«Հայ ասպետը» պարբերաբար կազմակերպում է 1-7-օրյա արշավներ դեպի պատմամշակութային վայրեր՝ տեղի պատմությունն ու աշխարհագրությունը ուսումնասիրելու նպատակով։ Մինչ արշավի մեկնելը մեր սաներն ուսումնասիրում են տվյալ մարզի աշխարհագրությունը, գաղափար կազմում մարզի պատմամշակութային վայրերի, այնտեղ ապրած նշանավոր մարդկանց մասին, ծանոթանում են բուսածածկույթի և կենդանական աշխարհի առանձնահատկություններին։
5-օրյա անմոռանալի արշավ Կապանում։ Եղանք Հալիձորում, Բաղաբերդում, Վահանավանքում, այցելեցինք Նժդեհի շիրիմին, որտեղ 2006 թ․ «Հայ ասպետ» հիմնադրամը հուշաքար է տեղադրել։
Արցախ 2019թ․։ Հայ ասպետները միշտ զինվորի կողքին են։ Նրան հյուրընկալվեցին ՊՆ զորամասերում, ծանոթացան զորամիավորումների ու զենքի տեսակներին, զինվորների համար կազմակերպեցին «Տատիկի մուրաբայի և մայրիկի գաթայի տաք երեկո», երգ ու պարի ուսուցում և այլն։
Արշավ դեպի Դիլիջան։ Խաղողօրհնեքին նվիրված միջոցառում։ 2018թ
«Հայ ասպետ» դպրոցի առաջին շրջանավարտները «Վերջին զանգի» արարողությունից անմիջապես հետո մեկնում են Լաստիվեր՝ եռօրյա արշավի։ 2017 թ․
Արշավ դեպի Գանձա 2016թ․
Արշավ դեպի Սյունիք 2014 թ․
Կրկին դեպի Արցախ 2013թ․
Արշավ դեպի Տավուշի մարզ՝ Բարեկամավան գյուղ 2012թ․
Արշավ դեպի Սյունիքի մարզ. ճամբար Խուստուփ լեռան լանջին։ Վերանորոգվում են Խուստուփի լանջին գտնվող Նժդեհի գերեզմանը, մոտակա Կոզնի աղբյուրն ու քարանձավի մոտ գտնվող Նժդեհի կիսանդրին:
Դեպի Արևմտյան Հայաստան 2012թ․
Արցախյան հերթական արշավը։ Տումի գյուղում հայ ասպետները մասնակցում են ժողովրդական հերոս Թևան Ստեփանյանի կիսանդրիի տեղադրման և բացման արարողությանը։ 2011թ․