFt2myxHGURUDAwsDadhms6yW-gT0_swXcxOkQ#.YHmdsE4LflQ.facebook

12.04.21 թ.

Ալ. Սպենդիարյանի 150-ամյակի կապակցությամբ 4-րդ դասարանցիներն այցելեցին Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան: Երեխաները մասնակցեցին «Վիրտուալ դիրիժոր» և «Սպենդիարյանի հետքերով» կրթական ծրագրերին, ավելի խորությամբ ուսումնասիրեցին մեծ կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը:


10.04. 21 թ.
«Հայ ասպետ» դպրոցի բարձր դասարանցիները «Մետրո» թատրոնում դիտեցին «Երկխոսություն Վարդան Ամալյանի մտքերի հետ» ներկայացումը։ Այն բեմադրված էր 2020 թ. Արցախյան պատերազմում զոհված Վարդան Ամալյանի՝ 12-15 տարեկանում գրած պատմվածքների հիման վրա, որոնք ապշեցնում են մտքերի խորությամբ և մարգարեական շնչով։ Ներկայացման ռեժիսորը Էդգար Մեհրաբյանն է, որը նաև «Հայ ասպետ» դպրոցի թատերական խմբակի ուսուցիչն է։


9.04.21 թ.
Երրորդ դասարանցիներն այցելել էին «Մաչանենց տուն»։ Հայկական մշակույթը ներկայացնող այդ օջախում երեխաները լավաշ ու գաթա թխելուն մասնակցեցին, ծանոթացան կավագործության գաղտնիքներին, ներկայացում դիտեցին և այլն։

3.04.21 թ.

11-րդ դասարանցիներն անգլերենի դասին հյուրընկալել էին իսպանուհի Ջուլիա Մարտինեսին, որը Սանտյագո դե Կոմպոստելա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողուհի է։ Նրա ավարտական աշխատանքի թեման Արցախյան պատերազմն է։ Հանդիպման ընթացքում զրուցեցին Հայաստանի և Իսպանիայի կարծրատիպերից, ազգային արժեքներից, համեմատեցին Ջուլիայի ծննդավայրի՝ Գալիսիա ինքնավար համայնքի և Արցախի հիմնախնդիրները: Այս ամենը, իհարկե, անգլերենով։ 

1. 04.21 թ.

«Հայ ասպետի» երկրորդ դասարանցիները «Մամիկ» հյուրատանը սովորեցին այն ծիսակատարությունները, որ անում էին մեր նախնիները՝ Զատկին ընդառաջ: Ուտիս տատին քշեցին, Պաս պապին դիմավորեցին, միջինք համտեսեցին, «չիք, չիք» ասելով՝ քշեցին բոլոր վատ բաները, խաղացին, երգեցին:

30.03.21 թ.

Հայ ասպետները Խ. Աբովյանի տուն-թանգարանում էին։ Մասնակցեցին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի կազմակերպած միջոցառմանը, սովորեցին խաղեր, որոնք խաղացել էին իրենց հասակակիցները շուրջ 100 տարի առաջ։

28.03. 21 թ.

Բաց դռների օր «Հայ ասպետում»։

25.03.2021թ.

Մեր դպրոցի առաջին դասարանցիները, այցելելով Ռուսական արվեստի թանգարան, մասնակցեցին «Կենդանաբանական այգի» ծրագրին: VR տեխնոլոգիայի կիրառման միջոցով երեխաները հայտնվեցին Բ. Գրիգորևի «Կենդանաբանական այգի» նկարի «ներսում», «զբոսնեցին» ու «հանդիպեցին» նկարի հերոսներին: Ծրագրի նպատակն էր երեխաներին ծանոթացնել կենդանիների տեսակներին, սեր և հոգատարություն առաջացնել կենդանիների ու բնության նկատմամբ:

23.03. 21թ.

Այսօր մեր դպրոցում գիտելիքի տոն էր: 5-րդ և 6-րդ դասարանցիները «Հայ ասպետ» խաղի միջոցով դրսևորեցին իրենց գիտելիքները մայրենի, բնագիտություն, պատմություն, ռուսերեն, աշխարհագրություն և այլ առարկաներից, կատարեցին ազգային երգեր ու պարեր:

Պայքարը թեժ էր, բայց հաղթեց միասնականությունը:

20.03.21թ.

«Հայ ասպետ» դպրոցի չորրորդ դասարանցիները Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում են՝ նրա արևոտ գույների աշխարհում:

Ներշնչված Սարյանի կտավներով՝ երեխաները ստեղծագործեցին նրա օջախում:

11.03.21 թ.

II բ դասարանի փոքրիկների ձեռքերում սոճու սերմեր են, որոնք, շուտով դառնալով տնկիներ, իրենց տեղն են գտնելու հայրենի զովաշունչ անտառներում։

05. 03. 21 թ.

Մարտի 4-ին Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցում տեղի ունեցավ Գրետա Սարգսյանի «Բարևն էր մեղավոր» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Որդուս» ՀԿ-ի և GA ընկերության աջակցությամբ։ Այն նվիրված է 2020 թ. Արցախյան պատերազմում զոհված զինծառայող Վազգեն Գալստյանի հիշատակին։ Գրքի վաճառքի ողջ հասույթը տրամադրվելու է Վազգեն Գաստյանի անվան գիտակրթամշակութային հիմնադրամին։

Գրետա Սարգսյանը «Հայ ասպետի» սաներից է։ Քանիցս իր դպրոցի թիմով հաջողությամբ մասնակցել է «Հայ ասպետ» հեռուստախաղին։ Նրա «Բարևն էր մեղավոր» պատմվածքը իրական պատմություն է մաքրամաքուր սիրո և երջանկության հատուկենտ ակնթարթների մասին, որոնց թռիչքն ընդհատեց պատերազմը։ Հեղինակը հուզիչ անկեղծությամբ և պատմելու ակնհայտ ձիրքով ընթերցողին տանում է իր աշխարհն ու բացահայտում իր սիրելիի խորունկ հոգին։ Գիրքը մեր հազարավոր զոհված հայորդիների ոգեկոչումն է, նրանց սպասողների ու կարոտողների ցավի խտացումը։ Այն շուտով հնարավոր է բերել «Բուկինիստ» գրախանութների ցանցից:

1.03.0.21 թ.

27.02.21 թ.

Փետրվարի 27-ին առաջին դասարանցիներն այցելեցին Երկրաբանության թանգարան, մասնակցեցին գործնական դաս-վարժանքի՝ հետևյալ թեմաներով.

-ի՞նչ է երկրաշարժը,

-ինչպե՞ս պաշտպանվել երկրաշարժից,

-ի՞նչ անել երկրաշարժից հետո:

19.02. 21 թ.

Գրքի տոնը՝ «Հայ ասպետ» դպրոցում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ,

հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Հայ ասպետ» միջնակարգ դպրոցի 1-ին, 5-րդ և 10-րդ դասարանների ընդունելության հայտերի ընդունումը կսկսվի մարտի մեկից՝ դպրոցի կայքում՝ հեռավար տարբերակով՝ ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ բաժնում: Մարտի 25-27-ը կկազմակերպվեն նաև բաց դռների օրեր: Այդ ընթացքում ծնողներն ու աշակերտները կարող են ծանոթանալ դպրոցին, ճանաչողական զրույց ունենալ ծնողների, ուսուցիչների և աշակերտների հետ: Մյուս դասարաններում հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 1-ից, դարձյալ դպրոցի կայքում՝ հեռավար տարբերակով, իսկ բաց դռների օր կկազմակերպվի մայիսի 20-21-ին:

Ընդունելությունը առաջին դասարան կատարվում է երեխայի ընկալունակության և տարիքային հասունության մակարդակը ստուգող հարցազրույցով, անցկացվում է զրույց՝ ծնողի գաղափարական մոտեցումներին ծանոթանալու նպատակով:

2-11-րդ դասարանների ընդունելությունը անցկացվում է առարկայական ստուգարքներով՝ լեզուներ, պատմություն, մաթեմատիկա, բարձր դասարաններում՝ նաև քիմիա և ֆիզիկա առարկաներից: Ինչպես նաև անցկացվում է ճանաչողական հարցազրույց աշակերտի և ընտանիքի աշխարհընկալման և գաղափարական մոտեցումների շուրջ:

Սիրով սպասում ենք բոլորին:

28. 01. 21 թ․

Մանկական այս անմեղ աչուկների հավատով, հոգու ամենախորքերը հասնող այս սիրո թոթովանքներով՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԶԻՆՎՈ՛Ր, ՀԱՅՈՑ ՏԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ, ՀՈՒՅՍ ՈՒ ԱՊԱՎԵՆ, քո վերքերը բուժվելու են, քո մեջքն ամրանալու է։ Չի կարող այլ կերպ լինել…..

22 ․01 ․2021թ․

11-րդ դասարանում անգլերենի դաս է։ Տաղանդավոր Մենուան ու Սերլին ավելի ջերմ են դարձնում մթնոլորտը․ Դիտեք՝ հետևյալ հղումով․

https://m.facebook.com/story.php?story_fbid=724226781559806&id=100019174710334

23․ 01․ 2021թ․

«Հայ ասպետ» դպրոցի ուսուցչուհի Տաթև Պապոյանը, որը քառալեզու պատկերազարդ այս բառարանի հեղինակն է, գրքի վաճառքից ստացված հասույթի մի մասը փոխանցելու է «Որդուս» ՀԿ-ին։

✔Բառարանը պարունակում է ավելի քան 5500 թեմատիկ բառեր ու բառակապակցություններ՝ ներկայացված անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով։

✔Բառարանից կարող են օգտվել ինչպես մասնագետները կամ լեզուն տիրապետողները, այնպես էլ սկսնակ սովորողները:

✔Բառարանը ենթարկվել է մասնագիտական փորձաքննության, որի արդյունքում այն երաշխավորվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես ուսումնական նյութ։ Հարցերի և պատվերների համար կարող եք զանգահարել ?098028312 հեռախոսահամարին կամ գրել հետևյալ էջին՝ Papoyan Publishing

14․09․ 2020թ

Ողջույն, դպրոց․․․

24-26․08․2020

24․02․ 2020թ․

Բուն բարեկենդան։ Թող բարության կենդանի շունչը թևածի մեր երկրում՝ մանուկների կանչով, երգ ու պարով։

13․ 12․ 2019թ․

Նորից երգում, մորմոքում է Կոմիտասը…..հայ ասպետների շուրթերից ու հոգիներում․․․․Մեր 4-րդ դասարանի սաներն արդեն գիտեն, որ իրենց արմատները սնվում են նաև կոմիտասյան երգի խոխոջուն առվակներից ու ազգային ոգու հորդառատ գետերից…..

8 ․11․ 2019թ․

Ա տառը թող ձեզ բերի առողջություն, արդարություն, անպարտություն, ազնվություն, արիություն ու անասելի առատություն …..

21․09․2019թ

Հայ ասպետները հայոց անկախությունը տոնում են ՝ մարտական պատրաստվածության գործնական պարապմունքով՝ գիտակցելով, որ այդպես են անկախությունը աներեր պահում։