«Հրաշքը» Чудо Wonder-2017 թ.

Նախընտրելի տարիք՝ 12+

Այս գեղեցիկ ֆիլմը հոգսի ու հոգատարության, սիրո, ընկերության ու հանդուրժողականության մասին է։ Ֆիլմն ասելիք ունի թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։ Օգյուստը՝ Օգին, ծնվել է խնդիրներով և 28 վիրահատությունից հետո էլ աղճատված դիմագծեր ունի։ Բայց նա սովորական երեխա է՝ իր երազանքներով, ճաշակով, խաղալու և ընկերներ ունենալու ցանկությամբ։ Օգին պետք է դպրոց գնա, իսկ երեխաները հաճախ դաժան են իրենցից տարբերվողների հանդեպ։ Կկարողանա՞ Օգին անցնել այդ ամենի միջով ու ընկերներ գտնել, ինտեգրվել շրջապատին։ Իսկ ի՞նչ կյանքով են ապրում Օգիի ծնողները՝ մայրիկը, որ հոգսերի մեջ մոռացել է ինքն իր մասին, հայրիկը, որը միշտ քողարկում է իր հոգեվիճակը կատակներով։ Եվ այս իրավիճակում որքա՞ն է տուժում ընտանիքի երկրորդ երեխան՝ Օգիի քույրը, որի կյանքով ոչ ոք չի հասցնում հետաքրքրվել։ Իսկ գուցե նրանք նախանձելի ընտանի՞ք են՝ կապված միմյանց ամուր սիրով ու ջերմությամբ….

One Comment to “«Հրաշքը» Чудо Wonder-2017 թ.”

  1. Շատ լավ ֆիլմ է։

Թողնել պատասխան