Նախընտրելի տարիք՝ 14+
Այս ֆիլմը գերում է երաժշտության պաշտամունքով, դերասանների կազմով և խաղով։ Փոքրիկ հերոսի համար երաժշտությունն իրականության ընկալման լեզու է, որը նա ժառանգել է ծնողներից: Որբանոցում հայտնված տղան փախչում է այնտեղից՝ ծնողներին գտնելու հույսով:
Ստացած չլինելով որևէ կրթություն՝ նա գնում է երաժշտության հետևից՝ վստահ, որ դա է իր կյանքի ուղենիշն ու տիեզերական հուշումը։ Կգտնի՞ այդպես իր սիրելիներին, թե՞ ավելի կխճճվի կյանքի լաբիրինթոսում…..