ԸՆԴՈԻՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդգծիր քո տեսակը՝ հայ, և դարձիր լավագույնը՝ ասպետ

Փոքրի՛կ գիտունիկ, եթե դու առավոտյան արթնանում ես հազար ու մի հարցերով, եթե ուզում ես բացել տիեզերքի բոլոր-բոլոր գաղտնիքները, եթե ուզում ես ուտել ամենահամեղ ճաշերը և չես ուզում կտրվել խաղերից, այլ ուզում ես սովորել խաղալու միջոցով… Ուրեմն մենք արդեն գտել ենք իրար: Ուրեմն մենք արդեն սպասում ենք քեզ։

ՀԱՅ ԱՍՊԵՏ հիմնադրամի միջնակարգ դպրոց ընդունելությունը կատարվում է․

✅1-ին դասարանում՝ ճանաչողական հարցազրույցով և գիտելիքների ստուգումով։

✅2-11-րդ դասարաններում՝ անցած ուս. նյութից ստուգարքներով և ընդհանուր ճանաչողական հարցազրույցով:

Դասերը սկսվում են ժամը 9.00-ից, երեխաներին տրվում է սնունդ (տարրականում 2 անգամ), 1-6-րդ դասարաններում կատարվում է դասապատրաստում:

Տրվում է լրացուցիչ մշակութային կրթություն (ազգային պար, երգ, կիթառի, ձեռարվեստի խմբակներ և այլն), ցանկացողների համար կգործեն նաև երկարօրյա պարապմունքներ:

Վճարման համակարգն ունի որոշակի ճկունություն՝ ելնելով ընտրված ծառայություններից։

2025-26 ուս. տարվա ընդունելության հայտն արդեն փակված է


ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսուցումն իրականացվում է հոսքային՝ բնագիտական և քաղաքագիտական խորացված ուղղություններով, բուհ ընդունվելու համար նախատեսված նախապատրաստական ծրագրերով և ըստ նախասիրությունների՝ խմբակային պարապմունքներով։ Առանձնահատուկ ուշադրություն ներքո են օտար լեզուների խորացված ուսուցումը և մշակութային կրթությունը։

✅X դասարանի ընդունելության հայտը լրացնել այստեղ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdSWSJ2ALNkDxp4EerhyA0pSg5n94gM3zOJhGIGUYcMD82ZNQ/viewform?usp=sharing

📍Հասցեն՝ Մոսկովյան 3/2
📲 -077 058477